Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ

AraratBank Named Best Investor Relations Bank Armenia 2024General Director of Ucom participated in Silicon Mountains technological summit Saving together: IDBank and IdramARARATBANK AND SINGAPORE GFTN SIGN MEMORANDUM OF UNDERSTANDING FOR DIGITAL TRANSFORMATIONAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityAcba bank and American Express Expand Collaboration in ArmeniaThe Silicon Mountains technology summit to be held with the support of Ucom Evocabank became the first bank to join Idram’s open QR infrastructure25% Off on RIA Money Transfers to Ukraine at AraratBank Yerevan to Host Unprecedented Serbian-Armenian Music ConcertAraratBank Stands with My Forest Armenia to establish Charles Aznavour Forest Ucom and Sunchild NGO install another solar plant in Areni 4,401,021 AMD to COAF. The November beneficiary is “Armenia Tree Project”Go Digital or Go Home: Sergey Arakelyan Yes to cashless! - cruises and gifts for AraratBank MC cardholders Ucom joins Armenian Internet Governance Forum as a platinum partner AraratBank: Five-Time Winner at AMX Awards 2024AraratBank Initiates a Panel Discussion on AI and LeadershipKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanUcom Employees Participate in Forest Restoration Efforts in Vayots Dzor Fast Shift has joined Idram's open QR infrastructure New and modern. Arabkir branch of IDBank reopenedAraratBank: Unprecedented Consumer Loan Offer Starting from 14.5% Ucom launches 5G network across nine Armenian cities Learn to save. World Savings Day with Idram Junior Another solar power plant by Ucom and SunChild NGO installed in Vardenis Converse Bank and Kapitalbank signed a cooperation agreement at Sibos 2024 IDBank and Idram at Mantashyants Global Expo AraratBank Introduces UBPAY: A New System for International Transfers IDBank participated in the HR Expo-24 conference Armenia Hosted the Consulting Event of the Year: International CMC Conference was held with Participants from 30 Countries AraratBank Sponsors New Laboratory and Seminar at MatenadaranUcom, in cooperation with SunChild NGO, increases the access to drinking water in Lchavan community Ameriabank’s New Offer: Draw of Investment Portfolios for AMD 2M The International CMC Conference kicked off for the first time in Armenia, bringing together management consultants and the business community General Director of Ucom Participated in the Annual Conference of the Institute of Internal Auditors Armenia AraratBank Expands International Transfer Options with Golden Money System Ucom Completes Network Modernization in Gyumri and Vanadzor Ameriabank’s Special Offer for New Mastercard Holders. 1% Cashback and Lots of GiftsGeneral Director of Ucom Delivers a Lecture at Leadership School Idram Junior and Koreez Summarize the Results of the Junius Financial Education CompetitionUcom has published the 2023 financial audit report The Armenian Conference Interpreters Association Celebrates the International Translation Day Idram Announces the Launch of a Unified QR Infrastructure – Idram for AllAraratBank and SIA: Ongoing Partnership for Social Entrepreneurship Ucom and SunChild NGO have installed a following solar power plant in Chakaten settlement Ucom and Impact Hub Yerevan Launch the Ucom Fellowship Incubation Program Armenia hosts the most prestigious International CMC Conference and the "Constantinus" Award Ceremony Nokia and Team Telecom Armenia bring 25G PON commercial services to customers across Armenia Ucom and SunChild NGO Bring Renewable Energy to Syunik's Borderline Regions
Lifestyle

«Խոր Վիրապ» վանական համալիրի մոտ խաբել է չինուհուն , նստեցրել ավտոմեքենան եւ փորձել բռնաբարել

Սեքսուալ բնույթի բռնի գործողություններ կատարելու մեջ մեղադրվող Արարատի մարզի 33-ամյա բնակիչը մեղավոր է ճանաչվել ՀՀ քրեական օրենսգրքի 139-րդ հոդվածի 1-ին մասով դատապարտվելով 3 տարի 3 ամիս ժամկետով ազատազրկման:

Ըստ մեղադրանքի՝ Խաչիկը 2017 թվականի հոկտեմբերի 1-ին՝ ժամը 19.00-ի սահմաններում, Արարատի մարզի Ուրցաձոր գյուղի վարչական տարածքում գտնվող Վայրի կենդանիների փրկարար կենտրոն կոչվող վայրում Չինաստանի Ժողովրդական Հանրապետության քաղաքացուհու կամքին հակառակ և նրա նկատմամբ բռնություն գործադրելով՝ կատարել է սեքսուալ բնույթի բռնի գործողություններ:

Նշված օրը ժամը 16.00-ի սահմաններում, Խաչիկը իր վարած «Վազ 2106» մակնիշի ավտոմեքենայով Արարատի մարզի Փոքր Վեդի գյուղում գտնվող «Խոր Վիրապ» վանական համալիրի մոտակայքում՝ կենտրոնական ճանապարհին, նկատել է մինչ այդ իրեն անծանոթ՝ չինուհուն և ժեստերով հաղորդակցվելով՝ հասկացել է, որ նա ցանկանում է գնալ Երևան, որից հետո առաջարկել է նրան նստել իր ավտոմեքենան: Սակայն Երևան գնալու փոխարեն ավտոմեքենան վարել է Արարատ քաղաքի ուղղությամբ, նրան ցուցադրել է մի քանի տեսարժան վայրեր և շրջելով՝ միասին գնացել են Ուրցաձոր գյուղում գտնվող «Վայրի կենդանիների փրկարար կենտրոն» կոչվող տարածք, որտեղ Խաչիկը ցանկանալով սեռական հարաբերություն ունենալ չինուհու հետ, գրկել է նրան, գցել գետնին, փորձել է պառկել նրա վրա, սակայն վերջինս դիմադրել է ու կծել Խաչիկի այտը և կրծքավանդակի ձախ հատվածը:

Աղջիկը նրան հասկացրել է, որ կույս է, ինչից հետո Խաչիկը հրաժարվելով սեռական հարաբերություն ունենալու մտքից՝ սեռական կրքերին խաթարված ձևով հագուրդ տալու նպատակով չինուհու կամքին հակառակ և վերջինիս նկատմամբ բռնություն գործադրելով՝ կծել է նրա զույգ այտերը, ձեռքերով հարվածներ է հասցրել նրա գլխին և մարմնի տարբեր հատվածներին:

Այդ ամենից հետո սեքսուալ բնույթի բռնի գործողություններ է կատարել, և չինուհին վախենալով, որ Խաչիկը կարող է իրեն վնասել, կատարել է նրա պահանջը: Սակայն այդ ընթացքում նկատելով իրենց ուղղությամբ շարժվող ավտոմեքենան՝ ընդառաջ է վազել այդ ավտոմեքենային և առանց ավտոմեքենայի վարորդի և նրա ուղևորի թույլտվության և նրանց հետ առանց որևէ խոսք փոխանակելու՝ նստել է նրանց ավտոմեքենան, ապա հեռացել նշված վայրից:

Քրեական գործը քննվել է արագացված ընթացակարգով՝ մինչ դատաքննությունն սկսելն ամբաստանյալը միջնորդել է դատական քննությունն անցկացնել արագացված կարգով և հայտարարել, որ առաջադրված մեղադրանքում իրեն մեղավոր է ճանաչում լիովին և զղջում է կատարածի համար:

Նշենք, որ Խաչիկի նկատմամբ որպես խափաման միջոց է ընտրված եղել կալանավորումը:

Դատարանը, որպես ամբաստանյալի անձը բնութագրող հանգամանքներ է դիտել այն, որ նա դատապարտված չի եղել և Ավշար գյուղական համայնքի ղեկավարի կողմից բավարար է բնութագրվել:

Շարունակությունը՝ այստեղ :