Մայա Պողոսյանը գայթակղիչ լուսանկար է հրապարակել
El ամսագրի գլխավոր խմբագիր Մայա Պողոսյանը Instagram-ի իր էջում նոր լուսանկար է հրապարակել: Տեղադրված գայթակղիչ լուսանկարում գեղեցկուհին վայելում է երևանյան գարնանային եղանակը: Լուսանկարին կից Մայան մեջբերել է Ջաննի Վեսաչեի խոսքերը. «Թրենդային մի եղեք: Թույլ մի տվեք, որ նորաձևությունը իշխի ձեզ: Բայց որոշեք, ով եք դուք, ինչ եք ուզում արտահայտել հագնվելու և ապրելու միջոցով»:
Հիշեցնենք, որ Մայա Պողոսյանը վերջերս իր հանգիստն է վայելել Վրաստանի մայրաքաղաքում։ El ամսագրի գլխավոր խմբագիրն Instagram-ում նոր լուսանկար էր հրապարակել, որն արվել է Թբիլիսիում։ Լուսանկարին կից Մայան իր կարծիքն էր հայտնել քաղաքի մասին.
«Թբիլիսին դեռ նոր պետք է իսկապես բարեկարգ քաղաք դառնա։ Այն, իհարկե, Արեւմտյան Եվրոպա չէ։ Հանուն լյուքսի եւ ճոխության այստեղ գալն իմաստ չունի։ Փոխարենն այստեղ կան այլ բաներ։ Գեղեցիկ, ռոմանտիկ, անակնկալներով լի, բազմազան եւ բարյացակամ քաղաք՝ յուրահատուկ եւ ոգեշնչող մթնոլորտով»: