Պարզվում է՝ այս ռետինե բադիկները չափազանց վտանգավոր են երեխաների համար․ միայն տեսեք, թե ինչու (Video)
Մանկահասակ երեխաներին լողացնելիս բազմաթիվ ծնողներ ջրի մեջ գցում են տարատեսակ ռետինե խաղալիքներ, որպեսզի նրանք զբաղվեն դրանցով, խաղան և դադարեն լացել։ Հավանաբար դուք էլ երբեք չեք մտածել այն մասին, թե ինչ տեսք ունեն ռետինե խաղալիքները ներսից։ Սակայն խոսքը ոչ թե դրանց զուտ ներքին կառուցվածքի, այլ դրանց ներքին պարունակության մասին է։
Շվեյցարացի և ամերիկացի գիտնականները վերջերս որոշել են փորձ կատարել։ Նրանք վերցրին լոգանքի ժամանակ օգտագործվող ռետինե բադիկ և կիսեցին մեջտեղից։ Արդյունքում պարզվեց, որ դրանք լի են գարշելի բակտերիաներով։
«Ջրի ու խոնավության առկայությունը հիանալի պայմաններ է ստեղծում սնկերի, բորբոսի, բակտերիաների զարգացման համար։ Բադիկի մեկ սանիտմետր քառակուսի տարածքում 75 միլիոնից ավելի բակտերիաներ կային։ Այո, որոշ տեսակի բակտերիաներն օգնում են ամրացնել երեխայի իմունային համակարգը, բայց չմոռանանք այն վտանգավորների մասին, որոնք կարող են աչքի, ականջի և աղիքային վարակում առաջացնել»,- նշել է հետազոտողներից մեկը։
Image result for The Adorable Rubber Ducky Is Actually a Haven for Nasty Bacteria, Scientists Say
Չնայած բոլոր երեխաներն էլ սիրում են ջրում զվարճալի ձայներ հանող այդ ռետինե բադիկներին, սակայն նրանց առողջությունը միանշանակ ավելի կարևոր է։ Այդ պատճառով խորհուրդ է տրվում ռետինե խաղալիքները ջրում չօգտագործել, իսկ օգտագործելու դեպքում վարսահարդարիչով կամ այլ եղանակով չորացնել դրանց ներքին մասերը։