Ընդամենը մեկ հավելում սուրճի մեջ, և դուք կմոռանաք երիկամների խնդիրների մասին
Սուրճին մի քիչ հիլ ավելացնելու դեպքում կարելի է բուժել երիկամները և ազատվել մարսողական խնդիրներից: Բույրն էլ հրաշալի է…
Հիլի բուժիչ հատկությունները վաղուց հայտնի են Չինաստանում և Հնդկաստանում:
Այն ժամանակ համարվել է, որ այդ համեմունքի շնորհիվ կարելի է բուժել գործնականում բոլոր հիվանդությունները:
Հիլի հատկությունները
Մաքրում է օրգանիզմը
Հիլը հայտնի է իր օգտակար հատկություններով երիկամների և միզապարկի հետ կապված հիվանդությունների բուժման և կանխարգելման համար: Դրա պարբերական օգտագործումը իջեցնում է արյան ճնշումը և հանում է կալցիումը երիկամներից:
Լավացնում է մարսողությունը
Հիլով սուրճը կօգնի լավացնել մարսողությունը: Հիլն ուժեղացնում է լեղու հոսքը, ինչն օգնում է մարսողության գործում, նաև վերացնում է սպազմները և ջղաձգությունները: Այն նաև վերացնում է որովայնի փքվածությունը և փորափքանքը:
Պայքարում է անեմիայի դեմ
Երկաթը, մանգանը, պղինձը և այլ օգտակար վիտամինները հիլին օգնում են բուժել հյուծումը: Իսկ այս համեմունքի սննդարար նյութերը մեծացնում են արյան կարմիր բջիջների մակարդակը, նաև բջջային նյութափոխանակությունը: