Շեյխուհի Մոզայի նոր կերպարը շատերի ուշադրությունն է գրավում. ո՞վ է իրականում այս հեքիաթային կինը...
Շեյխուհի Մոզա բինտ Նասեր ալ Միսնեդն արաբական աշխարհի ամենաոճային ու ազդեցիկ կինն է, որն իրեն կարող է թույլ տալ հրաժարվել հիջաբից ու փարանջայից, արաբական աշխարհի համար շեյխուհու ոճը խիստ համարձակ է:
Հայտնի է, որ շեյխուհի Մոզան Քաթարի նախկին էմիր շեյխ Համադ բին Խալիֆա ալ Թանիի 2-րդ կինն է, որին ամուսինը մուսուլմական աշխարհի խիստ «դրես կոդը» խախտելուց բացի թույլ է տվել նաև միջամտել պետական գործերին:
Շեյխուհու կյանքը նման է արևելյան հեքիաթի, և եթե ինչ-որ մեկը որոշեր նրա կյանքի մասին ֆիլմ նկարահանել, ապա կստացվեր «Հրաշալի դարաշրջան» սերիալի ոճով մի բան. պարզապես Սուլեյման սուլթանի փոխարեն կլիներ Քաթարի թագաժառանգը, իսկ Հյուրեմի փոխարեն՝ քաթարցի ազդեցիկ գործարարի դուստր Մոզան:
Ապագա շեյխուհին ամուսնու հետ ծանոթացել է 18 տարեկանում, սակայն ամուսնության հարցում չի շտապել: Սկզբում նա ընդունվել է Քաթարի համալսարան, որտեղ ուսումնասիրել է հոգեբանություն: Այնուհետև նա մեկնել է ԱՄՆ, որտեղի համալսարաններում էլ շարունակել է կատարելագործել մասնագիտական հմտությունները: Դրանից հետո Մոզան ամուսնացել է ու սկզբի տարիները նվիրել երեխաներին:
Ամուսնու՝ իշխանության գալուց հետո շեյխուհին, որին հաճախ անվանում են արաբական աշխարհի գորշ կարդինալ, սկսել է համակարգել մարդասիրական ու բարեգործական ծրագրերը՝ աշխարհին ներկայանալով առաջատար նորաձևության տների սքանչելի հանդերձներով: