Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ

Idram and Weixin Pay (WeChat Pay) Launch Strategic Partnership in ArmeniaThe Winners of the Third Round of the Junius Competition Have Been AnnouncedWhat to gift men on January 28: Idram&IDBankIdram Conducted a Financial Literacy Class for Roboton ParticipantsRegarding Payments for Viva Armenia Services via IdramVahe Hakobyan Is a Political Prisoner: Past.amUp to 2% Cashback with IDBank Mastercard and ARCA CardUp to 2% cashback, free Mastercard and free ArCa card when you join IDSalaryAraratBank Sums Up “You Choose the Destination” Campaign Implemented in Partnership with MastercardBook by March 31 and get 15% off your FINTECH360 ticket Ucom Launches Fixed Network Services in Zovuni The FINTECH360 conference will be held in Yerevan from April 27 to 29 AraratBank Partners as General Sponsor of 4090 Charity Foundation's Five-Year Milestone EventAraratBank Takes the Lead in Brand PR Performance Unforgettable Moments and a Profitable Offer at Myler. Idram&IDBank Idram Summarizes 2025The Power of One Dram Donates 5,788,105 AMD to the City of Smile Charity Foundation Converse Bank Successfully Completes Globbing Bond Placement Why the Pressure on Vahe Hakobyan Continues Ucom Introduces Hecttor AI to Improve Call Center Communications The Armenian Apostolic Church: Refutation of a False Premise Vahe Hakobyan Is Being Politically PersecutedIdram employees are the Secret Santa Claus for the students of the Orran Day Care CenterAraratBank Donates AMD 8 million to the Reconstruction of the Spandaryan CanalUnibank Launches Gift Cards New Education Platforms through Cooperation between AraratBank and Aren Mehrabyan FoundationTech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationUcom Reopens Sales and Service Center on Tigran Mets Avenue AraratBank Receives Visa Trusted Partnership Award 2025 Secret Santa at idplus: Anonymous Gift CardsWe condemn the unlawful actions by Armenia’s Gov. against the Armenian Apostolic Church. Jan Figel Free Style issues Armenia’s first corporate bonds in the fashion retail sector, placed by Cube InvestUnibank Completed the Placement of Its Third Issuance of Perpetual BondsScholarship for 100 Artsakh Students as Part of IDBank’s “Side by Side” Program The results of the second Junius financial literacy competition have been summarized From idea to implementation: Ameriabank Presents the Programs Implemented under My Ameria, My Armenia CSR Campaign Ucom and SunChild Launch the “Smart Birdwatching” Educational Program AraratBank Supports Digitization of "Karin" Scientific Center ArchiveWelcome to the ID booth: Big Christmas MarketWidest 5G Coverage, the Launch of the Uplay Platform, and the Integration of Cerillion: Ucom Summarizes 2025 Ucom and Armflix Present “13 Seconds” at KinoPark How to Choose a Career Path and What Skills are Considered Crucial: AraratBank on the GoTeach Platform Unibank Issues a New Tranche of Perpetual Bonds with 13.75% Coupon Unibank Became a Member of BAFTThe December beneficiary of “The Power of One Dram” initiative is the “City of Smile” Foundation EBRD lends US$ 40 million to Acba bank for youth-led firms in ArmeniaHeading Into 2026 at Ucom Speed։ New Year Offers Are Now Live Bvik and Idram Standing by Young ReadersIDBank participated in the conference dedicated to the 10th anniversary of the Armenian Institute of Directors AxelMondrian Wins Three Major International Awards for Branding, PR and Film Production in 2025
Lifestyle

Աստղագուշակ` փետրվարի 8-ի համար

Խոյ: Ղեկավարության հետ հնարավոր են տարաձայնություններ: Ոմանք  աշխատանքը փոխելու ցանկություն կունենան: Անկախ նրանից, թե ինչ եզրակացության  կհանգեք, մի՛ շտապեք  բարձրաձայնել այն: Նախ համոզվեք, որ ձեր որոշումը վերջնական է: Հնարավոր է որոշակի գումարային շահույթ, խուսափեք ավելորդ ծախսերից:

Անձնական հարաբերությունները հրաշալի կդասավորվեն:  Բոլոր հարցերում կզգաք սիրելիի աջակցությունը: Այսօր դուք առույգ և ուրախ եք, սակայն օրվա երկրորդ կեսին հնարավոր է ուժերը լքեն ձեզ:

Ցուլ: Համախոհների հետ ձեռնարկած բոլոր գործերն անպայման հաջողություն կունենան: Հեշտությամբ եք  գտնում  ոչ ստանդարտ իրավիճակների և բարդ հարցերի լուծումները: Հնարավոր է համագործակցության առաջարկներ ստանաք մարդկանցից, որոնց մասնագիտական ձեռքբերումները ձեզ մշտապես հիացրել  ու ոգեշնչել են :

Ընկերների,հարազատների հետ շփումը միմիայն կուրախացնի: Շատերն  ընտանեկան խնջույք կազմակերպելու հնարավորություն կստանան: Թեև ռոմանտիկ ժամադրությունները  վատ չեն անցնի, ցանկալի է օրը նվիրել ընկերներին: Ինքնազգացողությունից չեք դժգոհի:

Երկվորյակ: Աշխատանքում հնարավոր է որոշ մանր հարցեր ծագեն, սակայն օրն, ընդհանուր առմամբ, վատ չի ընթանա: Միակ բանը, որ պհանջվում է, դա հապճեպ կայացրած որոշումներից,  չմտածված քայլերից զերծ մնալն է: Գործընկերների հետ հնարավոր են տարաձայնություններ: Իրավիճակը կշտկվի այն դեպքում, եթե անձնական հարցերը չխառնվեն  գործնականին:

Անձնական կյանքում հնարավոր են արմատական փոփոխություններ: Հրաշալի օր է ժամադրությունների համար: Կհաջողվի լավ տպավորություն թողնել նրանց վրա, ում հանդեպ անտարբեր չեք: Հնարավոր է ընկերների անակնկալ այցելություն: Սպասեք հաճելի անակնկալների:

Խեցգետին: Բարեհաջող օր է: Աշխատանքում կլինեն նոր, հետաքրքիր մարտահրավերներ: Գործընկերների և ղեկավարության հետ հարաբերություններում սպասվում  են դրական փոփոխություններ: Հնարավոր է որոշակի գումարային շահույթ, ինչը  ճիշտ ժամանակին կլինի:

Անձնական կյանքում ամեն բան լավ է: Միայնակ Խեցգետիններին սպասվում են հետաքրքիր ծանոթություններ, իսկ նրանք, ովքեր սիրահարված են, հրաշալի ժամանակ կանցկացնեն՝ երկրորդ կեսի ընկերակցությամբ: Բարենպաստ օր է զբոսանքների, ակտիվ հանգստի և սպորտով զբաղվելու համար:

Առյուծ: Չնայած շուրջը տիրող իրարանցմանը, փորձեք հանգստություն պահպանել: Ֆինանսական հարցերի շուրջ որոշումներ կայացնելիս՝ մի լավ ծանրութեթև արեք, քանզի զգալի գումար կորցնելու վտանգը մեծ է: Հնարավոր է վիճաբանություն մի մարդու հետ , ում շատ հարցերում  պարտական եք:

Ընտանիքում ներդաշնակ մթնոլորտ է: Հարազատների հետ հրաշալի լեզու կգտնեք, իսկ սիրելին կես խոսքից կհասկանա ձեզ: Կենսական ներուժը բարձր է, լի եք էներգիայով, թուլություն չեք զգա:

Կույս: Աշխատանքում ծայրահեղ ուշադիր եղեք, սխալներ թույլ տալու վտանգը մեծ է: Բարեբախտաբար, թե՛ գործընկերներն ու թե՛ ղեկավարությունը ձեր կողմից են, և բարդ իրավիճակներում նրանցից աջակցություն կստանաք: Հնարավոր է  հաջող գնումներ կատարեք:

Բարեհաջող օր է ընկերների հետ շփման, տրամադրություն բարձրացնող, անկեղծ խոսակցությունների համար: Ռոմանտիկ ժամադրությունները ևս լավ կանցնեն, թեև սիրելիին այսօր չափազանց քննադատաբար կվերաբերվեք: Բարենպաստ օր է փոքրիկ ուղևորությունների համար:

Կշեռք: Չնայած որոշ տհաճ իրադարձությունների, օրն այնքան էլ վատ չի դասավորվի: Կհաջողվի կենտրոնանալ կարևոր հարցերի վրա, իսկ մանրուքները գլխից  դեն նետել: Գումարային հարցերի շուրջ հնարավոր են վեճեր: Խուսափեք երկարաժամկետ համագործակցության համաձայնագիր ստորագրելուց:

Զգացմունքային դաշտը կայուն է: Ոչինչ չի կարող փչացնել ձեր տրամադրությունը: Մտերիմներին վերաբերող կարևոր տեղեկություններ կստանաք: Կարող եք մասնակցել հանրային միջոցառումների, հնարավոր են նոր ծանոթություններ:

Կարիճ: Օրը նվիրեք աշխատանքին: Կարող եք նոր գործեր սկսել, մասնակցել համատեղ ծրագրերի իրականացման աշխատանքներին: Հնարավորություն կընձեռնվի դրսևորել լիդերի ձեր կարողությունները և ձեռք բերել նոր համախոհներ: Որոշ գործնական հարաբերություններ հնարավոր է այսօր վերականգնվեն: Կստանաք համագործակցության առաջարկներ:

Այսօր համբերատարությամբ չեք փայլի և դժվար թե ներողամիտ գտնվեք շրջապատող մարդկանց նկատմամբ: Հետևաբար պատրաստ եղեք վիճաբանությունների ու բախումների: Այսօր լեզու չեք գտնի նույնիսկ ամենասիրելի մարդկանց հետ: Ինքնազգացողությունից չեք դժգոհի, եթե միայն փորձությունների չենթարկեք սեփական օրգանիզմը:

Աղեղնավոր: Նոր գործեր ծավալելուց զգուշավոր եղեք: Դրանք այնքան  հեշտ չեն, որքան թվում են և զգալի ջանքեր կպահանջեն: Համախոհները կաջակցեն ձեզ, սակայն միայն խոսքով, ստիպված կլինեք բոլոր հարցերն ինքնուրույն լուծել: Փոքր-ինչ հոգնածություն կզգաք: Քրոնիկ հիվանդությունները կարող են գլուխ բարձրացնել:

Ընտանեկան գործերը ձեզանից շատ ժամանակ և էներգիա կխլեն: Անելանելի իրավիճակում հայտնված հարազատների համար միակ ապավենը դուք կլինեք:

Այծեղջյուր: Օրվա ընթացքում հնարավոր են չնախատեսված, զգալի ծախսեր:Այսօր հեշտությամբ սադրանքի կենթարկվեք, մարդկանց կհաջողվի մոլորեցնել ձեզ: Հեռու մնացեք  նրանցից, ում հետ շփումը նախկինում անախորժության է հանգեցրել: Աշխատանքում հնարավոր են կոնֆլիկտներ:

Աջակցություն կգտնեք ընկերների ու հարազատների շրջանում: Երկրորդ անգամ օգնություն խնդրելու կարիք չի լինի: Սիրելիի ձեզ օգնելու պատրաստակամությունը՝ կգոտեպնդի:

Ջրհոս: Բարենպաստ օր է: Գերակշռում է դրական միտումների ազդեցությունը: Անգամ, եթե գործով այնքան էլ խանդավառված չեք, միևնույն է, հաջողությունն անխուսափելի է:  Հրաշալի կերպով գլուխ կհանեք այն ամենից, ինչն ուշների մոտ չի ստացվի, և դա այսօր ղեկավարության աչքից չի վրիպի: Նպատակահարմար օր է ոչ կոմերցիոն ծրագրեր սկսելու համար:

Կենսական ներուժը բարձր է: Լի եք էներգիայով, հոգնածություն չեք զգա, անգամ եթե ստիպված լինեք ողջ օրը ոտքի  վրա անցկացնել: Որքան շատ ժամանակ տրամադրեք սիրելիին, այնքան ներդաշնակ կլինեն ձեր հարաբերությունները:

Ձկներ: Օրվա առաջին կեսին կարեևոր ոչինչ մի՛ ձեռնարկեք: Խուսափեք զրույցներ ունենալ բոլոր նրանց հետ, ովքեր վստահություն չեն ներշնչում: Ղեկավարության հետ հնարավոր են լուրջ տարաձայնություններ: Անխոհեմ,անպատասխանատու հայտարարությունները կարող են ֆինանսական կորուստների հանգեցնել:

Մյուս բոլոր հարցերում անախորժություններ չեն լինի: Ընկերների հետ շփումը կուրախացնի: Սպասեք լավ լուրերի: Հնարավոր է սիրո անսպասելի խոստովանություն լսեք: Լավ օր է երեխաների հետ անցկացնելու համար: