Ո՞ր սուրճն է ավելի օգտակար
2010 թվականին շվեդ գիտնականներն առաջին անգամ ուսումնասիրել են, թե սուրճի պատրաստման եղանակը ինչպես է ազդում սուրճի օգտակար հատկությունների վրա:
Ներկայացնենք օգտակար սուրճ ստանալու մի քանի նախապայման:
Նախ, առավել օգտակար է այն սուրճը, որում կոֆեին կա: Հենց կոֆեինն է նպաստում սթրեսի հաղթահարմանը:
Սուրճը օգտակար է, քանի դեռ դուք որակյալ մթերք եք ուտում և չեք ծխում:
Օգտակար սուրճի ջերմաստիճանը չպետք է գերազանցի 65°С-ը:
Օգտակար սուրճը շաքար չի պարունակում:
Կրակի վրա պատրաստված սուրճն ավելի նախընտրելի է, քան լուծվող սուրճը: