Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ

Ucom’s Level Up+ Packages with the Fastest Mobile Internet in Armenia The Badalyan Brothers Group of Companies Paid about 33.2 Billion AMD in Taxes and Duties to the State in 2025IDBank Announces the Launch of the IDDistributor Financial ToolSafe Workplace as a Guarantee of DevelopmentSpring Promotion at Megamall from Idram&IDBank“We want to buy your item, please provide your card details.” IDBank warns about fraud on classified platforms Ucom Fellowship 2025 Concludes as Top Eco-Startups Secure FundingIDBank Goes International: Mher Abrahamyan's Interview with the Los Angeles TimesAraratBank Earns RIA Money Transfer’s Partner of the Year in Armenia for the Seventh Consecutive YearUcom Supports the “DemArDem 2026” Regional Youth Forum ZCMC еstablishes Sustainability, ESG and Risk Committee Parallels Between the “Real Armenia Ideology” and Soviet and Turkish Approaches to the DiasporaNew Offer - Up to AMD 5 Million - Consolidate your Loans and Switch to AraratBankNew Promotion at Yerevan Mall Ahead of March 8: Idram&IDBankUBPay and MoneyTO Launch Money Transfers from Armenia to the UK In Celebration of the Spring Holidays Ucom Offers Unity Packages on Special Terms Ameriabank Becomes the First Armenian Company in the List of the 100 Largest Companies on the London Stock Exchange as a Member of Lion Finance GroupIDBank Expands Travel Benefits of Premium CardsFree Calls and SMS Messages from Ucom for Subscribers in the Middle EastLove Is… Card by Unibank – An Iconic Design and a Romantic Trip for Two to Paris Customer Appreciation Day at IDBank’s Echmiadzin BranchUcom Fellowship Incubation Program Participants Visit Ucom Individuals and businesses, near and far, all welcomeTrust and reach across the globeChoosing the Best Gifts for March 8 and Paying with the Idram&IDBank AppUcom Spring Offer: HONOR X7d 5G Smartphone and Valuable GiftsAraratBank: Update+ - New Loan Offer with 2% Cashback “My phone rang…”: IDBank warns about a rise in fraud using the “call from the bank” scheme.Ucom Is Recognized as Armenia’s No. 1 Operator for the Fastest Mobile Internet and the Best Fixed Network Unibank’s perpetual bonds have been listed on the Armenia Securities Exchange Armenian Company E-auto to Officially Represent HONGQI Vehicles in Georgia2% Cashback on Payments Made with AraratBank Arca CardsOrder an IDBank Arca Classic card and enjoy up to 2% cashbackIDBank has summed up the raffle held within the framework of IDsalary payroll package: 55 lucky winners have received their prizes Ucom and Hero House Yerevan Continue Cooperation KardaLove 5th Anniversary Festival Held under the Title Sponsorship of AraratBankAmeriabank Opens a New Branch in Artashat: Special Offers for New CustomersDangerous Generosity: IDBank Warns of a Rise in Fake Online SurveysJustice Turned Into a Show: The Real Purpose Behind the Case Against Vahe HakobyanIdram, Mediamax and Hayordi Foundation Launch Initiative Ahead of Book Giving DayAraratBank Receives Mastercard “Excellence in Strategic Marketing” AwardIDBank has opened a representative office in Glendale, CaliforniaTeam Holding Announces the Launch of the Second Tranche of Its USD Bond Placement. Underwriter - Freedom Broker ArmeniaUcom Services Can Now Be Paid Via Fast Shift Team and the French University in Armenia Help 120 Students Gain Real-World ExperienceUcom Offers Comprehensive Internal Network (LAN) Building Services for Corporate Clients Unibank Became an A-Level Member of the Armenia British Business Chamber Winter adventures continue at Myler: Idram&IDBankWith the Support of AraratBank, KardaLove 5th Anniversary Festival Returns in a New FormatThe Power of One Dram — to Mathemik NGO
Lifestyle

Ձեր ծննդյան տարեթվի վերջին նիշը շատ բան կպատմի Ձեր մասին

Ծննդյան տարեթվի վերջին նիշը հատկապես կարևոր է։ Greatpicture.ru կայքը գրում է, որ այն կարող է վկայել մարդու բնավորության մասին։ Հին չինական օրացույցի համաձայն՝ յուրաքանչյուր պահի երկրում իշխում է 5 հիմնական տարերքներից մեկը՝ ծառ, կրակ, հող, օդ, ջուր։ Աստղագետները համողված են, որ այս տարերքները մեծ ազդեցություն են ունենում ոչ միայն բնության, այլև մարդու բնավորության վրա։

1. Հող՝ ծննդյան տարեթվի վերջին նիշերը՝ 8 և 9։ Այս մարդիկ վստահելի են և համբերատար։ Պատասխանատու են հարազատ անձանց նկատմամբ։ Շատ ամբիցիաներ ունեն։ Խնդիրները լուծում են աստիճանաբար թարմ գլխով։ Ինտուիցիան լավ է զարգացած։ Լավ են զարգացած բարոյահոգեբանական արժեքները։ Գնահատում են էթիկան ու կարգապահությունը, կարողանում են խելացիորեն օգտագործել իրենց ռեսուրսները։ Գումարի հետ լավ հարաբերություններ ունեն։ Զգացմունքներում զուսպ են, բայց սիրված լինելու կարիք ունեն։ Դաժան և կամակոր են։ Ցանկանում են վերահսկել ամեն ինչ, երբեմն ղեկավարվում են բացառապես իրենց շահերով և հետաքրքրություններով։ Կյանքում ամենաշատը վախենում են անհասկանալի իրավիճակներից։ Հողի գույնը դեղինն է։

2. Կրակ՝ ծննդյան տարեթվի վերջին նիշերը՝ 6 և 7։ Միշտ արկածների ցանկություն ունեն և երբեք չեն հրաժարվի որևէ նոր բան փորձել։ Ակտիվ և էներգիայով լի մարդիկ են, կարող են հրաշալի ղեկավար դառնալ, սիրում են մրցակցել և հաղթել։ Տանել չեն կարողանում միայնությունը՝ նախընտրելով իրենց շրջապատել մարդկանցով և մշտական շարժմամբ։ Չափազանց կապված են մտերիմների հետ, ցանկացած ճանապարհով պահում են ցանկացած ընտանեկան կապ։

Առանձնանում են բարձր ինքնագնահատականով և ինքնավստահությամբ, խելացի են, ընկերասեր, վճռական։ Նրանց թերություններից են ագրեսիվությունն ու նպատակներին ցանկացած ձևով հասնելու ձգտումը։ Չափազանց էմոցիոնալ են և համբերատար չեն։ Էգոիստ են, ամբիցիցիոզ։ Հազվադեպ են հաշվի նստում մյուսների հետ։ Կրակի գույնը կարմիրն է։

3. Ծառ՝ ծննդյան տարեթվի վերջին նիշերը՝ 4 և 5։ Առատաձեռն են։ Հավատարիմ են իրենց սկզբունքներին, սիրում են հետազոտել աշխարհը, վերլուծել տեղեկատվությունը։ Արտիստիկ են ու ստեղծագործ։ Աշխատասեր են, իրենց համար միշտ զբաղմունք են փնտրում՝ փորձելով մշտապես զբաղված լինել և կարծելով, որ աշխատանքն ուժերն օգտագործելու լավագույն եղանակն է։ Ինքնավստահությունը նրանց լավագույն հատկություններից մեկն է։ Միշտ երախտապարտ են այն ամենի համար, ինչ ունեն։

Հավատարիմ ընկերներ են, երբեք էգոիստ չեն, կարեկցող են։
Բացասական հատկություններից է շռայլությունը։ Կարող են պատասխանատվություն վերցնել ավելի շատ խնդիրների համար, քան ընդունակ են լուծել։ Որոշակի պայմաններում կարող են շատ կախված դառնալ մյուսներից և կորչել ամբոխի մեջ։ Ծառի գույնը կանաչն է։

4. Ջուր՝ ծննդյան տարեթվի վերջին նիշերը՝ 2 և 3։ Գրավիչ են, արձագանքող, կարողանում են կարեկցել։ Ճկուն են և կարողանում են լողալ ալիքի ուղղությամբ։ Խելացի են և ստեղծագործ։ Հրաշալի երևակայություն ունեն և չեն վախենում օգտագործել այն։ Նրանց շարքում շատ փիլիսոփաներ և մտածողներ կան։ Հաղորդակցվելու իդեալական ունակություններ ունեն և կարող են շատ համոզիչ լինել։ Հարկավոր է նշել նաև դիվանագիտական կարողությունների մասին։ Անկախ են, հաճախ տիրապետում են մի քանի մասնագիտության։ Ինտուիցիան շատ լավ է զարգացած, կարող են տեսնել այն, ինչ վրիպում է մյուսների ուշադրությունից։ Լավ կազմակերպիչներ են, կատարողներ։

Կարող են փակ լինել և ոչ անկեղծ և երբեք գաղտնիքները չեն կիսում մյուսների հետ։ Միշտ փորձում են պարզ և հեշտ ելք գտնել։ Նրանց հարկավոր է սովորել ամուր կանգնել ոտքերի վրա և գնալ սեփական ճանապարհով։ Նրանց գույնը սևն է։

5. Մետաղ՝ ծննդյան տարեթվի վերջին նիշերը՝ 0 և 1։ Կենդախինդ են, անկախ, ինքնուրույն։ Սիրում են իրենք իրենց, բայց կարողանում են հոգ տանել մյուսների նկատմամբ ու հարգել նրանց։ Որպես կանոն՝ բավական զուսպ են։ Ձգտում են կարգապահության, գերադասում են հավասարակշռություն, մաքրություն։ Վստահելի են, վճռական։ Երբ նրանք գիտեն, թե ինչ են փնտրում և ինչ են ցանկանում, ապա կարելի է միայն նախանձել վճռականությանը։ Խոչընդոտներն ու անհաջողությունները երբեք չեն կարող ստիպել նրանց շեղվել ճանապարհից։ Կարողանում են բոլոր խնդիրներ հեշտությամբ լուծել։ Չեն վախենում միայնությունից։

Բացասական հատկությունների շարքին է դասվում իմպուլսիվությունը։ Գիտակցաբար կամ առանց գիտակցելու նրանք ձգտում են շքեղության, գումարի և իշխանության։ Հաճախ կարող են կամակոր լինել։ Մետաղի գույնը սպիտակն է։