Ծնվելուց անմիջապես հետո այս երեխային տեղավորեցին մի թափանցիկ փուչիկի մեջ. նա այլևս երբեք դուրս չեկավ այդտեղից. ահա, թե ինչու
Կյանքի առաջին իսկ վարկյանից այս երեխան դատապարտված էր տառապանքների: Նա ծնվել էր չափազանց հազվագյուտ մի հիվանդությամբ, որը նրան թույլ չէր տալիս շնչել շրջակա տարածության օդը՝ բակտերիաների պատճառով:
Բժիշկները հույսեր ունեին, որ 2 տարեկան հասակում նա կհաղթահարի այդ հիվանդությունը, սակայն նա մինչև կյանքի վերջին րոպեն ապրեց այդ փուչիկի տեսք ունեցող թափանցիկ տարածության պատերից ներս:
Երեխայի կարգավիճակի մասին գիտեին բոլորը: Նույն հիվանդությունից մահացել էր նաև նրա 6-ամսեկան եղբայրը:
Խաղալիքները, ուտելիքը նույնիսկ ջուրը ախտազերծվում էր Դեյվիդի մոտ մուտք գործելուց առաջ:
5 տարեկան հասակում նա հասկանում էր, որ մեկուսացված է ամբողջ աշխարհից:
6-րդ տարում ՆԱՍԱՆ նրան կոստյում նվիրեց, որի շնորհիվ նա կարող էր դուրս գալ իր սենյակից: Սակայն նա այն օգտագործեց ընդամենը 7 անգամ, քանի որ այն արդեն փոքր էր իր տարիքի համար: