Ռիտա Սարգսյանն ու հայկական շոու բիզնեսը. ովքեր են մտերիմ առաջին տիկնոջ հետ (Ֆոտո)
Հայաստանի առաջին տիկին Ռիտա Սարգսյանը մասնագիտությամբ երաժիշտ է։ Նա ավարտել է Ստեփանակերտի Ա. Գրիբոյեդովի անվան հ.3 միջնակարգ դպրոցը, ստացել է երաժշտական կրթություն եւ աշխատել մանկապարտեզում` որպես երաժշտության ուսուցչուհի:
Երաժշտության հանդեպ առաջին տիկնոջ սերն ակնհայտ է. բացի բարեգործական գործունեությունից, նրա հովանու ներքո մի շարք մրցույթներ ու փառատոններ են կազմակերպվում։
Առաջին տիկնոջ հովանու ներքո անցկացվում են Արամ Խաչատրյանի անվան միջազգային մրցույթները, «Վերադարձ» միջազգային մրցույթ-փառատոնը, «Վերածնունդ» դասական երաժշտության փառատոնը, Հայաստանի պետական ֆիլհարմոնիկ նվագախմբի Երևանյան միջազգային փառատոնը, «Նոր անուններ» մանկական միջազգային մրցույթ-փառատոնը, «ԱրմՄոնո» թատերական միջազգային փառատոնը, «Թումանյանական հեքիաթի օր» տիկնիկային միջազգային փառատոնը և բազմաթիվ այլ միջոցառումներ:
Ռիտա Սարգսյանը դաշնամուր է նվագում, երգեր գրում, նաև երգում է, ուստի նա մտերիմ հարաբերություններ ունի հայ հայտնի երաժիշտների, շոու բիզնեսի մի շարք ներկայացուցիչների հետ։
Այսպիսով, ովքե՞ր են մտերիմ Ռիտա Սարգսյանի հետ.
Ռիտա Սարգսյանն ու Նունե Եսայանը վաղուց մտերմ ընկերուհիներ են ։
Ռիտա Սարգսյանը մտերիմ է նաեւ հաղորդավար, մշակույթի ոլորտում ունեցած ավանդի համար պարգեւատրված Ավետ Բարսեղյանի հետ։
Նրանք միասին հեղինակել էին «Մերօրյա հերոսին» վերնագրով երգը՝ նվիրված է օգոստոսյան դեպքերի ժամանակ հայ-ադրբեջանական սահմանին բացառիկ արիություն ցուցաբերած այն տղաների հիշատակին, որոնք իրենց կյանքի գնով կանխեցին ադրբեջանական դիվերսիաները:
Երգի խոսքերի հեղինակն Ավետ Բարսեղյանն է, իսկ երաժշտությունը գրել է Ռիտա Սարգսյանը:
Նախորդ տարի համացանցում հայտնվել էր երգչուհի, ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ Նադեժդա Սարգսյանի ծննդյան խնջույքի ժամանակ նրանց տանգոն:
ՀՀ առաջին տիկինը մտերիմ է նաև երգիչ Մհերի հետ։ Նա ներկա էր ինչպես Մհերի հարսանիքին, այնպես էլ՝ ծննդյան տարեդարձին։
Մհերն իր հարսանեկան խնջույքին երգ էր նվիրել առաջին տիկնոջը.
Նադեժդա Սարգսյանի ծննդյան խնջույքին ներկա էր նաեւ Ռիտա Սարգսյանը
Ռիտա Սարգսյանը ջերմ հարաբերություններ ունի նաեւ ՀՀ ժողովրդական արտիստ, կոմպոզիտոր, Երգի պետական թատրոնի տնօրեն Արթուր Գրիգորյանի հետ։ Նա միշտ սիրով ներկա է լինում Արթուր Գրիգորյանի հեղինակային երեկոներին։