Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ

Ucom’s Level Up+ Packages with the Fastest Mobile Internet in Armenia The Badalyan Brothers Group of Companies Paid about 33.2 Billion AMD in Taxes and Duties to the State in 2025IDBank Announces the Launch of the IDDistributor Financial ToolSafe Workplace as a Guarantee of DevelopmentSpring Promotion at Megamall from Idram&IDBank“We want to buy your item, please provide your card details.” IDBank warns about fraud on classified platforms Ucom Fellowship 2025 Concludes as Top Eco-Startups Secure FundingIDBank Goes International: Mher Abrahamyan's Interview with the Los Angeles TimesAraratBank Earns RIA Money Transfer’s Partner of the Year in Armenia for the Seventh Consecutive YearUcom Supports the “DemArDem 2026” Regional Youth Forum ZCMC еstablishes Sustainability, ESG and Risk Committee Parallels Between the “Real Armenia Ideology” and Soviet and Turkish Approaches to the DiasporaNew Offer - Up to AMD 5 Million - Consolidate your Loans and Switch to AraratBankNew Promotion at Yerevan Mall Ahead of March 8: Idram&IDBankUBPay and MoneyTO Launch Money Transfers from Armenia to the UK In Celebration of the Spring Holidays Ucom Offers Unity Packages on Special Terms Ameriabank Becomes the First Armenian Company in the List of the 100 Largest Companies on the London Stock Exchange as a Member of Lion Finance GroupIDBank Expands Travel Benefits of Premium CardsFree Calls and SMS Messages from Ucom for Subscribers in the Middle EastLove Is… Card by Unibank – An Iconic Design and a Romantic Trip for Two to Paris Customer Appreciation Day at IDBank’s Echmiadzin BranchUcom Fellowship Incubation Program Participants Visit Ucom Individuals and businesses, near and far, all welcomeTrust and reach across the globeChoosing the Best Gifts for March 8 and Paying with the Idram&IDBank AppUcom Spring Offer: HONOR X7d 5G Smartphone and Valuable GiftsAraratBank: Update+ - New Loan Offer with 2% Cashback “My phone rang…”: IDBank warns about a rise in fraud using the “call from the bank” scheme.Ucom Is Recognized as Armenia’s No. 1 Operator for the Fastest Mobile Internet and the Best Fixed Network Unibank’s perpetual bonds have been listed on the Armenia Securities Exchange Armenian Company E-auto to Officially Represent HONGQI Vehicles in Georgia2% Cashback on Payments Made with AraratBank Arca CardsOrder an IDBank Arca Classic card and enjoy up to 2% cashbackIDBank has summed up the raffle held within the framework of IDsalary payroll package: 55 lucky winners have received their prizes Ucom and Hero House Yerevan Continue Cooperation KardaLove 5th Anniversary Festival Held under the Title Sponsorship of AraratBankAmeriabank Opens a New Branch in Artashat: Special Offers for New CustomersDangerous Generosity: IDBank Warns of a Rise in Fake Online SurveysJustice Turned Into a Show: The Real Purpose Behind the Case Against Vahe HakobyanIdram, Mediamax and Hayordi Foundation Launch Initiative Ahead of Book Giving DayAraratBank Receives Mastercard “Excellence in Strategic Marketing” AwardIDBank has opened a representative office in Glendale, CaliforniaTeam Holding Announces the Launch of the Second Tranche of Its USD Bond Placement. Underwriter - Freedom Broker ArmeniaUcom Services Can Now Be Paid Via Fast Shift Team and the French University in Armenia Help 120 Students Gain Real-World ExperienceUcom Offers Comprehensive Internal Network (LAN) Building Services for Corporate Clients Unibank Became an A-Level Member of the Armenia British Business Chamber Winter adventures continue at Myler: Idram&IDBankWith the Support of AraratBank, KardaLove 5th Anniversary Festival Returns in a New FormatThe Power of One Dram — to Mathemik NGO
Lifestyle

Դուք կարծում եք՝ «Մաքսիմը» ռուսական զե՞նք է. եթե այո, ապա սխալվում եք

Մենք գիտենք, որ...

«Մաքսիմ» գնդացիրը լայնորեն օգտագործվել է ինչպես ցարական Ռուսաստանում, այնպես էլ ԽՍՀՄ–ում՝ հատկապես քաղաքացիական պատերազմի ժամանակ: Ռուսները փաղաքշորեն Մաքսիմկա էին ասում: Անունից էլ երևում է, որ սա զուտ ռուսական զենք է:

Իրականում այդպես չէ:

«Մաքսիմ» գնդացիրը հաստոցավոր գնդացիր է և ստեղծվել է ամերիկացի զինագործ Հայրեմ Ստիվեն Մա՛քսիմի կողմից 1883 թվականին (ուշադրություն դարձրեք շեշտին և արտասանեք ոչ թե Մաքսի՛մ, այլ Մա՛քսիմ):Այս գնդացիրը կարելի է համարել բոլոր ավտոմատ զենքերի նախահայրը: Այն լայնորեն կիրառվել է գաղութային պատերազմներում, առաջին և երկրորդ աշխարհամարտերում և բազմաթիվ այլ մարտերում, անգամ ներկայումս որոշակի «թեժ կետերում» կարելի է հանդիպել «Մա՛քսիմ» գնդացիրին:

Դեռևս 1866 թվականին 26–ամյա անգլիացի, Ամերիկայում ապրող գյուտարար Մա՛քսիմը գծագրել էր իր գնդացիրը: Իրականում նա զինագործ չէր և զբաղվում էր էլեկտրատեխնիկայով, ընդ որում՝ բավական հաջող: Մի օր ընկերները նրան հրավիրեցին հրաձգարան՝ Սպրինգֆիլդյան ակոսավոր մուշկետով կրակելու: Մա՛քսիմը զարմացրեց բոլորին իր դիպուկությամբ, բայց նա գոհ չէր, որովհետև նրա ուսը մի քանի օր ցավում էր մուշկետի կրակոցի չոր հետհարվածից: Նա մտածեց, որ կարելի է այդ հետհարվածը կիրառել՝ օգտագործած պարկուճը հանելու և զենքը ավտոմատ լիցքավորելու համար: Արդյունքում նա ձևավորեց ինքնալիցքավորվող զենքերի համար գործող հիմնական սկզբունքները. փողի անցքի փակման–բացման մեխանիզմ, հետհարվածի էներգիայի օգտագործում, փամփուշտների ժապավենային մատակարարում: Այդքանից հետո նա էլ առաջ չգնաց և չստեղծեց փորձնական օրինակ: Հանգամանքների բերումով Մա՛քսիմը Եվրոպա գործուղվեց աշխատելու: Մի անգամ, երբ նա Փարիզում էր, հանդիպեց իր ամերիկացի մի հին ընկերոջ:

Խոսակցության ընթացքում ընկերն իմանալով, որ Մա՛քսիմը էլեկտրատեխնիկայով է հետաքրքրվում, իմիջիայլոց ասաց. «Թող դա, ստեղծիր մի այնպիսի բան, որ այս ապուշ եվրոպացի սնոբները արագորեն սպանեն միմյանց» (ճակատագրի հեգնանքով այդպես էլ եղավ, Մա՛քսիմի գնդացիրը Առաջին համաշխարհայինում ամենամահաբեր զենքն էր):

1881 թվականին Մա՛քսիմը վերսկսեց աշխատանքները գնդացրի վրա: 1883 թվականին նա ներկայացրեց իր գլուխգործոցը՝ առաջարկելով ԱՄՆ–ի կառավարությանը՝ սկսել զանգվածային արտադրություն, սակայն ԱՄՆ–ին դա չհետաքրքրեց: Փոխարենը հետաքրքրեց Անգլիայի զինվորականներին: Նրան հնարավորություն տվեցին փորձնական օրինակ ստեղծել և փորձարկել զենքը: Մա՛քսիմին շատ օգնեց մուլտիմիլիարդատեր Ռոդշիլդը, որը ֆինանսավորեց գնդացրի արտադրությունը:

Մարտական մկրտությունը Մա՛քսիմի գնդացիրը ստացել է 1893 թվականին՝ Աֆրիկայի մատաբելե ցեղի ապստամբության ժամանակ: Հետագայում ևս այն լայնորեն օգտագործվել է գաղութներում՝ ցույցերի ճնշման համար:

1888 թվականին Մա՛քսիմի գնդացրից առաջին անգամ կրակեց Ալեքսանդր 3–րդը, արդյունքում Ռուսաստանը 12 հատ գնդացիր գնեց: 1904 թվականին պայմանագիր կնքվեց Տուլայի զինագործարանի և «Վիկկերս, որդիներ և Մա՛քսիմ» ընկերության հետ, և սկսվեց գնդացիրների արտադրությունը Ռուսաստանում:

Ի դեպ, պարզվում է, որ «Մաքսիմ» գնդացրի ստեղծման պատմության մեջ անուղղակի ավանդ ունի նաև հանրահայտ Թոմաս Էդիսոնը (շիկացման լամպի և այլ բազմաթիվ գյուտերի հեղինակ): Մա՛քսիմը և Էդիսոնը նույն գործով էին զբաղվում՝ էլեկտրատեխնիկայով, և Էդիսոնը, որպեսզի ազատվի խելացի և հաջողակ մրցակցից, կարողանում է այնպես անել, որ Մա՛քսիմին բարձր աշխատավարձով երկարաժամկետ գործուղեն Եվրոպա, այսպես ասած՝ «պատվավոր աքսորի», որտեղ և Մա՛քսիմը ստեղծում է իր մահաբեր զենքը:

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը