Նիհարելու համար կարևոր է ոչ թե շատ ջուր խմել, այլ ՃԻՇՏ ժամի խմել
Այո՛, ջուրը կարող է օգնել ձեզ ազատվել ավելորդ քաշից: Հետազոտությունները ցույց են տվել, որ այն մարդիկ, ովքեր իրենց հատուկ սննդակարգին հետևելու ընթացքում նաև հաճախակի ջուր են օգտագործում, ավելի շուտ են ազատվում ավելորդ քաշից, քան նրանք, ովքեր օգտագործման մինիմալ չափով են բավարարվում: Ջուրը երկարաձգում է սովի զգացումը, այնպես որ, հաջորդ անգամ, երբ կցանկանաք սովածության պատճառով անառողջ սնունդ ընդունել, ավելի լավ է ջուր խմեք, մինչև որ հնարավորություն կունենաք ավելի առողջարար սնունդ գտնել: Ստամոքս լցվելով` ջուրը հագեցնում է սովի զգացումն ու հետևաբար ձեզ հեռու պահում ավելորդ կալորիաներ ընդունելուց: Բացի այդ` ջուրը նպաստում է օրգանիզմի նյութափոխանակության բարելավմանը:
Բայց կա մեկ կարևոր հանգամանք, ջուրը պետք է ճիշտ ժամերի խմել:
Օրվա ընթացքում ջուրն անհրաժեշտ է խմել.
2 բաժակ արթնանալուց հետո՝ ակտիվացնում են բոլոր օրգանները։
1 բաժակ ուտելուց 30-60 րոպե առաջ՝ բարելավում է մարսողությունը։
1 բաժակ լոգանքից առաջ՝ կարգավորում է զարկերակային ճնշումը։
1 բաժակ քնելուց առաջ՝ կանխարգելում է սրտի կաթվածը։