Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ

AraratBank Named Best Investor Relations Bank Armenia 2024General Director of Ucom participated in Silicon Mountains technological summit Saving together: IDBank and IdramARARATBANK AND SINGAPORE GFTN SIGN MEMORANDUM OF UNDERSTANDING FOR DIGITAL TRANSFORMATIONAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityAcba bank and American Express Expand Collaboration in ArmeniaThe Silicon Mountains technology summit to be held with the support of Ucom Evocabank became the first bank to join Idram’s open QR infrastructure25% Off on RIA Money Transfers to Ukraine at AraratBank Yerevan to Host Unprecedented Serbian-Armenian Music ConcertAraratBank Stands with My Forest Armenia to establish Charles Aznavour Forest Ucom and Sunchild NGO install another solar plant in Areni 4,401,021 AMD to COAF. The November beneficiary is “Armenia Tree Project”Go Digital or Go Home: Sergey Arakelyan Yes to cashless! - cruises and gifts for AraratBank MC cardholders Ucom joins Armenian Internet Governance Forum as a platinum partner AraratBank: Five-Time Winner at AMX Awards 2024AraratBank Initiates a Panel Discussion on AI and LeadershipKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanUcom Employees Participate in Forest Restoration Efforts in Vayots Dzor Fast Shift has joined Idram's open QR infrastructure New and modern. Arabkir branch of IDBank reopenedAraratBank: Unprecedented Consumer Loan Offer Starting from 14.5% Ucom launches 5G network across nine Armenian cities Learn to save. World Savings Day with Idram Junior Another solar power plant by Ucom and SunChild NGO installed in Vardenis Converse Bank and Kapitalbank signed a cooperation agreement at Sibos 2024 IDBank and Idram at Mantashyants Global Expo AraratBank Introduces UBPAY: A New System for International Transfers IDBank participated in the HR Expo-24 conference Armenia Hosted the Consulting Event of the Year: International CMC Conference was held with Participants from 30 Countries AraratBank Sponsors New Laboratory and Seminar at MatenadaranUcom, in cooperation with SunChild NGO, increases the access to drinking water in Lchavan community Ameriabank’s New Offer: Draw of Investment Portfolios for AMD 2M The International CMC Conference kicked off for the first time in Armenia, bringing together management consultants and the business community General Director of Ucom Participated in the Annual Conference of the Institute of Internal Auditors Armenia AraratBank Expands International Transfer Options with Golden Money System Ucom Completes Network Modernization in Gyumri and Vanadzor Ameriabank’s Special Offer for New Mastercard Holders. 1% Cashback and Lots of GiftsGeneral Director of Ucom Delivers a Lecture at Leadership School Idram Junior and Koreez Summarize the Results of the Junius Financial Education CompetitionUcom has published the 2023 financial audit report The Armenian Conference Interpreters Association Celebrates the International Translation Day Idram Announces the Launch of a Unified QR Infrastructure – Idram for AllAraratBank and SIA: Ongoing Partnership for Social Entrepreneurship Ucom and SunChild NGO have installed a following solar power plant in Chakaten settlement Ucom and Impact Hub Yerevan Launch the Ucom Fellowship Incubation Program Armenia hosts the most prestigious International CMC Conference and the "Constantinus" Award Ceremony Nokia and Team Telecom Armenia bring 25G PON commercial services to customers across Armenia Ucom and SunChild NGO Bring Renewable Energy to Syunik's Borderline Regions
Lifestyle

Առջևում ձմեռ է. իսկ ի՞նչ անել ցրտահարության դեպքում

Մենք գիտենք, որ...

Ցրտահարության դեպքում պետք է մարմնի ցրտահարված հատվածը շփել ձյունով, արագ տաքացնել այդ հատվածը վառարանի մոտ, միաժամանակ թունդ ալկոհոլային խմիչք օգտագործել:

Իրականում այդպես չէ:

Նշված երեք գործողություններն էլ ցրտահարության դեպքում արգելվում է կատարել: Ցրտահարությունը հյուսվածքների վնասումն է ցրտի ազդեցության հետևանքով։

Առավել հաճախ ցրտահարվում են ստորին, հազվադեպ՝ վերին վերջույթները, քիթը, թշերը, ականջախեցիները և այլն։ Երբեմն այն առաջանում է ոչ շատ ուժեղ սառնամանիքի (–3–ից մինչև –5օ C) ժամանակ և նույնիսկ 0– ից բարձր ջերմաստիճանի պայմաններում, որը սովորաբար պայմանավորված է օրգանիզմի դիմադրողականության անկումով (արյան կորուստ, քաղց, հարբածություն և այլն)։ Նպաստող գործոններն են քամին, օդի բարձր խոնավությունը։ Ցրտի ազդեցությանն օրգանիզմը հակազդում է ծայրամասային արյան անոթների ռեֆլեկտոր կծկանքով, այսինքն՝ այդ հատվածում խանգարվում է արյան շրջանառությունը։ Հյուսվածքների փոփոխությունները կախված են ցրտի ազդեցության տևողությունից և ինտենսիվությունից։ Թեթև ցրտահարության դեպքում մարմնի ցրտահարված հատվածը սկզբում կարմրում է, ապա գունատվում, կորցնում զգացողությունը, առաջանում է ծակոցների և մղկտոցի զգացում։ Բարդ դեպքերում մաշկը խիստ գունատվում է, առաջանում են հեղուկով լցված բշտիկներ։ Ցրտահարված հատվածը տաքացնելուց հետո մաշկը կարմրում է և ուռչում, նկատվում են թեթևակի ցավեր:

Պարզ է, որ ցրտահարության դեպքում առաջին օգնությունը պետք է ուղղված լինի արյան շրջանառության վերականգնմանը: Արգելվում է ցրտահարված հատվածը ձյունով շփել, քանի որ սովորաբար ցրտահարված հատվածի մաշկը նուրբ է լինում, և շփումը (մանավանդ, երբեմն ձյունը շատ կոշտ է լինում) բերում է արյունատար անոթների և մաշկի վնասվածքների և հետագայում ավելի ուշ լավացման: Արգելվում է նաև ցրտահարված հատվածը շատ արագ տաքացնել (տաք թրջոցներ, վառարանին կամ խարույկին մոտ պահել և այլն), քանի որ սա նպաստում է անոթներում թրոմբների առաջացմանը և ավելի է խորացնում հյուսվածքների վնասվածքի աստիճանը: Արգելվում է նաև թունդ ալկոհոլ օգտագործել, քանի որ չնայած ալկոհոլը լայնացնում է արյան անոթները, այս դեպքում ուղղակի առաջանում է տաքացած լինելու զգացողություն, բայց ցրտահարված հատվածը չի տաքանում:

Ցրտահարության դեպքում պետք է ընդամենը հեռանալ ցրտից, գնալ տաք տեղ: Արդեն այդտեղ կարելի է թեթևակի տրորել սպիրտով թրջված լաթով, եթե ցրտահարությունը խորն է, կարելի է ստերիլ վիրակապ դնել, կարելի է խմել տաք և քաղցր թեյ՝ կարելի է՝ քիչ քանակի ալկոհոլով:

Այն, որ ցրտահարվել կարելի է նաև դրական ջերմաստիճանի դեպքում, վատ նորություն պետք է լինի մեր պաշտոնյաների համար: Կարող է ստացվել այնպես, որ երևանյան ամառվա քառասուն աստիճանի ջերմության պայմաններում մեր նախարարությունների աշխատակիցները ցրտահարվեն, եթե, սովորության համաձայն, աշխատատեղում քնեն օդորակիչների ինտենսիվ աշխատանքի պայմաններում: Հետո էլ գնան և բողոքեն, որ ստացել են արտադրական վնասվածք:

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը