Գերմանացին ստեղծել է հեռախոսի յուրահատուկ «անվտանգության բարձիկ» (տեսանյութ)
Գերմանացի ուսանող Ֆիլիպ Ֆրենցելը սմարթֆոնների համար պաշտպանիչ պատյան է ստեղծել ու այն անմիջապես արտոնագրել, գրում է Business Insider-ը:
Պատյանը դեռևս նախնական օրինակի տեսքով է: Այն կարելի է համարել սմարթֆոնի համար «անվտանգության բարձիկ»:
Դրա յուրահատկությունն այն է, որ երբ հեռախոսն ընկնում է, զգայակներով համալրված պատյանը ֆիքսում է դա ու պաշտպանիչ կեռիկներ դուրս հանում: Կեռիկների կորացած ծայրերը յուրաքանչյուր կողմից պաշտպանում են հեռախոսը: Այնպես որ դրա վրա որևէ քերծվածք կամ ճաք չի առաջանում:
Երբ ընկած հեռախոսը վերցնում են, կեռիկները նորից հետ են մտնում: