Նիկոլին շտապ արյուն է պետք հեղափոխությունը շարունակելու համար
Այսօր Նիկոլ Փաշինյանը Իջևանում կայացած միտինգի ժամանակ հայտարարեց. «Չնայած պրոցեսները ընթանում են մեզ համար բարենպաստ ճանապարհով, վաղը՝ ժամը 12:00-ից, ՀՀ ողջ տարածքով, Երևան մայրաքաղաքում վերսկսում են քաղաքացիական անհնազանդության զանգվածային գործողությունները: Բոլոր ուսումնական հաստատությունները հայտարարում են դասադուլ, բոլոր ճանապարհները փակվում են: Վաղը՝ ժամը 12-ին, փակվում է ամեն ինչ, ինչ-որ կարող է փակվել: Այս բոլոր ակցիաները տեղի են ունենում մեկ պահանջով` ժողովրդի թեկնածուին անհապաղ ընտրել ՀՀ վարչապետ»:
Նիկոլ Փաշինյանը վերսկսում է բողոքի զանգվածային ակցիաները: Բայց ո՞ւմ դեմ է սկսում և ի՞նչ նպատակով: Այսօր կայացան միանգամից երեք շրջադարձային որոշումներ: Նախ, ՀՀԿ-ն հայտարարեց, որ վարչապետի թեկնածու չի առաջադրում: Այս մասին լրագրողներին հայտնեց ՀՀԿ մամուլի խոսնակ Էդուարդ Շարմազանովը` ավելացնելով, որ նման որոշում է կայացվել երկիրը ցնցումների չտանելու համար։ Դրանից անմիջապես հետո դաշնակները տեղեկացրեցին, որ ԱԺ ՀՅԴ խմբակցությունը պատրաստ է մայիսի 1-ին ԱԺ հատուկ նիստում վարչապետի պաշտոնի համար քվեարկել «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանի օգտին: Եվ, վերջապես, օրվա ավարտին հայտնի դարձավ, որ ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը վարչապետի թեկնածու չի առաջադրվելու և պաշտպանելու է Փաշինյանի թեկնածությունը:
Նման արմատական բեկումից հետո Նիկոլին կարծես թե ուրիշ ոչինչ չէր մնում, քան նշել իր մոտալուտ հաղթանակը և այդ տրամադրությունները փոխանցել համակիրներին: Բայց արի ու տես, որ նա որոշել է անել ճիշտ հակառակը` մարդկանց կրկին փողոց հանել` ընդդեմ ինչ-որ չար ուժերի, որոնք խանգարում են իրեն: Տեսնես այդ ի՞նչ ուժեր են, որոնց մասին ոչ ոք ոչինչ չգիտի: Թե՞ Նիկոլի ուզածը խաղաղ ճանապարհով իշխանության գալը չէ, նա ուրիշ ծրագրեր ունի:
Առավել մանրամասն այստեղ