Ինչ են նշանակում ստեղնաշարի կոճակների վրայի գծերը
Մեզանից շատերն արդեն երկար տարիներ օգտագործում են համակարգիչ, սակայն քչերը գիտեն ստեղնաշարի կոճակների վրայի գծերի նշանակության մասին:
Ինչո՞ւ ստեղնաշարը դասավորված չէ այբբենական կարգով, ինչո՞ւ ստեղնաշարի «F» և «J» կոճակների վրա գծեր կան:
Այդ տարօրինակ գծերի էությունը կայանում է «կույր տպագրման» մեթոդի մեջ: Վերջինս ենթադրում է, որ մարդը տեքստը հավաքելիս չի նայում ստեղնաշարին: Դա էապես բարձրացնում է տպագրության արագությունն ու տպագրման գործընթացն առավել հեշտ և արդյունավետ դարձնում:
Այդ մեթոդի առանձնահատկությունն այն է, որ ամեն մատի համար որոշ կոճակներ են ընտրվում:
Երկու ձեռքերի ցուցամատերը «համապատասխանում են» «F» և «J» կոճակներին: Այդ կոճակներն առավել օգտագործվող են համարվում: Այդ գծերի օգնությամբ մարդը կարող է առավել հեշտ գտնել շոշափելով` չդադարեցնելով տպագրման գործընթացը: