Կեմերովոյի հրդեհի ժամանակ ողջ մնացած աղջնակին դպրոցում «հալածանքների են ենթարկում»
Կեմերովոյի դպրոցներից մեկի աշակերտները սկսել են «հալածանքների ենթարկել» իրենց համադասարանցուն, որը փրկվել է «Զիմնյայա վիշնյա» առևտրի կենտրոնում հրդեհի ժամանանկ։ Նրան վիրավորում են, որովհետև նրա հայրը հրշեջ է։ Այս մասին հայտնել է աղջկա հայրը։
Ավելի մանրամասն ՝ այստեղ
Ողբերգության ժամանակ աղջիկը մոր հետ եղել է առևտրի կենտրոնի առաջին հարկում, և կարողացել են փախչել։ Երբ աղջիկը դպրոց է եկել համադասրանցիները նրան սկսել են վիրավորել։
«Քո հայրն է մեղավոր։ Դու փրկվել ես, իսկ նրանք՝ ոչ։ Երևի հայրիկը սովորեցրել է՝ ինչպես փախչել։ Դու առնետ ես»,-ասել երեխաները։
9-ամյա աղջնակը հրաժարվում է տնից դուրս գալ և դպրոց գնալ։ Ծնողների կարծիքով՝ երեխային հոգեբան է անհրաժեշտ։
Ընտանիքը քննարկում է նաև երեխայի ուսումնական հաստատությունը փոխելու տարբերակը։
Հիշեցնենք․ Կեմերովոյի «Զիմնյայա վիշնյա» առևտրի կենտրոնում հրդեհը տեղի է ունեցեն մարտի 25-ին։ Պաշտոնական տվյալներով՝ 64 մարդ է զոհվել, որոնցից 41-ը՝ երեխաներ։