«Եթե սիրահարված ես, արդեն ՆԱ «իդեալական» է». Իննա Խոջամիրյան
Past.am-ի զրուցակիցն է հոգեբան, դերասանուհի Իննա Խոջամիրյանը, ում հեռուստադիտողը ճանաչում է տարբեր հեռուստասերիալներից:
- Ինչպես գիտենք, մասնագիտությամբ հոգեբան եք: Ինչպե՞ս ստացվեց, որ սկսեցիք դերասանությամբ զբաղվել:
- Կյանքում գրեթե բոլոր լավ իրադարձություններն անսպասելի ու հանպատրաստից են լինում: Չգիտեմ, ճիշտ կլինի՞ ասել ընդամենը, թե արդեն, բայց 4-րդ տարին է լրանում այն օրից, երբ «Շանթ» ՀԸ-ից Էմիլիան կապ հաստատեց ինձ հետ ու քասթինգի հրավիրեց: Ամեն ինչ սկիզբ առավ հաջորդ օրվանից իսկ:
- Ձեր մասնագիտությամբ երբևիցե աշխատե՞լ եք և արդյոք հոգեբա՞ն եք Ձեզ շրջապատողների համար:
- Հոգեբանությունն իմ տարերքն է: Երբ հոգեբան եմ, այլ աշխարհում եմ, իսկ երբ դերասան եմ՝ մեկ այլ, լրիվ ուրիշ աշխարհ եմ ընկնում: Բայց այդ երկու աշխարհները համասեռ են, միահյուսված, երկուսով էլ տարված եմ հավասարաչափ: Իմ մասնագիտությամբ աշխատելու փոքրիկ փորձ ունեմ, բայց լիասիրտ կսկսեմ աշխատել, երբ համապատասխան որակավորում ստանամ. առայժմ շեշտը սովորելու և վերապատրաստվելու վրա է: Ինձ շրջապատողների համար աշխատում եմ ո՛չ դերասան լինել, ո՛չ հոգեբան, ո՛չ ուսանող, ո՛չ էլ այլ սոցիալական ստատուս ունեցող մեկը. մարդ-մարդ շփումն ամենագեղեցիկն է:
- Դերասանական կրթություն չունենալու պատճառով երբևէ որևէ խնդրի բախվե՞լ եք նկարահանումների ժամանակ:
- Շատ հաճախ եմ մտածել, թե ինչ կլիներ, եթե առհասարակ կրթություն չստանայինք որևէ բուհում: Միևնույնն է, սովորում ենք մենք, մոտիվացիան մերն է միայն, ձգտում ենք մենք, մենք ենք առավելապես մեր վրա աշխատում. պետական կրթական կառույցը խթան է միայն: Եկել եմ այն եզրահանգման, որ եթե անգամ մասնագիտություն չունես կամ, եթե ունես նույնիսկ, ոչինչ չի խանգարում նույն ուժով (գրեթե) հաջողություն գրանցել մեկ այլ ոլորտում:
Նկարահանման հրապարակում շատ խնդիրների եմ բախվել, բայց բոլոր խնդիրները լուծելի են, երբ անդադար աշխատում ես ինքդ քո վրա՝ դա լինի աշխատանք՝ տեսական գիտելիքի տեսանկյունից, թե պրակտիկ, անկախ քեզնից սկսում ես ամեն ինչ ավելի գրագետ մատուցել:
Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում: