Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ

UPay has joined Idram's Open QR infrastructureA Free Mastercard and 10% idcoins with Cashless Payments. IDBankThe Results of the 19th Annual International Microelectronics Olympiad Summarized in Yerevan AraratBank Named Best Investor Relations Bank Armenia 2024General Director of Ucom participated in Silicon Mountains technological summit Saving together: IDBank and IdramARARATBANK AND SINGAPORE GFTN SIGN MEMORANDUM OF UNDERSTANDING FOR DIGITAL TRANSFORMATIONAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityAcba bank and American Express Expand Collaboration in ArmeniaThe Silicon Mountains technology summit to be held with the support of Ucom Evocabank became the first bank to join Idram’s open QR infrastructure25% Off on RIA Money Transfers to Ukraine at AraratBank Yerevan to Host Unprecedented Serbian-Armenian Music ConcertAraratBank Stands with My Forest Armenia to establish Charles Aznavour Forest Ucom and Sunchild NGO install another solar plant in Areni 4,401,021 AMD to COAF. The November beneficiary is “Armenia Tree Project”Go Digital or Go Home: Sergey Arakelyan Yes to cashless! - cruises and gifts for AraratBank MC cardholders Ucom joins Armenian Internet Governance Forum as a platinum partner AraratBank: Five-Time Winner at AMX Awards 2024AraratBank Initiates a Panel Discussion on AI and LeadershipKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanUcom Employees Participate in Forest Restoration Efforts in Vayots Dzor Fast Shift has joined Idram's open QR infrastructure New and modern. Arabkir branch of IDBank reopenedAraratBank: Unprecedented Consumer Loan Offer Starting from 14.5% Ucom launches 5G network across nine Armenian cities Learn to save. World Savings Day with Idram Junior Another solar power plant by Ucom and SunChild NGO installed in Vardenis Converse Bank and Kapitalbank signed a cooperation agreement at Sibos 2024 IDBank and Idram at Mantashyants Global Expo AraratBank Introduces UBPAY: A New System for International Transfers IDBank participated in the HR Expo-24 conference Armenia Hosted the Consulting Event of the Year: International CMC Conference was held with Participants from 30 Countries AraratBank Sponsors New Laboratory and Seminar at MatenadaranUcom, in cooperation with SunChild NGO, increases the access to drinking water in Lchavan community Ameriabank’s New Offer: Draw of Investment Portfolios for AMD 2M The International CMC Conference kicked off for the first time in Armenia, bringing together management consultants and the business community General Director of Ucom Participated in the Annual Conference of the Institute of Internal Auditors Armenia AraratBank Expands International Transfer Options with Golden Money System Ucom Completes Network Modernization in Gyumri and Vanadzor Ameriabank’s Special Offer for New Mastercard Holders. 1% Cashback and Lots of GiftsGeneral Director of Ucom Delivers a Lecture at Leadership School Idram Junior and Koreez Summarize the Results of the Junius Financial Education CompetitionUcom has published the 2023 financial audit report The Armenian Conference Interpreters Association Celebrates the International Translation Day Idram Announces the Launch of a Unified QR Infrastructure – Idram for AllAraratBank and SIA: Ongoing Partnership for Social Entrepreneurship Ucom and SunChild NGO have installed a following solar power plant in Chakaten settlement Ucom and Impact Hub Yerevan Launch the Ucom Fellowship Incubation Program
Lifestyle

Աստղագուշակ՝ փետրվարի 11-ի համար

Խոյ: Համառությունը, որով դուք հասնում եք դրված նպատակների իրագործմանը, հարգանքի է արժանի: Դուք կստանաք այն, ինչի ձգտում եք, թեև ոչ առանց դժվարությունների, բայց միևնույն ժամանակ կարժանանաք այն մարդու համակրանքին, որի լավ վերաբերմունքը թանկ է ձեզ համար: Գործարար Խոյերը կգտնեն ներդրողներ, որոնց շնորհիվ նրանց ծրագրեր կդառնան էլ ավելի մասշտաբային և եկամտաբեր:

Այս ամենը, սակայն, փոքրիկ հաջողություններ կթվան, եթե դրանք համեմատելու լինեք ձեզ սպասվող անձնական բնույթի հաջողությունների հետ: Ռոմանտիկ մարդու հետ հարաբերություններում ոչ միայն կունենաք հոգևոր հարմարավետության, այլև իսկական երջանկության զգացում: Զգուշացեք թեթև առողջական խնդիրներից, որպեսզի դրանք չփչացնեն ձեր հրաշալի ռոմանտիկ երեկոն:

Ցուլ: Մասնագիտական գործունեության տեսանկյունից համաչափ հաջողակ օր է, ավելի հարմար` հասարակ և հասկանալի գործերի համար, քան ինչ-ինչ բարդ ծրագրերի իրականացման, որոնց հետ կապված ամեն ինչ չէ, որ մտածված է մինչև վերջ: Խորհուրդ է տրվում որոշումներ կայացնել ինքնուրույն, հատկապես եթե դրանք կապված են փողի հետ: Ֆինանսական հարցերում լավ խորհուրդների ակնկալիք պետք չէ ունենալ:

Մտերիմներին կես խոսքից չեք հասկանում (նրանք էլ` ձեզ), բայց վեճերից ու կոնֆլիկտներից կխուսափեք, որովհետև դուք խաղաղասիրաբար եք տրամադրված և ոչ միանշանակ իրավիճակներին վերաբերվում եք հումորով: Առողջական թեթև խնդիրներ ունենալու դեպքում (իսկ դրանք հնարավոր են) խուսափեք բժշկի կողմից չնշանակված դեղեր ընդունելուց: Դրանք ձեր ինքնազգացողությունը չեն լավացնի:

Երկորյակ: Աշխատավայրում հնարավոր են լուրջ խնդիրներ: Կողմնակիցները, որոնց վրա դուք սովորաբար հույս եք դնում, չեն արդարացնի ձեր սպասումները, մինչդեռ ոչ բարեկամները ցուցաբերում են հազվագյոտ հնարամտություն: Հնարավոր են փողային վեճեր, խորհուրդ չի տրվում երկարաժամկետ համագործակցության համաձայնություններ կնքել: Անիրագործելի պարտավորությունների ստանձնման հնարավորությունը մեծ է:

Չարժե մտերիմների հետ անհապաղ լուծում պահանջող հարցեր քննարկել, վիճել վերացարկված (աբստրակտ) թեմաների շուրջ: Որքան գործնական տրամադրված լինեք, այնքան ավելի հաջող կդասավորվի օրը: Ընտրեք հարմար կոշիկ, պահպանեք ոտնաթաթերը, դրանք վնասելն այսօր շատ հեշտ է:

Խեցգետին: Կենտրոնանալով աշխատանքի վրա` շատ բանի կհասնեք: Բոլոր ամենադժվար հարցերը ստիպված կլինեք ինքնուրույն լուծել` չսպասելով ոչ խորհուրդների, ոչ կողմնակի օգնության: Երկարաժամկետ ապագան ծրագրելու համար օրը հարմար է: Մտածեք, թե կարիերայի հետագա զարգացման ո՞ր տարբերակներն են ձեզ համար առավել ցանկալի: Այսօր կարելի է կատարել ընտրած ուղղությամբ առաջին քայլերը:

Անձնական հարաբերություններում, ցավոք, կգերակշռեն բացասական միտումները: Պետք է կրճատել շփումները նույնիսկ այն մարդկանց հետ, ովքեր հասկանում են ձեզ կես խոսքից: Կենսասիրության մակարդակը բարձր չէ, բայց սեփական անձի հանդեպ հոգատար վերաբերմունքի դեպքում ողջ օրվա ընթացքում կպահպանեք լավ ինքնազգացողությունը:

Առյուծ: Հետաքրքիր, արդյունավետ օր է: Հնարավոր են շահավետ գործնական առաջարկներ, չի բացառվում, որ կգտնեք նոր գործընկերներ, որոնց հետ համագործակցությունը կլինի ձեռնտու և հաճելի: Օրը նպաստավոր է աշխատանքը փոխելու համար, սակայն այն դեպքում, եթե դուք փոխում եք աշխատանքի վայրը և ոչ թե ոլորտն ամբողջությամբ: Հնարավոր են ֆինանսական մուտքեր:

Ընկերների հետ շփումները ուրախացնող են, հնարավոր են հանդիպումներ մարդկանց հետ, ովքեր կիսում են ձեր նախասիրություններն ու հետաքրքրությունները: Ռոմանտիկ հարաբերությունների սկիզբը քիչ հավանական է, իսկ կեսօրից հետո ինքնազգացողությունը կարող է կտրուկ վատանալ, այնպես որ ձեր հանդեպ եղեք հոգատար:

Կույս: Դրական գործոնների ազդեցությունը գերակշռող է, օրը հաջող է դասավորվում: Այն նպաստավոր է ինչպես գործնական այնպես էլ անձնական բնույթի համարձակ ծրագրեր սկսելու համար: Դուք շատ արագ ձեռք եք բերում կողմնակիցներ, օգնականներ և երկրպագուներ, հնարավոր են ռոմանտիկ ծանոթություններ: Օրը նպաստավոր է նոր հարաբերություններ սկսելու համար:

Հնարավոր են ֆինանսակն մուտքեր, գնումները հաջողակ կլինեն, կնքված գործարքները` շահավետ: Նպաստավոր օր է գործընկերների հետ նոր համագործակցություն սկսելու համար: Կենսասիրության մակարդակը բարձր է, առողջության հետ կապված խնդիրները` քիչ հավանական, սպորտով զբաղվելը` օգտակար:

Կշեռք: Օրը հաջող է հատկապես նրանց համար, ովքեր չեն նստի ձեռքերը ծալած, այլ կնվիրվեն ինչ-որ կարևոր գործի: Հավանական է այն մարդկանց օգնությունը, ում հետ երբևէ համագործակցել եք: Պատահական հանդիպումը, անգամ դատարկ խոսակցությունը կարող են նոր փուլ դառնալ ձեր կարիերայի մեջ:

Դրական գործոնների ազդեցությունը նկատելի է ոչ միայն գործնական ոլորտում: Անձնական հարաբերությունները նույնպես հրաշալի են դասավորվում: Հին խնդիրները հեշտությամբ են լուծվում, իսկ նոր խնդիրներ չեն առաջանում: Այնպես որ կարող եք վայելել կյանքը: Նպաստավոր օր է ռոմանտիկ շրջագայությունների և ոչ սովորական հանդիպումների համար:

Կարիճ: Բարենպաստ օր է իրավաբանական հարցերի լուծման, փաստաթղթեր ձևակերպելու, պաշտոնյաների և իշխանության ներկայացուցիչների հետ հանդիպման համար: Ազդեցիկ մարդկանց հետ վեճերում ձեզ կհաջողվի պաշտպանել սեփական տեսակետները և, դրանով հանդերձ, թշնամիներ ձեռք չբերել: Գործընկերների հետ շփումները կբարձրացնեն ձեր տրամադրությունը, ինչպես նաև թույլ կտան ձեռք բերել այնպիսի տեղեկատվություն, որը շատ շուտով պետք կգա:

Օրը սովորական ընթացք չունի սիրահարված Կարիճների համար, ովքեր ստիպված կլինեն հակասական զգացողություններ հաղթահարել: Այս նշանի նույնիսկ ամուսնացած ներկայացուցիչներին այն կարող է անակնկալներ մատուցել: Հատկապես ուշադիր եղեք մտերիմների հանդեպ: Կենսասիրության մակարդակը բարձր է, օրը նպաստավոր է առողջարարական և կանխարգելիչ պրոցեդուրաների համար:

Աղեղնավոր: Շատ հաջող օր է: Կարողանում եք իրականացնել այն ամենը, ինչ մտածել եք, և դա ձեզ հաջողվում է զարմանալիորեն լավ: Նույնիսկ այն գործերում, որոնց մասին դուք շատ քիչ բան գիտեք, հասնում եք մեծ հաջողությունների: Ղեկավարությունը ուշադրություն է դարձնում ձեր նվաճումներին, և, եթե դուք ձեր չմտածված հայտարարություններով չփչացնեք ամեն ինչ, կարիերայի մեջ առաջընթացին երկար չեք սպասի:

Օրը ոչ քիչ հաճելի րոպեներ կպարգևի սիրահարված Աղեղնավորներին և նույնիսկ նշանի բոլոր այն երկայացուցիչներին, ովքեր կորցրել են հույսը, որ համակրանքի օբյեկտը փոխադարձությամբ կարձագանքի իրենց: Կենսասիրության մակարդակը բարձր է, օրը նպաստավոր է սպորտով զբաղվելու համար, հնարավոր են հաղթանակներ մրցումներում:

Այծեղջյուր: Նոր բաներ մի փորձարկեք: Այսօր պետք է գործել փորձված մեթոդներով, հենվել կյանքի սեփական փորձի վրա: Ֆինանսական գործերում որքան զգուշավոր լինեք, այնքան լավ: Գաղափարները, որ կունենաք այսօր վատը չեն, բայց չեն կարող իրականացվել անմիջապես: Գրի առեք դրանք, որպեսզի չմոռացվեն: Օրը համագործակցություն սկսելու համար նպաստավոր չէ:

Օրվա զգացմունքային ֆոնը հաճելի է: Ողջ օրվա ընթացքում ոչ միայն դուք եք պահպանում լավ տրամադրությունը, այլև այն բարձրացնում եք ձեզ շրջապատողների մեջ: Օրը նպաստավոր է թատրոն և համերգ, ինչպես նաև ճանաչողական էքսկուրսիաներ գնալու համար: Կենսասիրությունը բարձր մակարդակի վրա է:

Ջրհոս: Օրը զերծ չէ աննշան թերություններից, բայց ընդհանուր առմամբ` հաջող ընթացք ունի: Ամեն ինչ չէ, որ ընթանում է ձեր ծրագրերին համապատասխան, բայց հանպատրաստից որոշումեներով կարողանում եք նույնիսկ ամենաբարդ իրավիճակները օգտագործել ի նպաստ ձեզ: Օրը շատ նպաստավոր է խորհրդաժողովների, գիտաժողովների ու նման այլ միջոցառումների մասնակցելու համար, քանի որ դրանք լավ հնարավորություն են ոչ միայն նոր բաներ իմանալու, այլև օգտակար ծանոթություններ հաստատելու:

Օրը նպաստավոր է ընտանեկան միջոցառումներ, տոնակատարություններ, հանպատրաստից երեկոներ կազմակերպելու համար: Ձեզ փառավորապես կհաջողվի զարմացնել հյուրերին: Սպասեք թանկարժեք նվերների: Ոսկերչական իրեր և տոնական հանդերձանք գնելու համար հրաշալի օր է:    

Ձկներ: Օրը հարմար է շաբաթվա ընթացքում սկսած գործերը մինչև վերջ հասցնելու համար: Որքան էլ դրանք շատ լինեն, ձեզ կհաջողվի հաղթահարել, որովհետև կարողանում եք ճիշտ տնօրինել ժամանակը: Բայց նոր գործ ձեռնարկել` խորհուրդ չի տրվում, բացառությամբ այն դեպքերի, երբ այդ գործը ծրագրել եք վաղուց: Այսօր ձեզ համար դժվար է ճիշտ գնահատել սեփական ուժերը և ապագայի ծրագրերը:

Անձնական կյանքում հնարավոր են նշանակալի փոփոխություններ դեպի լավը: Ընդ որում սա վերաբերում է ինչպես նշանի միայնակ ներկայացուցիչներին, այնպես էլ նրանց, ովքեր հանդիպել են իրենց կեսին, սակայն նրա հետ հարաբերություններում վերջերս ունեցել է ինչ-ինչ խնդիրներ: