Անահիտ Սիմոնյանը ցուցադրել է իր «5000 դրամանոց» բլուզը
Երգչուհի Անահիտ Սիմոնյանը վերջին շրջանում ավելի ճանաչված է որպես դիզայներ մոդելավորող։ Ունենալով իր նորաձևության սրահը՝ Անահիտը պարբերաբար ներկայացնում է նոր աշխատանքներ։
Որպես հայ մոդելավորող, նրա աշխատանքներում զգալի տեղ են զբաղեցնում նաև հայկական նախշերը՝ հայկական տառերի, դրոշի կամ գերբի տեսքով, ինչն իսկապես գովելի է։
Իսկ այսօր դիզայները ներկայացրեց հայկական թղթադրամների տեսքով նոր գործվածքից կարված բլուզ, որի վրա միանգամից աչքի է ընկնում 5000 դրամանոց թղթադրամը։