Ալիևն անհանգիստ է. Ադրբեջանի իշխանությունները վերջապես արտահայտվել են Հայաստանում տեղի ունեցած իրադարձությունների մասին
«Հայաստանի ներսում տեղի ունեցող զարգացումներն անհանգստացնում են նաև Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին: Այս օրերին նա հանդիպումներ է ունեցել Ռուսաստանի արտաքին հետախուզական ծառայության պետ Նարիշկինի և Թուրքիայի նախագահ Էրդողանի հետ: Ադրբեջանի նախագահի աշխատակազմի ղեկավարն էլ չի բացառել արցախյան խնդրի ռազմական ճանապարհով «կարգավորելու» հնարավորությունը: Ադրբեջանագետ Աշոտ Մովսիսյանն այն կարծիքին է, որ Նարիշկինի այցը Բաքու պայմանավորված է եղել Հայաստանի ներքաղաքական իրադարձություններով, որովհետև Ռուսաստանը, ըստ նրա, մտավախություն ուներ, որ Ադրբեջանը կարող է առաջնագծում լարել իրադրությունը՝ օգտվելով Հայաստանում առկա որոշակի անկայունությունից, և այդ պատճառով բանագնաց է ուղարկում Բաքու:
«Իհարկե, սա հնարավորություն է Ադրբեջանի համար որոշակի խնդիրներ լուծելու, գուցե ամբողջությամբ Արցախը չօկուպացնելու, բայց ապրիլյան ռազմական գործողությունների սցենարով գործողություններ իրականացնելու:
Այստեղ Ադրբեջանը պետք է նաև հաշվի առներ Թուրքիայի հետաքրքրվածությունը, Թուրքիայի շահերը, որովհետև այսօր Թուրքիայի և Ռուսաստանի հարաբերություններն այն չեն, ինչ եղել են 2016թ.: Հիմա Թուրքիան և Ռուսաստանը կարող են համաձայնության գալ, որ Կովկասում պետք չէ մի նոր, ավելի թեժ կետ բացել: Այդ պատճառով Ադրբեջանի համար կարևոր էր հասկանալ, թե արդյո՞ք հետաքրքրված է Թուրքիան, որ այս պահին Արցախում թեժանա դրությունը»,- մեզ հետ զրույցում ասաց ադրբեջանագետը»,-գրում է թերթը:
Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:
Մանրամասներն Այստեղ