Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ

AraratBank Named Best Investor Relations Bank Armenia 2024General Director of Ucom participated in Silicon Mountains technological summit Saving together: IDBank and IdramARARATBANK AND SINGAPORE GFTN SIGN MEMORANDUM OF UNDERSTANDING FOR DIGITAL TRANSFORMATIONAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityAcba bank and American Express Expand Collaboration in ArmeniaThe Silicon Mountains technology summit to be held with the support of Ucom Evocabank became the first bank to join Idram’s open QR infrastructure25% Off on RIA Money Transfers to Ukraine at AraratBank Yerevan to Host Unprecedented Serbian-Armenian Music ConcertAraratBank Stands with My Forest Armenia to establish Charles Aznavour Forest Ucom and Sunchild NGO install another solar plant in Areni 4,401,021 AMD to COAF. The November beneficiary is “Armenia Tree Project”Go Digital or Go Home: Sergey Arakelyan Yes to cashless! - cruises and gifts for AraratBank MC cardholders Ucom joins Armenian Internet Governance Forum as a platinum partner AraratBank: Five-Time Winner at AMX Awards 2024AraratBank Initiates a Panel Discussion on AI and LeadershipKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanUcom Employees Participate in Forest Restoration Efforts in Vayots Dzor Fast Shift has joined Idram's open QR infrastructure New and modern. Arabkir branch of IDBank reopenedAraratBank: Unprecedented Consumer Loan Offer Starting from 14.5% Ucom launches 5G network across nine Armenian cities Learn to save. World Savings Day with Idram Junior Another solar power plant by Ucom and SunChild NGO installed in Vardenis Converse Bank and Kapitalbank signed a cooperation agreement at Sibos 2024 IDBank and Idram at Mantashyants Global Expo AraratBank Introduces UBPAY: A New System for International Transfers IDBank participated in the HR Expo-24 conference Armenia Hosted the Consulting Event of the Year: International CMC Conference was held with Participants from 30 Countries AraratBank Sponsors New Laboratory and Seminar at MatenadaranUcom, in cooperation with SunChild NGO, increases the access to drinking water in Lchavan community Ameriabank’s New Offer: Draw of Investment Portfolios for AMD 2M The International CMC Conference kicked off for the first time in Armenia, bringing together management consultants and the business community General Director of Ucom Participated in the Annual Conference of the Institute of Internal Auditors Armenia AraratBank Expands International Transfer Options with Golden Money System Ucom Completes Network Modernization in Gyumri and Vanadzor Ameriabank’s Special Offer for New Mastercard Holders. 1% Cashback and Lots of GiftsGeneral Director of Ucom Delivers a Lecture at Leadership School Idram Junior and Koreez Summarize the Results of the Junius Financial Education CompetitionUcom has published the 2023 financial audit report The Armenian Conference Interpreters Association Celebrates the International Translation Day Idram Announces the Launch of a Unified QR Infrastructure – Idram for AllAraratBank and SIA: Ongoing Partnership for Social Entrepreneurship Ucom and SunChild NGO have installed a following solar power plant in Chakaten settlement Ucom and Impact Hub Yerevan Launch the Ucom Fellowship Incubation Program Armenia hosts the most prestigious International CMC Conference and the "Constantinus" Award Ceremony Nokia and Team Telecom Armenia bring 25G PON commercial services to customers across Armenia Ucom and SunChild NGO Bring Renewable Energy to Syunik's Borderline Regions
Lifestyle

«Սերը 34 տարեկանում ավելի գիտակցված է». Սոֆի Մխեյանի 34–ամյակի անակնկալ հավաքույթն ու կարևոր երազանքը

Երգչուհի Սոֆի Մխեյանը 34–ամյակը նշել է Եգիպտոսում, ուր մեկնել էր ընկերուհու` Նազենի Հովհաննիսյանի հետ։ Եգիպտոսում Սոֆին հանդիպել է երգչուհի Նառային, ով ևս ծնվել է ապրիլի 8-ին։ Նրանք միասին նշել են իրենց տարեդարձն ու անմոռանալի օր ունեցել։

Ավելի մանրամասն ՝ այստեղ

Բոլորից հեռու մեկնած Սոֆին էմոցիաների պակաս չի ունեցել։ Երգչուհին Tert.am Life–ի բլից հարցազրույցում պատմել է իր զգացողությունների, անմոռանալի օրվա և տարիքի հետ ձեռք բերած իմաստնության մասին։

Իմ ամենամեծ ձեռքբերումն այն ամենն է, ինչ ունեմ, ստեղծել եմ մինչև օրս` սկսած իմ ընտանիքից (իհարկե, ընտանիքը ոչ թե քո ձեռքբերումն է, այլ բախտի գործոնով պայմանավորված նվերը), ընկերներից, վերջացրած աշխատանքով, հանդիսատեսով, ջերմությամբ։ Ամեն ինչ կանեմ, որ ձեռքբերումներս շատացնեմ։ Հուսամ` շուտով կբարձրաձայնեմ իմ ամենակարևոր ձեռքբերման` արդեն իմ ընտանիքի, երեխաների մասին։

 

Երբ հետ եմ նայում, հասկանում եմ, որ չեմ փոշմանում կամ ափսոսում որևէ բանի համար։ Իհարկե, տարեցտարի ավելի ես իմաստնանում, հասունանում ու հասկանում, որ անցած տարիներ մեջ կարող էիր շատ ավելին կուտակել, քան արել ես, սակայն ոչնչի համար չեմ ափսոսում։

Ինձ համար բեկումնային տարիք էր… չեմ կարող կոնկրետ տարիք նշել, որովհետև յուրաքանչյուր տարիք ունեցել է իր ձեռքբերումները, գուցե, հիասթափությունները։ Ամեն տարիք ինչ–որ բան է սովորեցրել։

30 տարեկանից հետո ամեն ինչ շատ ավելի արագ է առաջ շարժվում։ Գուցե, ուղղակի դու ես մեծանում և հասկանում, որ ամեն ակնթարթը շատ կարևոր է։ Եթե մինչև այդ թվում էր` ամեն ինչ կարող ես հասցնել, հիմա հասկանում ես, որ ժամանակը շատ բան է թելադրում։ Սկսում ես գնահատել ժամանակը։

 

34-ամյակիս օրը անցկացրի ծովում։ Ծով, հանգստություն, արև, ավազ, բարձր տրամադրություն։ Ջերմ համընկնում եղավ, որ այնտեղ հանդիպեցինք Հրաչ Քեշիշյանի և կնոջ, Նառայի և ամուսու հետ։ Ես ու Նառան նույն օրն ենք ծնվել։ Տարիներ ի վեր, եթե երկուսս էլ Երևանում ենք, ներկա ենք իրար տարեդարձին, եթե չէ, անպայման, զանգում, շնորհավորում ենք իրար։ Այս անգամ երկուսս էլ Եգիպտոսում էինք և կեսգիշերից Հրաչի ու Նառայի ամուսնու` Վահեի նախաձեռնությամբ, օրը միասին նշեցինք։ Շատ խաղաղ ու ջերմ մթնոլորտ էր։ Տարեդարձիս օրը կողքիս էր իմ շատ մտերիմ մարդկանցից Նազենին։ Նրա կազմակերպած ծովափնյա անակնկալի շնորհիվ ամբողջ ափն իմացավ, որ ծննդյանս օրն է։ Բոլորից հեռու էի, բայց անընդհատ ինչ–որ բան էր լինում, որ զգում էի` այսօր իմ ծննդյան օրն է։ 34–ամյակս հաստատ վառ կմնա հիշողությանս մեջ։

Տարեդարձիս օրը բոլորից հեռու գնալը հանկարծակի ստացվեց։ Ճամփորդությունը գեղեցիկ նվեր էր ինձ ու Նազենիին` մշտապես «Հայ մայրեր» բարեգործական կազմակերպության կողքին լինելու համար։ Շատ ուրախ եմ, որ ճամփորդությունը համընկավ տարեդարձիս հետ։

Video Player

00:00
00:57