«Կարեն Կարապետյանի տեղը կզբաղեցնի իմ ուսապարկը». Կարեն Կարապետյանի համար նախատեսված աթոռը Փաշինյանը դատարկ չթողեց
Լրագրողների հետ հանդիպման ժամանակ Կարեն Կարապետյանի դատարկ աթոռին Նիկոլ Փաշինյանը դրեց իր ուսապարկն ու գլխարկն՝ ասելով. «Կարեն Կարապետյանի ազատ տեղը զբաղեցնում է իմ ուսապարկը»:
«ՀՀԿ-ում լիակատար խառնաշփոթ է, որովհետև ՀՀԿ-ն նախ ասել էր, որ պատրաստ է բանակցությունների` առանց նախապայմանների, բայց տեսնում եք, որ Կարեն Կարապետյանի տեղը զբաղեցնում է իմ ուսապարկը»,- նշեց Փաշինյանը։
Հարցին, թե ինչու վարչապետի պաշտոնակատար Կարեն Կարապետյանը ևս մեկ անգամ հրաժարվեց բանակցություններ անկացնելուն, Փաշինյանը պատասխանեց.
«Ես կարծում եմ, որ Կարեն Կարապետյանը պարզապես վստահ չէ իր բանակցային ուժերի վրա. եթե մի մարդ, ով էդքան էլ վստահ չէ իր բանակցային ուժերի վրա հայրենիքի ներսում, ինչպե՞ս է ընդհանրապես բանակցելու Ղարաբաղի հարցի շուրջ»:
Մանրամասները՝ այստեղ