Յուրահատուկ դինկա ցեղը. նրանք երեխաներին կոչում են ցուլերի անուններով և գլուխները լվանում են այծի մեզով (լուսանկարներ)
Դինկան Հարավային Սուդանի տարածքում՝ Նեղոսի գետի ափին, բնակվող աֆրիկյան ցեղ է:
Այս ցեղախումբն ամենազարգացածն է համարվում աֆրիկյան մայրցամաքում: Տղամարդկանց միջին հասակը 185-190 սմ է, իսկ կանանց`175-180 սմ:
Նրանք շատ հետաքրքիր ավանդույթներ ունեն: Օրինակ, ցեղում սովորություն կա նորածիններին տալ ցուլերի անուններ:
Ցեղի ներկայացուցիչները միջատներից խուսափելու համար իրենց մարմնին գոմաղբ են քսում:
Բացի այդ, նրանք մազերը լվանում են այծի մեզով:
Դինկա կանայք սկսում են հագուստ կրել միայն ամուսնանալուց հետո:
Տղամարդիկ գիշերն անասունների հետ են քնում, իսկ կանայք և երեխաները՝ առանձին կացարաններում:
Ներկայում ցեղի բնակչությունը կազմում է ավելի քան 3 միլիոն մարդ, ովքեր շատ շփում չունեն արտաքին աշխարհի հետ: