Ավստրալիայում կոալան մեկ օրում երեք անգամ մտել Է նույն դեղատունը
Ավստրալական Պորտլենդ քաղաքում կոալան մտել Է դեղատուն, զբոսնել դարակաշարերի միջով, բայց աշխատակիցները նրան դռնից դուրս են քշել: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է Daily Mail-ը:
Բայց բանը դրանով չի ավարտվել: Կոալան փախել Է կայանատեղի, բայց դեղատանն այնպես Էր նայում, ասես մտադրվել Է եւս մեկ անգամ այնտեղ թափանցել: Եվ դա նրան հաջողվել Է: Բայց հերթական փորձից հետո դեղատան աշխատակցուհին կենդանուն դուրս Է քշել աշխույժ երթեւեկությամբ փողոց: Բարեբախտաբար, դեղատան այցելուները կոալային ծածկել են տուփով, եւ այնտեղ նա սպասել Է փրկարարի ժամանմանը, որը նրան տեղափոխել Է անտառ, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին: