Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ

AraratBank Named Best Investor Relations Bank Armenia 2024General Director of Ucom participated in Silicon Mountains technological summit Saving together: IDBank and IdramARARATBANK AND SINGAPORE GFTN SIGN MEMORANDUM OF UNDERSTANDING FOR DIGITAL TRANSFORMATIONAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityAcba bank and American Express Expand Collaboration in ArmeniaThe Silicon Mountains technology summit to be held with the support of Ucom Evocabank became the first bank to join Idram’s open QR infrastructure25% Off on RIA Money Transfers to Ukraine at AraratBank Yerevan to Host Unprecedented Serbian-Armenian Music ConcertAraratBank Stands with My Forest Armenia to establish Charles Aznavour Forest Ucom and Sunchild NGO install another solar plant in Areni 4,401,021 AMD to COAF. The November beneficiary is “Armenia Tree Project”Go Digital or Go Home: Sergey Arakelyan Yes to cashless! - cruises and gifts for AraratBank MC cardholders Ucom joins Armenian Internet Governance Forum as a platinum partner AraratBank: Five-Time Winner at AMX Awards 2024AraratBank Initiates a Panel Discussion on AI and LeadershipKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanUcom Employees Participate in Forest Restoration Efforts in Vayots Dzor Fast Shift has joined Idram's open QR infrastructure New and modern. Arabkir branch of IDBank reopenedAraratBank: Unprecedented Consumer Loan Offer Starting from 14.5% Ucom launches 5G network across nine Armenian cities Learn to save. World Savings Day with Idram Junior Another solar power plant by Ucom and SunChild NGO installed in Vardenis Converse Bank and Kapitalbank signed a cooperation agreement at Sibos 2024 IDBank and Idram at Mantashyants Global Expo AraratBank Introduces UBPAY: A New System for International Transfers IDBank participated in the HR Expo-24 conference Armenia Hosted the Consulting Event of the Year: International CMC Conference was held with Participants from 30 Countries AraratBank Sponsors New Laboratory and Seminar at MatenadaranUcom, in cooperation with SunChild NGO, increases the access to drinking water in Lchavan community Ameriabank’s New Offer: Draw of Investment Portfolios for AMD 2M The International CMC Conference kicked off for the first time in Armenia, bringing together management consultants and the business community General Director of Ucom Participated in the Annual Conference of the Institute of Internal Auditors Armenia AraratBank Expands International Transfer Options with Golden Money System Ucom Completes Network Modernization in Gyumri and Vanadzor Ameriabank’s Special Offer for New Mastercard Holders. 1% Cashback and Lots of GiftsGeneral Director of Ucom Delivers a Lecture at Leadership School Idram Junior and Koreez Summarize the Results of the Junius Financial Education CompetitionUcom has published the 2023 financial audit report The Armenian Conference Interpreters Association Celebrates the International Translation Day Idram Announces the Launch of a Unified QR Infrastructure – Idram for AllAraratBank and SIA: Ongoing Partnership for Social Entrepreneurship Ucom and SunChild NGO have installed a following solar power plant in Chakaten settlement Ucom and Impact Hub Yerevan Launch the Ucom Fellowship Incubation Program Armenia hosts the most prestigious International CMC Conference and the "Constantinus" Award Ceremony Nokia and Team Telecom Armenia bring 25G PON commercial services to customers across Armenia Ucom and SunChild NGO Bring Renewable Energy to Syunik's Borderline Regions
Lifestyle

Որքան գումար կստանաք պետությունից, եթե առհասարակ չունեք ստաժ

Եթե լրացել է Ձեր 65 տարին, չունեք կենսաթոշակ ստանալու իրավունք, քանի որ չունեք աշխատանքային ստաժ, ապա այս դեպքում ևս Դուք չեք մնա ձեռնունայն։

Պետությունը փորձել է ձեռք մեկնել նաև նրանց, ովքեր դպրոցից հետո այդպես էլ երբևէ չեն աշխատել կամ աշխատել են, բայց չունեն գրանցված ստաժ ու գործատւոի հետ չեն կնքել քաղիրավական պայմանագիր:

Նպաստը, որը նշված դեպքերում նշանակում է Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության սոցիալական ապահովության պետական ծառայությունը, կոչվում է ԾԵՐՈՒԹՅԱՆ ՆՊԱՍՏ

Dialogue.am-ը «Սոցիալական իրավունք» շարքի հերթական հրապարակմամբ այս անգամ անդարադառնում ենք ծերության նպաստի տրամադրման կարգին ու չափին:

Սկսենք նրանից, որ ծերության նպաստը նշանակվում է ՑՄԱՀ։ Այն, ի տարբերություն կենսաթոշակների չափի, հաստատուն է՝ ցանկացած քաղաքացի որպես ծերության նպաստ ամեն ամիս ստանում է կայուն եկամուտՙ որը կազմում է ընդամենը 16 հազար դրամ:

ՀՀ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության Սոցիալական ապահովության պետական ծառայության կողմից մեզ տրամադրված տվյալների համաձայն՝ Հանրապետությունում ծերության նպաստ ստանալու իրավունք ունեցող անձանց թիվը միայն 2016-ին կազմել է 3 973 նպաստառու:

Ում դիմել և ինչ փաստաթղթեր ներկայացնել

Ծերության նպաստը նշանակելու համար անհրաժեշտ է, որ քաղաքացին անձամբ դիմի ՍԱՊԾ-ի ցանկացած տարածքային կենտրոն՝ անկախ իր բնակության հաշվառման վայրից, քանի որ նպաստը նշանակվում է ստանալու իրավունք ունեցող անձի գրավոր դիմումի հիման վրա։

Դիմումին կից ներկայացվում են անձը հաստատող փաստաթուղթ՝ անձնագիր կամ նույնականացման քարտ։

Օտարերկրյա քաղաքացիների և քաղաքացիություն չունեցող անձիք՝ արպես անձը հաստատող փաստաթուղթ, կարող են ներկայացնել` ՀՀ-ում բնակվելու իրավունքը (կացության կարգավիճակը) հաստատող փաստաթուղթը, իսկ փախստականի կարգավիճակ ունեցող անձիք` կոնվենցիոն ճամփորդական փաստաթուղթ:

Տարածքային կենտրոնը 10 աշխատանքային օրվա ընթացքում ճշտում է ներկայացված տվյալների հավաստիությունը և որոշում է ընդունում՝ նշանակել նպաստը կամ մերժել: Նպաստի նշանակումը մերժելու դեպքում 5 աշխատանքային օրվա ընթացքում այդ մասին դիմողը գրավոր է ծանուցվում:

Նպաստի նշանակումը կարող է մերժվել, եթե դիմողը չունի նպաստի իրավունք (օրինակ՝ դեռ չի լրացել 65 տարին կամ արդեն իսկ ստանում է տարիքային աշխատանքային կենսաթոշակ) կամ դիմումին կից չի ներկայացրել անհրաժեշտ փաստաթղթերը:

Նկատենք, որ ծերանոցում բնակվող անձին ծերության նպաստ չի նշանակվում և չի վճարվում։

Ծերության նպաստը նշանակվում է նպաստի իրավունք տվող տարիքը (65 տարեկանը) լրանալու օրվանից, եթե նպաստ նշանակելու դիմումը ներկայացվել է այդ օրվանից հետո` 3 ամսվա ընթացքում:

Ուշադրություն. Եթե քաղաքացին ՍԱՊԾ դիմում ներկայացնի իր 65-ը լրանալուց հետո 3 ամիս անց, ապա նախորդ երեք ամիսների վճարվելիք նպաստը չի ստանա, փոխարենը նպաստը կնշանակվի և կհաշվվի դիմումը ներկայացնելու օրվանից:

Այն նշանակելու համար 65 տարեկանը լրանալուց հետո կարող եք դիմել ցանկացած ժամանակ` Ձեր հայեցողությամբ:

Ծերության նպաստ ստանալու իրավունքը դադարեցվում է՝

Նպաստառուի մահվան, ինչպես նաև նրան մահացած կամ անհայտ բացակայող ճանաչելու դեպքում,

Նպաստառուին ՀՀ օրենսդրությամբ սահմանված կենսաթոշակ նշանակելու դեպքում,
Նպաստառուի՝ ՀՀ քաղաքացիությունը դադարեցնելու դեպքում.

ՀՀ երկքաղաքացի նպաստառուի` մշտապես կամ առավելապես օտարերկրյա պետությունում բնակություն հաստատելու դեպքում, ինչպես նաև ՀՀ բնակության վայրի (հասցեի) հաշվառումից դուրս գալու և մեկամսյա ժամկետում չհաշվառվելու դեպքում,
Նպաստի իրավունքը կորցնելու կամ նպաստի գործում կեղծ (ոչ հավաստի) փաստաթղթեր հայտնաբերելու դեպքում,

Նպաստառուին կամ նրա փոխարեն նպաստն ստանալու իրավունք ունեցող անձին 12 ամիս անընդմեջ նպաստ չվճարելու դեպքում,

Նպաստ ստանալու իրավունքը դադարեցնելու մասին նոտարական կարգով վավերացված հայտարարությունը տարածքային կենտրոն ներկայացնելու դեպքում։

Ծերության նպաստի չվճարված գումարը վճարելու կարգը

Ծերության նպաստ ստանալու իրավունք ունեցող անձին չվճարված նպաստի գումարը վճարվում է դիմելու կամ նպաստ ստանալու իրավունքը վերականգնելու համար հիմք համարվող տեղեկատվությունը ստացվելու ամսվան նախորդող 1 տարվա այն ժամանակահատվածի համար, որի ընթացքում անձը նպաստ ստանալու իրավունք է ունեցել:

Նպաստառուի մահվան դեպքում չվճարված նպաստի գումարը վճարվում է մահացածի ամուսնուն կամ 14 տարեկան և դրանից բարձր տարիքի անչափահաս երեխային` անկախ նպաստառուի մահվան օրվա դրությամբ նրա հետ համատեղ նույն հասցեում հաշվառված լինելու հանգամանքից։ Ընտանիքի այլ անդամին` եթե նա, ըստ ՀՀ բնակչության պետռեգիստրում առկա տվյալների, նպաստառուի մահվան օրվա դրությամբ նրա հետ համատեղ հաշվառված է եղել նույն հասցեում։

Նպաստառուի մահվան դեպքում չվճարված նպաստի գումարը վճարվում է, եթե դիմումը և անհրաժեշտ փաստաթղթերը տարածքային կենտրոն են ներկայացվում նպաստառուի մահվանից հետո՝ 6 ամսվա ընթացքում։ 6-ամսյա ժամկետում չդիմելու դեպքում չվճարված նպաստի գումարը ենթակա է ժառանգման, եթե դիմումը և անհրաժեշտ փաստաթղթերը ներկայացվում են նպաստառուի մահվանից հետո` 12 ամիսների ընթացքում:

Հարգելի շահառուներ, Ձեր իրավունքն իրացնելիս խոչընդոտների հանդիպելու դեպքումկամ հավելյալ տեղեկատվություն ստանալու համար կարող եք դիմել հոդվածի հեղինակին +374 55 228 107