Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ

The Winners of the Third Round of the Junius Competition Have Been AnnouncedWhat to gift men on January 28: Idram&IDBankIdram Conducted a Financial Literacy Class for Roboton ParticipantsRegarding Payments for Viva Armenia Services via IdramVahe Hakobyan Is a Political Prisoner: Past.amUp to 2% Cashback with IDBank Mastercard and ARCA CardUp to 2% cashback, free Mastercard and free ArCa card when you join IDSalaryAraratBank Sums Up “You Choose the Destination” Campaign Implemented in Partnership with MastercardBook by March 31 and get 15% off your FINTECH360 ticket Ucom Launches Fixed Network Services in Zovuni The FINTECH360 conference will be held in Yerevan from April 27 to 29 AraratBank Partners as General Sponsor of 4090 Charity Foundation's Five-Year Milestone EventAraratBank Takes the Lead in Brand PR Performance Unforgettable Moments and a Profitable Offer at Myler. Idram&IDBank Idram Summarizes 2025The Power of One Dram Donates 5,788,105 AMD to the City of Smile Charity Foundation Converse Bank Successfully Completes Globbing Bond Placement Why the Pressure on Vahe Hakobyan Continues Ucom Introduces Hecttor AI to Improve Call Center Communications The Armenian Apostolic Church: Refutation of a False Premise Vahe Hakobyan Is Being Politically PersecutedIdram employees are the Secret Santa Claus for the students of the Orran Day Care CenterAraratBank Donates AMD 8 million to the Reconstruction of the Spandaryan CanalUnibank Launches Gift Cards New Education Platforms through Cooperation between AraratBank and Aren Mehrabyan FoundationTech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationUcom Reopens Sales and Service Center on Tigran Mets Avenue AraratBank Receives Visa Trusted Partnership Award 2025 Secret Santa at idplus: Anonymous Gift CardsWe condemn the unlawful actions by Armenia’s Gov. against the Armenian Apostolic Church. Jan Figel Free Style issues Armenia’s first corporate bonds in the fashion retail sector, placed by Cube InvestUnibank Completed the Placement of Its Third Issuance of Perpetual BondsScholarship for 100 Artsakh Students as Part of IDBank’s “Side by Side” Program The results of the second Junius financial literacy competition have been summarized From idea to implementation: Ameriabank Presents the Programs Implemented under My Ameria, My Armenia CSR Campaign Ucom and SunChild Launch the “Smart Birdwatching” Educational Program AraratBank Supports Digitization of "Karin" Scientific Center ArchiveWelcome to the ID booth: Big Christmas MarketWidest 5G Coverage, the Launch of the Uplay Platform, and the Integration of Cerillion: Ucom Summarizes 2025 Ucom and Armflix Present “13 Seconds” at KinoPark How to Choose a Career Path and What Skills are Considered Crucial: AraratBank on the GoTeach Platform Unibank Issues a New Tranche of Perpetual Bonds with 13.75% Coupon Unibank Became a Member of BAFTThe December beneficiary of “The Power of One Dram” initiative is the “City of Smile” Foundation EBRD lends US$ 40 million to Acba bank for youth-led firms in ArmeniaHeading Into 2026 at Ucom Speed։ New Year Offers Are Now Live Bvik and Idram Standing by Young ReadersIDBank participated in the conference dedicated to the 10th anniversary of the Armenian Institute of Directors AxelMondrian Wins Three Major International Awards for Branding, PR and Film Production in 2025Ucom Promotes Space Engineering Education
Lifestyle

Ամենակրքոտը, ամենաթեժն ու ամենահասանելին… լավագույն սիրուհիներն՝ ըստ կենդանակերպի նշանների

Ամենակրքոտը, ամենաթեժն ու ամենահասանելին…

Իմացիր, թե ով ով է սիրուհիների հորոսկոպային նշանների շքերթում։

 

Խոյ
Խոյ կնոջը պետք է գայթակղել արագ և վստահորեն: Նա կարող է ձեզ միանգամից հավանել կամ ուղղակի անտեսել: Դուք նրան կարող եք նվաճել ինչ-որ անսովոր սխրագործությամբ: Խոյերը կրքոտ և տաքարյուն սիրուհիներ են, դրա համար նրանց զուգընկերները պետք է լինեն դուրեկան և հասկացող: Առաջին հայացքից կարող է թվալ, որ նրանք անտարբեր են տղամարդկանց կողմից ցուցաբերած ուշադրությանը: Բայց դուք պետք է հիշեք, որ նա ամեն ինչ նկատում է և ավելին է սպասում ձեզանից: Խոյն ունենում է ձիգ մարմին, մուգ մազեր և հարթ մաշկ:

Ցուլ
Այս համաստեղության տակ ծնված կանայք ամենևին էլ հիմարիկներ չեն, ինչպես կարող է թվալ առաջին հայացքից: Նրանց յուրաքանչյուր միտքն ու քայլը մտածված և հավասարակշռված է: Հասունությունն ու փարթամ կառուցվածքը Ցուլ կնոջ բնորոշ յուրահատկություններն են: Նրանց պետք է փայփայել, կերակրել մսով և «Սնիկերսով», խմեցնել քաղցրահամ խմիչքներ: Անտարբերությունն ու անուշադրությունը վիրավորում է Ցուլերին, նա տառապում է դրա բացակայությունից: Եվ հակառակը՝ նա շատ երջանիկ է, երբ նրա մասին հոգ են տանում: Նրանց պատմեք էրոտիկ անեկդոտներ, երգեր երգեք նրանց համար և ինչ-որ հետաքրքիր բան պատմեք:

Երկվորյակ
Երկվորյակների հետ դուք ձեզ թեթև կզգաք: Նրանց հետ դուք չեք ձանձրանա, չնայած նրանց մեջ ռացիոնալիզմ կա: Ոմանց դա դուր է գալիս, իսկ ոմանց՝ ոչ: Նրանք շատ շրջահայաց են, նույնիսկ եթե առաջին հայացքից թեթևամիտ են թվում: Հաճախ նրանք կարող են ձևացնել, իբր հետաքրքրված են իրենց զուգընկերոջ անձով, բայց դա իրականում կարող է այդպես չլինել: Երկվորյակների հետ միասին էրոտիկ ֆիլմի դիտումը և նմանտիպ բաները փոխադարձ հաճույք կպարգևեն:

Խեցգետին
Միանգամից հաշվի առեք այն փաստը, որ այս նշանի մոտ շատ լավ է զարգացած համառությունը, և եթե պետք լինի բաժանվել նրանից, ապա դուք չեք կարող դա անմիջապես անել: Խեցգետինը նրբորեն հոգ է տանում իր տղամարդու մասին, նրա համար ընտանեկան հարմարավետություն է ապահովում, ապահովում է համեղ ուտելիքով, բայց միայն այն դեպքում, եթե տղամարդը, Խեցգետնի կարծիքով, իրեն լավ է պահում: Տղամարդու ամրությունն ու ընտանիք կազմելու ցանկությունը պետք է լավ նկատելի լինեն: Խեցգետին կանայք շատ խանդոտ են, նենգ և եսասեր: Բայց եթե շատ են սիրում, այս հատկանիշներն անհետանում են:

Առյուծ
Այստեղ սակարկել չի կարելի։ Մարմինը հասանելի կլինի միայն այն դեպքում, եթե ընտրյալն ունենա շքեղ ավտոմեքենա, տղամարդկային գեղեցիկ կառուցվածք, վառ հեղինակություն: Նա պետք է լինի Առյուծ կնոջ հպարտությունը: Ինքնավստահ Առյուծները սիրում են դրամատիզմ և հատուկ էֆեկտներ, ինչպես ֆիլմերում: Նրանց արժանապատվությունը նրանում է, որ նրանք հազվադեպ են վիճում մանրուքների պատճառով հակառակ սեռի հետ և ձանձրացնող չեն: Թերություն կարելի է համարել նրանց սերը փայլուն և վառ առարկաների հանդեպ, այդ պատճառով էլ Առյուծներին հաճախ կարող են օգտագործել սեքսի կարիք ունեցող մարզիկներն ու խարդախ տղամարդիկ, ովքեր ձևացնում են՝ իբր ցանկանում են ամուսնանալ նրանց հետ:

Կույս
Եթե դուք սիրահարվեք Կույսին, անկասկած, կհաղթեք շատ հարցերում: Այս նշանի ներկայցուցիչները շատ հետաքրքիր են: Նրանք լավ հետևում են վարքագծի կանոններին և նույնքան լավ էլ խախտում են դրանք: Կույսերը սիրում են, որ տղամարդիկ իրենց ցանկություններն արտահայտեն ոչ թե ակնարկներով և սիրահարված հայացքով, այլ պարզ տեքստով: Երիտասարդ Կույս նշանի տակ ծնված աղջիկներն ամաչում են սեքսուալ հարցերում փորձ չունենալուց, բայց ահա հասուն Կույսերը չեն ամաչում և չունեն էրոտիկ կոմպլեքսներ:

Կշեռք
Այս կանայք ցանկանում են դուր գալ բոլորին: Բայց նրանց համար սիրախաղն ու սեքսը երկու ընդհանրապես տարբեր բաներ են: Զուգընկերոջ ընտրության հարցում Կշեռքները շատ են դժվարանում, դրա համար էլ մի շարք հատկանիշների և հանգամանքների վրա մեծ ուշադրություն են դարձնում: Նրանք ուզում են իրենց ընտրյալի հանդեպ իսկական զգացմունքներ ունենան: Այս նշանի կին ներկայացուցիչները ցանկանում են ունենալ այնպիսի տղամարդ, ով իրենց կտանի կառաջնորդի կյանքի ուղիով: Կշեռքները սիրում են հարմարավետություն և գեղեցկություն:

Կարիճ
Կարիճ կանանցից միաժամանակ դուրս է գալիս սեքսուալության և խստության էներգիա: Սա խոսում է այն մասին, որ այստեղ խաղերը տեղին չեն, և եթե սիրով զբաղվել, ապա, միայն շատ լուրջ: Նրանք սիրում են, երբ տղամարդն իրենցից ուժեղ է ցանկացած հարցում, հակառակ դեպքում չեն հարգում տղամարդկանց:

Աղեղնավոր
Այս կնոջ բնությունն այնպիսին է, որ նրան միանգամից չեք կարող գրավել: Նա կարծես միշտ նայում է դեպի հեռուն, այլ ոչ թե դեպի «նպատակը»: Թեթև կոպտությունը և ազնվական մեծահոգությունը հիանալի համադրվում են այս կնոջ մեջ: Դուք պետք է միշտ զինված լինեք համբերատարությամբ և անսպառ հոգու թռիչք ունենաք, որպեսզի կարողանաք պահել, ձեր ձեռքից բաց չթողնել այս ամազոնուհուն: Աղեղնավորների հետ ավելի լավ է սիրով զբաղվել Կիպրոսի լողափերում, բնության գրկում: Աղեղնավորին գերում է, գայթակղում է զուգընկեր որսալու գործընթացը: Հասնելով իրենց նպատակին՝ նոր նպատակ են դնում իրենց առջև, ավելի դժվար հասանելիներին:

Այծեղջյուր
Երիտասարդ Այծեղջյուրները չոր են էրոտիկ հարցերում: Հասունանալով՝ հասունանում է նաև սեքսուալ փորձառությունը: Երտասարդ Այծեղջյուրը վատը չէ, բայց դուք ավելի շատ հաճույք կստանաք հասուն Այծեղջյուրից: Հասուն Այծեղջյուրնեը լավ են հասկանում իրենց զուգընկերոջը, դժվար պահերին կարող են իրենց օգնությունն առաջարկել նրանց: Սեքսուալ կյանքից իրենց անբավարարվածությունը նրանք ցույց չեն տալիս: Բայց եթե հայտնվի իրենց համար ավելի համապատասխան մեկը, նրանք առանց զղջալու կլքեն իրենց զուգընկերոջը:

Ջրհոս
Ջրհոս կնոջ համար բավական չէ, որ իր զուգընկերը միայն ֆիզիկապես լինի իր հետ: Առաջին հերթին, դուք պետք է լինեք նրա հետ համակարծիք և լավ ընկեր: Դուք նաև պետք է առանձնանաք բազմությունից, լինեք ինքնուրույն, ինքնատիպ: Նրանք ամենազգայուն զուգընկերուհիները չեն, բայց անկանխատեսելի են և հետաքրքիր: Նրանց բնավորության մեջ դուք ձեզ համար նորանոր գծեր կբացահայտեք: Ջրհոսները սիրում են սառը գույներ, այնպես որ ձեր նվիրած կարմիր վարդերը նրանք չեն գնահատի ըստ արժանվույն:

Ձուկ
Ձուկ կնոջ հետ կարելի է մոռանալ ամեն ինչ: Նրանց գրկում դուք ձեզ տաք վաննայում եք զգում: Այս նշանի տակ ծնված կանայք ունենում են երկնագույն աչքեր և թափանցիկ մաշկ: Նրանց էրոգեն հատվածը ոտնաթաթերն են: Սեքսում նախաձեռնությունն իրենց վրա չեն վերցնում, այլ սպասում են զուգընկերոջից: Դա նրբազգացություն կամ թուլություն չէ, այլ նա ուզում է իրեն ազատել մտահոգությունից և խնդիրներից: