Ինչպես են իրենց դրսևորում Կենդանակերպի տարբեր նշանների տղամարդիկ, երբ սիրահարվում են (լուսանկարներ)
Բոլորս էլ կյանքում գոնե մեկ անգամ գաղտնի սիրահարված ենք եղել և մեզ միգուցե մի քիչ հիմարի պես ենք պահել: interesnoznat.com-ը ներկայացրել է, թե ինչպես են իրենց պահում Կենդանակերպի տարբեր նշանների տղամարդիկ, երբ սիրահարվում են:
. կրակ (խոյ, առյուծ, աղեղնավոր) Այս տարերքի տղամարդը նախընտրում է հրահրել այն աղջկան, ում նկատմամբ անտարբեր չէ: Նա երբեք հաճոյախոսություն չի անի Ձեր նոր սանրվածքի վերաբերյալ, ավելի շուտ կծիծաղի դրա վրա: Լավ աշխատանքի համար նա ոչ թե սկսում է գովել Ձեզ, այլ ցույց է տալիս բացթողումները: Իր սիրելիներին նա քննադատում է կատակի ֆոնի վրա: Նա կարող է Ձեզ զվարճալի մականուն տալ, որպեսզի բարկացնի, կարող է իրեն կամակոր երեխայի պես պահել՝ իր զգացմունքների մասին խոստովանելու փոխարեն:
հող (ցուլ, կույս, այծեղջյուր) Նա իր բոլոր ընկերներին կպատմի, որքան հիմարիկ եք Դուք: Կպատմի՝ որքան դժվար է Ձեզ հետ, և թե ինչպիսի անտանելի բնավորություն ունեք: Այս տարերքի տղամարդու համար կարևոր է ամեն ինչ հսկողության տակ պահելը, այդ թվում՝ զգացմունքները: Ուստի մի զարմացեք, երբ սառը վերաբերմունքի եք արժանանում. հնարավոր է՝ նա փորձում է իրեն համոզել, որ ոչինչ չի զգում Ձեր նկատմամբ:
Օդ (երկվորյակ, կշեռք, ջրհոս) Նա կձևացնի, որ ոչինչ չի զգում Ձեր նկատմամբ, և Ձեզ կվերաբերվի ինչպես անտեսանելիի: Նա հնարավորություն չի փնտրի զրույց սկսելու Ձեզ հետ, և եթե անգամ նման հնարավորություն ստեղծվի, նա բառ անգամ չի արտասանի: Այո, նա իրենց այնպես է պահում, կարծես Դուք գոյություն չունեք: Բայց նա Ձեր մասին ամեն ինչ գիտի և հետևում է Ձեր յուրաքանչյուր քայլին:
ջուր (խեցգետին, կարիճ, ձկներ) Նա սկսում է խորամանկել, երբ հերթը հասնում է զգացմունքներին և էմոցիաներին: Եթե նայեք նրան, նա անմիջապես կշրջի հայացքը: Նա Ձեզ չի գրի, մեկնաբանություններ չի անի սոցկայքերում Ձեր լուսանկարների տակ: Սակայն համոզված եղեք՝ նա հետևում է ձեր էջի յուրաքանչյուր փոփոխությանը: Այս տարերքի տղամարդը, ի տարբերություն մյուսների, բացահայտորեն գովաբանում է այն աղջկան, ում նկատմամբ անտարբեր չէ: Երբ գիտակցեք, որ նա սիրահարված է Ձեզ, կհասկանաք, որ դրա մասին շրջապատի մարդիկ վաղուց գիտեին: Подробнее: https://shabat.am/am/article/173188/Inchpes-en-irenc-drsevorum-Kendanakerpi