Ինպես ճիշտ եփել բրինձը. Գաղտնիք, որը միշտ պետք կգա ձեզ…
Բաղադրամասեր 1.7 կգ բրձին՝ 800 գ խնձոր, 800 գ սերկևիլ, 300 գ հալած յուղ, 200 գ չամիչ, 100 գ նուշ, 100 գ ծիրանաչիր, 100 գ սալորաչիր, ձևավորման համար 3 – 4 հատ թարմ խնձոր, 50 – 100 գ սպիրտ:
Պատրաստման եղանակը. Պատրաստել քամովի փլավ։
Պատրաստի փլավը լցնել ձվաձև սկուտեղը և բլրի ձև տալ: Փլավի շուրջը շարքով դասավորել խորոված միաչափ խնձորներ և սերկևիլներ, այդ մրգերի միջև դնել երեք թարմ խնձոր, որոնց մեջ փոքր փոսեր կտրել:
Բլրի հիմքից մինչև կեսը փլավի վրա շարել յուղով տապակած չամիչ, դեղին սալորաչիր, ծիրանաչիր, ինչպես և մաքրած նուշ։ Թարմ խնձորների փոսերի մեջ լցնել սպիրտ։
Արմենիա փլավը մատուցելիս սենյակի լույսը մարել և վառել խնձորների փոսերում եղող սպիրտը: