Այս կինը 42 տարեկանում ունեցել է իր 20-րդ երեխան․ Ահա թե ինչ տեսք ունի նրանց ընտանիքը
Այս մեծ ընտանիքը, որտեղ հիմա արդեն ծնվել է 20-րդ երեխան՝ ապրում է Բրիտանիայում։ Վերջերս ընտանիքի մայրը՝ Սյու Ռեդֆորդը 20-րդ անգամ մայր դարձավ։
Նրանք որդին են ունցել, ում անունը դրել են Արչի։
Նրա ամուսին Նոելը ասել է, որ սա նրանց վերջին երեխան է, քանի որ Սյուն որոշել է հանգստանալ։
Սակայն Սյուն կիսվել է իր մտքերով, ասելով՝ «Ինձ համար անսովոր է մտածել այն մասին, որ մենք այլևս երեխա չենք ունենալու»։
Նրանք ունեն 11 տղա և 9 աղջիկ։ Առաջին երեխային Սյուն ունեցել է 14 տարեկանում։ Ամուսնու հետ նրանք գրանցեցին իրենց ամուսնությունը, երբ հասան թույլատրելի տարիքի։
Դրանից բացի, Սյուի մեծ աղջիկն արդեն երեխա ունի, դրա համար էլ ամուսինները նաև երջանիկ տատիկ և պապիկ են։
Նոելը (ամուսինը) պատմում է, որ սկզբնական շրջանում նրանք ուզեցել են 3 երեխա, սակայն հետո որոշել, որ մեծ ընտանիք ունենալը իսկական հրաշք է և լավ գաղափար։ Ցանկանում ենք այս ընտանիքին առողջություն և երջանկությունը։