«Անձնական կյանքի համար հիմա ժամանակ էլ չունեմ. ես ամբողջովին տրվել եմ իմ աշխատանքին». Շուշան Երիցյան
Past.am-ը զրուցել է դերասանուհի Շուշան Երիցյանի հետ:
- Ինչպե՞ս ստացվեց, որ մոդել Շուշան Երիցյանն սկսեց նկարահանվել հեռուստասերիալներում:
- Ես Հայաստանում մոդելինգով շատ քիչ եմ զբաղվել, այսինքն, մի քանի տարի առաջ ուղղակի մասնակցել եմ մի քանի գեղեցկության մրցույթների, Հայաստանն եմ ներկայացրել որպես Միսս Հայաստան և մի քանի անգամ էլ այստեղ բեմ եմ դուրս եկել ինձ հարազատ շոուդիզայներների համար: Իսկ ինչ վերաբերում է նկարահանումներին որպես դերասանուհի՝ նախ ասեմ, որ ես իմ հիմնական մասնագիտությունը թողեցի դերասանությամբ զբաղվելու համար ու արդեն երևի թե 3 տարի է՝ նկարահանվում եմ տարբեր սերիալներում:
Այժմ նաև կրթություն եմ ստանում, որ ամեն ինչ լիարժեք լինի: Ուսումից հետո հեռուստադիտողին արդեն կներկայանամ այլ ժանրում, այլ կերպարով և, բնականաբար, որակական այլ մակարդակով:
- Այժմ որևէ տեղ նկարահանվու՞մ եք սովորելուն զուգահեռ:
- Այժմ նկարահանվում եմ ֆիլմում, ուղղակի չեմ կարող փակագծերը բացել: Կարծում եմ՝ շուտով կվերջացնենք նկարահանումները: Ֆիլմը, կարծում եմ, մարտի 10-ին, եթերում կլինի:
Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում: