Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ

Ucom’s Level Up+ Packages with the Fastest Mobile Internet in Armenia The Badalyan Brothers Group of Companies Paid about 33.2 Billion AMD in Taxes and Duties to the State in 2025IDBank Announces the Launch of the IDDistributor Financial ToolSafe Workplace as a Guarantee of DevelopmentSpring Promotion at Megamall from Idram&IDBank“We want to buy your item, please provide your card details.” IDBank warns about fraud on classified platforms Ucom Fellowship 2025 Concludes as Top Eco-Startups Secure FundingIDBank Goes International: Mher Abrahamyan's Interview with the Los Angeles TimesAraratBank Earns RIA Money Transfer’s Partner of the Year in Armenia for the Seventh Consecutive YearUcom Supports the “DemArDem 2026” Regional Youth Forum ZCMC еstablishes Sustainability, ESG and Risk Committee Parallels Between the “Real Armenia Ideology” and Soviet and Turkish Approaches to the DiasporaNew Offer - Up to AMD 5 Million - Consolidate your Loans and Switch to AraratBankNew Promotion at Yerevan Mall Ahead of March 8: Idram&IDBankUBPay and MoneyTO Launch Money Transfers from Armenia to the UK In Celebration of the Spring Holidays Ucom Offers Unity Packages on Special Terms Ameriabank Becomes the First Armenian Company in the List of the 100 Largest Companies on the London Stock Exchange as a Member of Lion Finance GroupIDBank Expands Travel Benefits of Premium CardsFree Calls and SMS Messages from Ucom for Subscribers in the Middle EastLove Is… Card by Unibank – An Iconic Design and a Romantic Trip for Two to Paris Customer Appreciation Day at IDBank’s Echmiadzin BranchUcom Fellowship Incubation Program Participants Visit Ucom Individuals and businesses, near and far, all welcomeTrust and reach across the globeChoosing the Best Gifts for March 8 and Paying with the Idram&IDBank AppUcom Spring Offer: HONOR X7d 5G Smartphone and Valuable GiftsAraratBank: Update+ - New Loan Offer with 2% Cashback “My phone rang…”: IDBank warns about a rise in fraud using the “call from the bank” scheme.Ucom Is Recognized as Armenia’s No. 1 Operator for the Fastest Mobile Internet and the Best Fixed Network Unibank’s perpetual bonds have been listed on the Armenia Securities Exchange Armenian Company E-auto to Officially Represent HONGQI Vehicles in Georgia2% Cashback on Payments Made with AraratBank Arca CardsOrder an IDBank Arca Classic card and enjoy up to 2% cashbackIDBank has summed up the raffle held within the framework of IDsalary payroll package: 55 lucky winners have received their prizes Ucom and Hero House Yerevan Continue Cooperation KardaLove 5th Anniversary Festival Held under the Title Sponsorship of AraratBankAmeriabank Opens a New Branch in Artashat: Special Offers for New CustomersDangerous Generosity: IDBank Warns of a Rise in Fake Online SurveysJustice Turned Into a Show: The Real Purpose Behind the Case Against Vahe HakobyanIdram, Mediamax and Hayordi Foundation Launch Initiative Ahead of Book Giving DayAraratBank Receives Mastercard “Excellence in Strategic Marketing” AwardIDBank has opened a representative office in Glendale, CaliforniaTeam Holding Announces the Launch of the Second Tranche of Its USD Bond Placement. Underwriter - Freedom Broker ArmeniaUcom Services Can Now Be Paid Via Fast Shift Team and the French University in Armenia Help 120 Students Gain Real-World ExperienceUcom Offers Comprehensive Internal Network (LAN) Building Services for Corporate Clients Unibank Became an A-Level Member of the Armenia British Business Chamber Winter adventures continue at Myler: Idram&IDBankWith the Support of AraratBank, KardaLove 5th Anniversary Festival Returns in a New FormatThe Power of One Dram — to Mathemik NGO
Lifestyle

10 խորհուրդ, որ տատիկս տվեց ինձ մահանալուց առաջ

Տատիկս՝ Գոհարը, մահացավ մի քանի տարի առաջ՝ 75 տարեկան հասակում, և ինձ թողեց մի արկղ, որտեղ նա պահում էր իր համար ամենաթանկ իրերը: Այդ իրերի թվում էր մի մատյան, որին տատիկս «Ներշնչանքի գիրք» անունն էր տվել: Իր կյանքի երկրորդ կեսը տատս նվիրել էր այդ գիրքը գրելուն:

Այնտեղ մտքեր էին, գաղափարներ, հատվածներ երգերից ու ասացվածքներ… Այնտեղ այն ամենն էր, ինչը զգացել էր տատս իր կյանքի ընթացքում, այն իմաստնությունն էր, որը նա քաղել էր կյանքից: Այդ գրքի մասին ես շատ էի լսել:

Փոքր հասակիցս մինչ իր վերջին օրերը տատս պարբերաբար ընթերցում էր գիրքն ինձ համար ու կիսվում այն անգնահատելի կենսափորձով, որի օգնությամբ ես այսօր այն եմ, ինչ կամ: Այսօր ուզում եմ կիսվել այդ գրքի խորհուրդներով և ողջ ասելիքը տեղավորել եմ գրքի 10 կետի մեջ:

1. Վայելեք ներկան, ապրեք ապագայի համար և մի մոռացեք անցյալը:

Անկախ նրանցից, թե որտեղ ես, ինչ պայմաններում և ինչով ես զբաղվում, միշտ հիշիր, որ թունելի վերջում լույս կա: Ապրիր այդ լույսին հասնելու համար ու ներդրվիր ամբողջությամբ: Մի՛ խնդրիր, մի՛ պահանջիր, մի՛ երազիր, այլ արա…

Արա քո մաքսիմալը՝ լույսին հասնելու համար: Սուտ է, թե վերահսկել ապագան անհնար է: Դու դա կարող ես անել այսօր՝ շատ աշխատելով ու կառուցելով քո ապագան:

Եթե անում ես հնարավորը ինչ-որ մի բանի հասնելու համար, ապա անպայման կհասնես, եթե այդպես է պետք, իսկ եթե դեռ չես հասել, ապա անպայման կզգաս, թե էլ ինչ է պետք, որ նպատակներդ ի կատար ածվեն:

2. Ապրիր պարզ, ինքդ քո ձեռքերով մի բարդացրու քո կյանքը:

Կենտրոնացիր միայն մի բանի վրա, հաղթահարիր դա և անցիր հաջորդին: Միանգամից ամեն ինչ հասցնել անհնար է, մի խճճիր քեզ: Բոլոր հնարավոր ռեսուրսներդ ներդրիր կյանքի մեջ և վստահ եղիր, որ կյանքը պարտք մնալ չի սիրում, այն քեզ ամեն ինչ մի քանի անգամ ավել կվերադարձնի:

3. Այնպես արա, որ ուրիշները ընդունեն քեզ այնպիսին, ինչպիսին որ կաս:

Իսկ եթե քեզ այդպիսին չեն ընդունում, թքիր նրանց վրա: Կարևորը՝ եղիր արդար ինքդ քո առաջ: Մի կեղծիր ու մի հրաժարվիր քո սկզբունքներից՝ ինչ-որ մեկին պահի տակ հաճոյանալու համար: Պահը կանցնի, իսկ դու քեզ հետո չես ների: Միշտ ասա ճշմարտությունը, անգամ եթե ձայնդ դողում է այդ ճշմարտությունից։

Երբ այնպիսին ես, ինչպիսին կաս, դու աշխարհին մի չքնաղ բան ես տալիս, որը մինչ այդ չկար, այնպես որ, անցիր քո ճամփան վստահորեն և մի ակնկալիր, որ ուրիշները ճիշտ են հասկանալու քո «ուղևորությունը», առավել ևս, եթե նրանք չեն եղել այնտեղ, ուր դու ես ուղևորվում։

4. Դու երբեք առաջվանը չես լինի, և դա նորմալ է:

Կյանքիդ ընթացքում հարյուրավոր փորձությունների միջով ես անցնելու, անկումներ ու վերելքներ ես ունենալու ու անընդհատ փոխվելու ես… Դառնալու ես այն, ինչ կաս հիմա: Փոխվելու է քո աշխարհայացքը, վերաբերմունքդ մարդկանց նկատմամբ:

Դրանք կյանքի բնականոն շրջափուլեր են, որոնք գիտակցելով՝ պետք է անցնես ու չամաչես, կամ, առավել ևս, չվախենաս դրանցից: Չեն փոխվում միայն նրանք, ովքեր չեն ապրում:

Իհարկե, կողքիններդ անընդհատ կասեն քեզ, որ փոխվել ես, բայց դու չկաշկանդվես դրանից, ասա, այո՛, ես փոխվել եմ, բայց ես դեռ նույն մարդն եմ, ուղղակի շատ ավելի ուժեղ եմ հիմա, քան երբևէ:

5. Քեզ հետ կատարվող ցանկացած բան օգնում է քեզ աճել, նույնիսկ եթե այդ աճը հիմա չես նկատում:

Հանգամանքները կուղղորդեն քեզ, կուղղեն քեզ և կկատարելագործեն քեզ: Ինչ էլ որ անես, ամուր բռնվիր քո հավատից: Երբեք մի հուսահատվիր: Կյանքումդ քեզ հանդիպող ցանկացած խնդրի վերաբերվիր որպես հնարավորություն կատարելագործվելու: Հիշիր հայտնի խոսքերը՝ այն ինչ չի սպանում քեզ, ավելի է ուժեղացնում:

6. Մի երազիր լինել հարուստ, երազիր լինել երջանիկ:

Այսպիսով, երբ տարիք առնես, կհասկանաս երևույթների արժեքը, այլ ոչ գինը: Ի վերջո դու կհասկանաս, որ լավագույն օրերդ նրանք չեն, երբ ինչ-որ էքստրեմալ բան ես անում երջանկանալու համար, լավագույնն են այն հանգիստ ու խաղաղ օրերը, երբ լրացուցիչ ոչ մի բան էլ հարկավոր չէ, որպեսզի ժպտաս:

7. Եղիր պոզիտիվ: Քո դժբախտությունների մեծ մասը կախված չեն հանգամանքներից, նրանց մեծ մասը կախված են քո վերաբերմունքից նրանց հանդեպ:

8. Հատուկ ուշադրության արժանացրու նրանց, ում հանդեպ անտարբեր չես: Հաճախ, երբ քո սիրելին ասում է, որ ամեն ինչ կարգին է, նա քո կարիքն է զգում: Նա ուզում է, որ նայես իր աչքերի մեջ, գրկես ու ասես, որ միշտ իր կողքին կլինես: Մի նեղսրտիր նաև, երբ որոշ մարդիկ քեզ հիշում են միայն այն ժամանակ, երբ պետք ես իրենց: Դա նորմալ է:

9. Հաճախ փոխիր շրջապատդ:

Սա չի նշանակում դավաճանել ընկերներին կամ թողնել նրանց, այլ որ հարկ կա կյանքիդ տարբեր փուլերում մաքրել շրջապատդ այն մարդկանցից, ում կարիքն իրականում չունես:

Սա հնարավորություն կտա ազատել նոր տեղ նոր մարդկանց համար, ովքեր առավել շատ են սազում քո նոր կենսակերպին: Մի կախվիր հին ընկերներիցդ, եթե նրանք քեզ հետ հավասար չեն բարձրանում կյանքի աստիճաններով: Շրջապատիր քեզ հաջողակ մարդկանցով, ու նրանց մեջ կտեսնես քո իսկ հաջողության գրավականը:

10. Ավելի հաճելի է հետ նայելով անցածդ ուղուն ասել՝ «Աստված իմ, ես չեմ հավատում, որ արել եմ սա», քան թե ասել՝ «Ափսոս, որ արեցի սա»:

Հիշիր, մարդիկ քեզ դատելու ու քննադատելու են ամեն դեպքում, այնպես որ, խորհուրդ չեմ տա ապրել նրանց համար ու փորձել լավ տպավորություն թողնել: Ապրիր քեզ համար և տպավորություն գործիր միայն ինքդ քեզ վրա: