Տղամարդու «արժանապատվությունը» որոշվում է մատից մատ հատվածի տարբերությամբ
Հարավկորեացի գիտնականները հայտնաբերել են, որ առնանդամի չափսը կախված է մատների` ցուցամատի ու ճկույթի արանքում ընկած հատվածի երկարությունից:
Հետազոտությանը մասնակցել է 20 և ավել տարիք ունեցող 144 տղամարդ, որոնք համալսարանական կլինիկա են եկել ուրոլոգիական բնույթի վիրահատության համար: Բոլոր կամավորների առնանդամի երկարությունը չափվել է ինչպես հանգիստ, այնպես էլ էրեկցիայի վիճակում: Պարզվել է, որ հանգիստ վիճակում առնանդամի երկարությունը 4-12 սմ է, միջին ցուցանիշը` 7,7 սմ է, իսկ գրգռված վիճակում տատանվել է 7,5-17 սմ –ի արանքում, միջինը` 11,7 սմ :
Ցուցամատի ու ճկույթի տարբերությունը կազմել է 0,88-1,12 սմ: Ընդ որում, որքան այդ տարբերությունը քիչ է եղել, այնքան երկար է եղել առնանդամն էրեկցիայի պահին:
Գիտնականների այս հայտնագործությունը կարելի է բացատրել արդեն 10 տարի հայտնի մի օրինաչափությամբ. որքան քիչ է տարբերությունը ցուցամատի ու ճկույթի միջև, այնքան մեծ է եղել ներարգանդային սաղմնային վիճակում տեստոստերոնի ազդեցությունը մարդու վրա:
Հետևաբար, որքան մատից մատ ընկած հատվածը փոքր է, կնշանակի` տվյալ մարդու մոտ տեստոստերոնի խտությունն ավելի մեծ է : Ընդ որում, սեռական օրգանների աճը ուղիղ համեմատական է սեռական հորմոնների մակարդակին: