Ազգային ժողովի պատգամավորը սեքսով է զբաղվել քարտուղարուհու հետ հենց հանդիպումների սենյակում. Անվտանգության տեսախցիկի նկարահանում
Բոլիվիայում Դոմինգո Ալկիբիա Ռիվերա անունով պատգամավորը բռնաբարել է մի կնոջ հենց հանդիպումների սենյակում: Դեպքը տեղի է ունեցել դեկտեմբերի 20-ին Չուիսակե քաղաքում: Այդ օրը ազգային սոցիալիստների կուսակցության ժողովին մասնակցել է նաև Դոմինգոն: Ժողովի ընթացքում նրանք ալկոհոլ են օգտագործել, որից կնոջ զգացողությունը վատացել է և նա ընկել է գետնին: Մի քանի այլ կուսակցականներ կնոջը նստեցրել են աթոռին և լքել սենյակը: FedPost.ru կայքը հայտնում է, որ Ռիվերան օգտվել է կնոջ անօգնական վիճակից և բռնաբարել նրան:
Տեղի ունեցածը նկարահանվել է անվտանգության տեսախցիկի կողմից: Տեսանյութը համացանցում տարածվել է հերթապահների կողմից, որոնք այդ գիշեր վկա են եղել կատարվածին: Նրանք հեռացվել են աշխատանքից: Դոմինգոն այդպես էլ չի խոստովանել իր մեղավորությունը: