Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ

Ucom’s Level Up+ Packages with the Fastest Mobile Internet in Armenia The Badalyan Brothers Group of Companies Paid about 33.2 Billion AMD in Taxes and Duties to the State in 2025IDBank Announces the Launch of the IDDistributor Financial ToolSafe Workplace as a Guarantee of DevelopmentSpring Promotion at Megamall from Idram&IDBank“We want to buy your item, please provide your card details.” IDBank warns about fraud on classified platforms Ucom Fellowship 2025 Concludes as Top Eco-Startups Secure FundingIDBank Goes International: Mher Abrahamyan's Interview with the Los Angeles TimesAraratBank Earns RIA Money Transfer’s Partner of the Year in Armenia for the Seventh Consecutive YearUcom Supports the “DemArDem 2026” Regional Youth Forum ZCMC еstablishes Sustainability, ESG and Risk Committee Parallels Between the “Real Armenia Ideology” and Soviet and Turkish Approaches to the DiasporaNew Offer - Up to AMD 5 Million - Consolidate your Loans and Switch to AraratBankNew Promotion at Yerevan Mall Ahead of March 8: Idram&IDBankUBPay and MoneyTO Launch Money Transfers from Armenia to the UK In Celebration of the Spring Holidays Ucom Offers Unity Packages on Special Terms Ameriabank Becomes the First Armenian Company in the List of the 100 Largest Companies on the London Stock Exchange as a Member of Lion Finance GroupIDBank Expands Travel Benefits of Premium CardsFree Calls and SMS Messages from Ucom for Subscribers in the Middle EastLove Is… Card by Unibank – An Iconic Design and a Romantic Trip for Two to Paris Customer Appreciation Day at IDBank’s Echmiadzin BranchUcom Fellowship Incubation Program Participants Visit Ucom Individuals and businesses, near and far, all welcomeTrust and reach across the globeChoosing the Best Gifts for March 8 and Paying with the Idram&IDBank AppUcom Spring Offer: HONOR X7d 5G Smartphone and Valuable GiftsAraratBank: Update+ - New Loan Offer with 2% Cashback “My phone rang…”: IDBank warns about a rise in fraud using the “call from the bank” scheme.Ucom Is Recognized as Armenia’s No. 1 Operator for the Fastest Mobile Internet and the Best Fixed Network Unibank’s perpetual bonds have been listed on the Armenia Securities Exchange Armenian Company E-auto to Officially Represent HONGQI Vehicles in Georgia2% Cashback on Payments Made with AraratBank Arca CardsOrder an IDBank Arca Classic card and enjoy up to 2% cashbackIDBank has summed up the raffle held within the framework of IDsalary payroll package: 55 lucky winners have received their prizes Ucom and Hero House Yerevan Continue Cooperation KardaLove 5th Anniversary Festival Held under the Title Sponsorship of AraratBankAmeriabank Opens a New Branch in Artashat: Special Offers for New CustomersDangerous Generosity: IDBank Warns of a Rise in Fake Online SurveysJustice Turned Into a Show: The Real Purpose Behind the Case Against Vahe HakobyanIdram, Mediamax and Hayordi Foundation Launch Initiative Ahead of Book Giving DayAraratBank Receives Mastercard “Excellence in Strategic Marketing” AwardIDBank has opened a representative office in Glendale, CaliforniaTeam Holding Announces the Launch of the Second Tranche of Its USD Bond Placement. Underwriter - Freedom Broker ArmeniaUcom Services Can Now Be Paid Via Fast Shift Team and the French University in Armenia Help 120 Students Gain Real-World ExperienceUcom Offers Comprehensive Internal Network (LAN) Building Services for Corporate Clients Unibank Became an A-Level Member of the Armenia British Business Chamber Winter adventures continue at Myler: Idram&IDBankWith the Support of AraratBank, KardaLove 5th Anniversary Festival Returns in a New FormatThe Power of One Dram — to Mathemik NGO
Lifestyle

Կետչուպն ի սկզբանե պատրաստել են ոչ լոլիկից, այլ...

Մենք գիտենք, որ...

Կետչուպն ունի ամերիկյան ծագում, և նրա հիմնական բաղադրիչը լոլիկն է:

Իրականում այդպես չէ:

Ի սկզբանե կետչուպ պատրաստել են Ասիայում, մասնավորապես՝ Չինաստանում, որտեղից այն թափանցել է Եվրոպա, իսկ այնտեղից էլ՝ Ամերիկա: Կետչուպ բառը չինական ծագում ունի և բառացի նշանակում է «ձկան սոուս»: Ավելի կոնկրետ՝ կետչուպ ի սկզբանե պատրաստել են Վիետնամում գտնվող Մեկոնգ գետի ափերին ապրող կխմերները և վիետնամցիները: Գետով նավարկող չինացի նավաստիները նկատել են, որ ձկնորսներն իրենց կերակուրներին խառնում են հոտած ձկան` սուր համ ունեցող գորշ գույնի թանձր հյութ: Վիետնամում այդ սոուսը այլ կերպ էին անվանել, բայց չինացի նավաստիները նպատակահարմար են համարել դրան «ձկան սոուս» անունը տալ: Նրանք որոշում են այս նորույթը հասցնել նաև Չինաստան, Ինդոնեզիա, Ֆիլիպիններ, Մալազիա ու վաճառել: 17–րդ դարի սկզբում այս տարածքներ ներթափանցած հոլանդացի ու բրիտանացի առևտրականները սկսում են այն գնել ու վերավաճառել, ու մի քանի տասնամյակ անց այս առևտուրը շատ եկամտաբեր է դառնում: Եվրոպա հասցված այս ապրանքը շատ թանկ էր վաճառվում, և արդյունքում սկսում են հրատարակվել խոհարարական գրքեր` նվիրված կետչուպի պատրաստման էժան եղանակներին: Ընդ որում, սկսում են կետչուպներ արտադրել այլ ծովամթերքներից, անգամ հունական ընկույզից, սոխից, լոբուց և այլն՝ օգտագործելով նաև համեմունքներ, սխտոր և գինի: Այդ ժամանակ կետչուպ պատրաստելու համար դեռևս լոլիկ չէր օգտագործվում: Ներկայումս այն ժամանակվա առանց լոլիկի կետչուպների բաղադրատոմսերից օգտագործվում են միայն սնկով և ձիթապտղով կետչուպները:

Լոլիկի հիմքով կետչուպների բաղադրատոմսերը խոհարարական գրքերում սկսել են հայտնվել 19–րդ դարի սկզբին՝ Ամերիկայում: Դրանցից ամենահինը 1801 թվականին հրատարակված՝ Սենդի Էդիսոնի բաղադրատոմսն է, ապա՝ 1812 թվականին Ջեյմս Միզի բաղադրատոմսը, իսկ 1824 թվականին լույս է տեսնում Մերի Ռենդոլֆի «Տնային տնտեսուհին Վիրջինիայից» խոհարարական գիրքը , որտեղ ևս կային կետչուպի բաղադրատոմսեր: Ամերիկացի Հեյնզը, որը կետչուպ արտադրող «Heinz» ընկերության ղեկավարն էր, թանձրահյութին սկսել է հավելել նաև մեծ քանակությամբ շաքար, որպեսզի հնարավոր լինի կետչուպը պահածոյացնել ու երկար ժամանակ պահպանել: «Heinz» կոնցեռնը ներկայումս հանդիսանում է աշխարհում կետչուպի ամենախոշոր արտադրողներից մեկը: Ներկայումս պահածոյացման համար օգտագործում են նաև նատրիումի բենզոնատ, իսկ լոլիկի հյութի փոխարեն օգտագործում են խիտ տոմատի մածուկ, որը ստանում են վակուումային գոլորշիացմամբ՝ առանց տաքացնելու: Արդյունքում ստացված կետչուպը կարելի է պահպանել անգամ սենյակային ջերմաստիճանում: Արտադրողների համար խիստ կարևոր է կետչուպի մածուցիկությունը, որի անհրաժեշտ մակարդակին հասնում են կետչուպին կրախմալ խառնելով: Տոմատի մածուկից բացի կետչուպի պատրաստման համար օգտագործվում են նաև քացախ ու համեմունքներ (աղ, սև, կարմիր պղպեղ և այլն):

Կետչուպը պարունակում է մեծ քանակությամբ կալիում, նատրիում, սպիտակուց, ինչպես նաև վիտամիններ: Այն շատերի կողմից սիրված սոուս է և հրաշալի համադրվում է տապակած ու խորոված մսային կերակուրների, կարտոֆիլի հետ, ինչպես նաև կազմում է սենդվիչների ու բուտերբրոդների անբաժան մասը:

Տեսականորեն, քանի որ կետչուպը պարունակում է տոմատի մածուկ, պետք է պարունակի մեծ քանակով լիկոպին հակաօքսիդանտ: Իհարկե, այստեղ կապ ունի, թե ում արտադրանքն է այն, քանի որ կետչուպը արտադրության ընթացքում ենթարկվում է բարդ տեխնոլոգիական ազդեցությունների: Օրինակ, Ռուսաստանի մանկապարտեզներում, դպրոցներում և միջին մասնագիտական հաստատություններում արգելված է կետչուպի օգտագործումը: Չգիտեմ՝ արդյո՞ք դա կապված է նրա հետ, որ ռուսները կետչուպը համարում են վտանգավոր, թե՞ ուղղակի համարում են, որ այն ամերիկյան սննդամթերք է և պետք չէ ուտել

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը