Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ

Ucom’s Level Up+ Packages with the Fastest Mobile Internet in Armenia The Badalyan Brothers Group of Companies Paid about 33.2 Billion AMD in Taxes and Duties to the State in 2025IDBank Announces the Launch of the IDDistributor Financial ToolSafe Workplace as a Guarantee of DevelopmentSpring Promotion at Megamall from Idram&IDBank“We want to buy your item, please provide your card details.” IDBank warns about fraud on classified platforms Ucom Fellowship 2025 Concludes as Top Eco-Startups Secure FundingIDBank Goes International: Mher Abrahamyan's Interview with the Los Angeles TimesAraratBank Earns RIA Money Transfer’s Partner of the Year in Armenia for the Seventh Consecutive YearUcom Supports the “DemArDem 2026” Regional Youth Forum ZCMC еstablishes Sustainability, ESG and Risk Committee Parallels Between the “Real Armenia Ideology” and Soviet and Turkish Approaches to the DiasporaNew Offer - Up to AMD 5 Million - Consolidate your Loans and Switch to AraratBankNew Promotion at Yerevan Mall Ahead of March 8: Idram&IDBankUBPay and MoneyTO Launch Money Transfers from Armenia to the UK In Celebration of the Spring Holidays Ucom Offers Unity Packages on Special Terms Ameriabank Becomes the First Armenian Company in the List of the 100 Largest Companies on the London Stock Exchange as a Member of Lion Finance GroupIDBank Expands Travel Benefits of Premium CardsFree Calls and SMS Messages from Ucom for Subscribers in the Middle EastLove Is… Card by Unibank – An Iconic Design and a Romantic Trip for Two to Paris Customer Appreciation Day at IDBank’s Echmiadzin BranchUcom Fellowship Incubation Program Participants Visit Ucom Individuals and businesses, near and far, all welcomeTrust and reach across the globeChoosing the Best Gifts for March 8 and Paying with the Idram&IDBank AppUcom Spring Offer: HONOR X7d 5G Smartphone and Valuable GiftsAraratBank: Update+ - New Loan Offer with 2% Cashback “My phone rang…”: IDBank warns about a rise in fraud using the “call from the bank” scheme.Ucom Is Recognized as Armenia’s No. 1 Operator for the Fastest Mobile Internet and the Best Fixed Network Unibank’s perpetual bonds have been listed on the Armenia Securities Exchange Armenian Company E-auto to Officially Represent HONGQI Vehicles in Georgia2% Cashback on Payments Made with AraratBank Arca CardsOrder an IDBank Arca Classic card and enjoy up to 2% cashbackIDBank has summed up the raffle held within the framework of IDsalary payroll package: 55 lucky winners have received their prizes Ucom and Hero House Yerevan Continue Cooperation KardaLove 5th Anniversary Festival Held under the Title Sponsorship of AraratBankAmeriabank Opens a New Branch in Artashat: Special Offers for New CustomersDangerous Generosity: IDBank Warns of a Rise in Fake Online SurveysJustice Turned Into a Show: The Real Purpose Behind the Case Against Vahe HakobyanIdram, Mediamax and Hayordi Foundation Launch Initiative Ahead of Book Giving DayAraratBank Receives Mastercard “Excellence in Strategic Marketing” AwardIDBank has opened a representative office in Glendale, CaliforniaTeam Holding Announces the Launch of the Second Tranche of Its USD Bond Placement. Underwriter - Freedom Broker ArmeniaUcom Services Can Now Be Paid Via Fast Shift Team and the French University in Armenia Help 120 Students Gain Real-World ExperienceUcom Offers Comprehensive Internal Network (LAN) Building Services for Corporate Clients Unibank Became an A-Level Member of the Armenia British Business Chamber Winter adventures continue at Myler: Idram&IDBankWith the Support of AraratBank, KardaLove 5th Anniversary Festival Returns in a New FormatThe Power of One Dram — to Mathemik NGO
Lifestyle

Ահա թե ովքեր են ամենավտանգավոր տղամարդիկ՝ ըստ կենդանակերպի նշանի

Խոյ-տղամարդ
Տղամարդ Խոյը լավ բնավորություն ունի: Նա իրոք սիրում է ձեզ ու ձեզ համար ամեն ինչ կանի: Նրա մտադրությունները արժանի են գովասանքի, ու նա իր ուժի շնորհիվ ունակ է հսկայական զոհաբերության: Ճիշտ է, ընդհանուր նկարագիրը դրական է, բայց որոշ առանձին դետալներ կարող են տարբերվել: Ամենօրյա կյանքում Խոյը շատ վտանգավոր է, քանի որ նա շատ իմպուլսիվ է գործում ու շատ քիչ է մտածում այն մասին, թե իր խոսքերը կամ արարքները ինչպես կազդեն ձեզ վրա:
Ցուլ-տղամարդ
Ցուլ տղամարդը այնպես է հոգ տանում ձեր մասին, ասես դուք հազվագյուտ ծաղիկ լինեք: Ցուլը կանանց հետ իրեն շատ օրինակելի է պահում: Նրա կողքին դուք հոգեկան հանգստություն կզգաք, մարմնական բավականություն, ի վերջո նա հոյակապ սիրեկան է: Ցուլը կանի ամեն ինչ, որպեսզի ձեզ իր կողքին պահի: Այդուհանդերձ, պետք է նշել, որ չնայած նա ձեզ կվերաբերվի ինչպես թանկարժեք քարի, նա ձեզանից կախում չի ունենա: Նա գիտի, թե երբ է պետք աջակցել ձեզ, բայց երբեմն էլ մեծագույն համառությամբ ինքն իր տեսակետը կպաշտպանի:

Երկվորյակ-տղամարդ
Երկվորյակները Կենդանակերպի բոլոր նշաններից ամենախորամանկն են: Այս նշանի տղամարդիկ մոգական ուժ ունեն, որն ունակ է կնոջը զինաթափել ու զրկել բոլոր կապանքներից, բայց հենց Երկվորյակները ստանում են իրենց ուզածը, նրանք միանգամից չքվում են: Տղամարդ Երկվորյակը ձգտում է սերը կապակցել ստի ու էրոտիկ խաղերի հետ՝ հետևում թողնելով այդ խաղի բազմաթիվ զոհերին: Եթե դուք Երկվորյակի հետ եք կապել ձեր կյանքը, ուրեմն՝ պետք է խաղաք նրա կանոններով ու նրա զենքով:
Խեցգետին-տղամարդ
Հարցը ոչ թե այն է, թե Խեցգետինը որքանով է վտանգավոր ձեզ համար, այլ թե որքանով եք դուք վտանգավոր խեցգետնի համար: Այդ տղամարդը բարձր է գնահատում ու սիրում իր կնոջը ու նրան վերաբերվում է ինչպես թագուհու: Նա կկատարի ձեր բոլոր քմահաճույքները, ձեզ պատվանդանի վրա կբարձրացնի ու կպաշտի: Նա ձեզ հսկայական ուժ ու վստահություն կներշնչի, բայց ինչպե՞ս դուք կվարվեք դրանց հետ: Խեցգետինը շատ զգայուն է, ու եթե նրան բավականաչափ սեր չտաք, ապա հենց դուք կոտրված սրտով կմնաք:

Առյուծ-տղամարդ
Առյուծ տղամարդն ինքն իրեն այնքան շատ է սիրում, որ շուրջը ոչինչ նրա համար նշանակություն չունի: Եթե դուք ամբողջովին ներգրավվեք Առյուծի հետ հարաբերություններում, դուք կզարմանաք, չէ՞ որ նրա գերակայություններն ու նպատակները իրականում ձեզ հետ ոչ մի կապ չունեն: Նրա համար դուք պարզապես ավար եք: Ձեր կողքին նա իրեն իսկական տղամարդ է զգում, բայց դուք նրա կողքին ձեզ լիարժեք կին չեք զգա:

Կույս-տղամարդ
Տղամարդ Կույսը կարծում է, թե իդեալի մարմնավորում է: Նրա նկատմամբ սերը միշտ լի է տառապանքներով, քանի որ դուք երբեք բավականաչափ լավը չեք նրա համար: Կույսը շատ բան է պահանջում: Նա քննադատում է ձեզ, քանի որ սիրում է եւ ուզում է ձեզ ամենաճիշտ ճանապարհով առաջնորդել: Բայց նա չի հասկանում, որ կինը սիրո մեկ այլ ապացույցի՝ քնքշանքի կարիք ունի…


Կշեռք-տղամարդ
Կշեռքի սերը ձեզ մոլորեցնում է. այն շատ փոփոխական է: Այս նշանի տղամարդիկ կարող են ձեզ զարմացնել իրենց փոփոխական բնավորությամբ՝ ռոմանտիկայից անցնելով դրամայի ու ինքնամեկուսացման: Դժվար է կանխատեսել, թե նրա հետ ինչ ապագա կունենաք: Վտանգն այն է, որ ձեր հարաբերություններում չի լինի հավասարակշռություն, դուք չեք իմանա, թե ինչ է նա զգում ու չեք կարողանա բոլոր խնդիրներին սթափ լուծում գտնել: Այսպիսով՝ դուք կարող եք տրվել հոսանքի, մինչեւ ուշքի չգաք ու չհասկանաք, որ Կշեռք հետ հարաբերությունները հեռանկարային չեն:

Կարիճ-տղամարդ
Կարիճի սերը կարող է ձեզ համար թանկարժեք ընծա լինել: Նրա գրկում դուք ձեզ պաշտպանված ու սիրված կզգաք: Նա ձեզ կսիրի անկախ ձեր միջեւ գոյություն ունեցող խոչընդոտներից: Նրա նվիրվածության ուժը բացարձակ է: Այդուհանդերձ, կարիճը ունի նաեւ մութ կողմեր, որը դուք չեք կարող անտեսել: Եթե դուք նրան վիրավորեք, ապա Կարիճը չի մոռանա այդ մասին, նա անպայման կգտնի ձեզ վիրավորելու պատճառ: Խնդիրն այն է, որ նա վիրավորանքը շատ ավելի ուժեղ է ընկալում ու ունակ է կտրուկ պատասխանի:
Աղեղնավոր-տղամարդ
Աղեղնավոր տղամարդիկ ոչ մի վատ մտադրություն չունեն: Նրանք լավ տղաներ են, որոնք հենց սկզբից ձեզ կասեն, որ սիրում են արկածներ ու որ շատ արագ են հոգնում նույն կնոջ հետ հարաբերություններից: Դուք կհավատաք, որ դուք բացառություն եք, որն այդ կանոններին չի ենթարկվում: Դուք վստահ կլինեք, որ կփոխեք նրան ու կկարողանաք Աղեղնավորին ձեր կողքին պահել: Բայց հաջողության ձեր շանսերը շատ քիչ են…

Այծեղջյուր-տղամարդ
Ի դեմս այս նշանի ներկայացուցչի՝ դուք կգտնեք կայուն մարդու, որն ունակ է պատասխանատվություն ստանձնել սիրելի կնոջ համար ու ձեզ վստահություն ներշնչել: Տղամարդ Այծեղջյուրն այն մարդը չէ, որը կարող է ձեզ վիրավորել իր չմտածված արարքով: Այնուամենայնիվ, նրա կողքին ձեր կյանքը կարող է շատ միապաղաղ լինել: Նրա կողքին դուք կգտնեք գեղեցիկ սեր, բայց այն ունակ չէ շարժվել դեպի նոր հորիզոններ:

Ջրհոս-տղամարդ
Ջրհոսին ընտելացնելուց հետո նա կնմանվի հեքիաթային արքայազնի՝ խելացի, զվարճալի, հնարամիտ անկողնում ու ընտանիքին նվիրված: Բայց մինչ այդ դուք պետք է մի քանի քայլ ձեռնարկեք: Ջրհոսը այդքան հեշտությամբ չի հանձնվում: Միայն առանձնահատուկ կինը կարող է նրան տրամադրել այն ազատությունը, որի պահանջը նա ունի: Եթե դուք գիտեք, թե ինչպես կարելի է գոհացնել Ջրհոս տղամարդուն, ուրեմն՝ դուք բախտավոր կին եք։
Ձկներ-տղամարդ
Ձուկ տղամարդը իսկական իդեալիստ է, նա իր ենթագիտակցության մեջ հստակ պատկերացնում է, թե ինչպիսին պետք է լինի սերը: Հարցն այն է՝ կկարողանաք արդյոք դուք հասնել նրա ակնկալիքների բարձունքին: Նույնիսկ եթե սկզբում նա շատ ոգեւորված է, շատ շուտով դուք կարող եք դուրս մնալ նրա երազանքների ու զգացմունքների աշխարհից՝ ինքներդ էլ չհասկանալով, թե որն էր ձեր սխալը: