Նիկոլ Փաշինյանը հանդիպում է ունեցել Ռուսաստանի պետդումայի պատգամավորների հետ. Ահա, թե ինչ են նրանք որոշել
ՀՀ ԱԺ պատգամավորներ Նիկոլ Փաշինյանը, Արարատ Միրզոյանը եւ Սասուն Միքայելյանն այսօր Ազգային ժողովում հանդիպել են Ռուսաստանի դաշնության Պետդումայի պատվիրակության հետ:
Մեր զրույցում պատգամավոր Արարատ Միրզոյանը մանրամասներ ներկայացրեց հանդիպումից: «Խոսել ենք մասնավորապես այն մասին, որ Հայաստանը շարունակելու է կատարել իր բոլոր միջազգային պարտավորությունները, որ մեր շարժման հեղափոխության մեջ որեւէ աշխարհաքաղաքական ենթատեքստ, միջամտություն, ուղղվածություն չկա: Ինչպես նաեւ նշել ենք, որ Հայաստանը շարունակելու է եղբայրաբար տրամադրված լինել Ռուսաստանին եւ ռուս ժողովրդին եւ ակնկալում է այդպիսի վերաբերմունք նաեւ իրենց կողմից»: Միրզոյանը նշեց, որ հանդիպումը դրական արդյունք է ունեցել:
Առավել մանրամասն Այստեղ