Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ

UPay has joined Idram's Open QR infrastructureA Free Mastercard and 10% idcoins with Cashless Payments. IDBankThe Results of the 19th Annual International Microelectronics Olympiad Summarized in Yerevan AraratBank Named Best Investor Relations Bank Armenia 2024General Director of Ucom participated in Silicon Mountains technological summit Saving together: IDBank and IdramARARATBANK AND SINGAPORE GFTN SIGN MEMORANDUM OF UNDERSTANDING FOR DIGITAL TRANSFORMATIONAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityAcba bank and American Express Expand Collaboration in ArmeniaThe Silicon Mountains technology summit to be held with the support of Ucom Evocabank became the first bank to join Idram’s open QR infrastructure25% Off on RIA Money Transfers to Ukraine at AraratBank Yerevan to Host Unprecedented Serbian-Armenian Music ConcertAraratBank Stands with My Forest Armenia to establish Charles Aznavour Forest Ucom and Sunchild NGO install another solar plant in Areni 4,401,021 AMD to COAF. The November beneficiary is “Armenia Tree Project”Go Digital or Go Home: Sergey Arakelyan Yes to cashless! - cruises and gifts for AraratBank MC cardholders Ucom joins Armenian Internet Governance Forum as a platinum partner AraratBank: Five-Time Winner at AMX Awards 2024AraratBank Initiates a Panel Discussion on AI and LeadershipKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanUcom Employees Participate in Forest Restoration Efforts in Vayots Dzor Fast Shift has joined Idram's open QR infrastructure New and modern. Arabkir branch of IDBank reopenedAraratBank: Unprecedented Consumer Loan Offer Starting from 14.5% Ucom launches 5G network across nine Armenian cities Learn to save. World Savings Day with Idram Junior Another solar power plant by Ucom and SunChild NGO installed in Vardenis Converse Bank and Kapitalbank signed a cooperation agreement at Sibos 2024 IDBank and Idram at Mantashyants Global Expo AraratBank Introduces UBPAY: A New System for International Transfers IDBank participated in the HR Expo-24 conference Armenia Hosted the Consulting Event of the Year: International CMC Conference was held with Participants from 30 Countries AraratBank Sponsors New Laboratory and Seminar at MatenadaranUcom, in cooperation with SunChild NGO, increases the access to drinking water in Lchavan community Ameriabank’s New Offer: Draw of Investment Portfolios for AMD 2M The International CMC Conference kicked off for the first time in Armenia, bringing together management consultants and the business community General Director of Ucom Participated in the Annual Conference of the Institute of Internal Auditors Armenia AraratBank Expands International Transfer Options with Golden Money System Ucom Completes Network Modernization in Gyumri and Vanadzor Ameriabank’s Special Offer for New Mastercard Holders. 1% Cashback and Lots of GiftsGeneral Director of Ucom Delivers a Lecture at Leadership School Idram Junior and Koreez Summarize the Results of the Junius Financial Education CompetitionUcom has published the 2023 financial audit report The Armenian Conference Interpreters Association Celebrates the International Translation Day Idram Announces the Launch of a Unified QR Infrastructure – Idram for AllAraratBank and SIA: Ongoing Partnership for Social Entrepreneurship Ucom and SunChild NGO have installed a following solar power plant in Chakaten settlement Ucom and Impact Hub Yerevan Launch the Ucom Fellowship Incubation Program
Lifestyle

Աստղագուշակ՝ փետրվարի 1-ի համար

Խոյ: Ուշադիր եղեք մանրուքների հանդեպ, քանզի դրանցից է կախված ձեզ համար շատ կարևոր գործերի հետագա ընթացքը: Ցանկացած բնույթի փոփոխություններ կատարելիս՝ սկսեք փոքր քայլերից, դա հնարավորություն կտա խուսափել չարդարացված ռիսկից և զերծ կպահի ավելորդ լարվածությունից: Հնարավոր է որոշակի ֆինանսական շահույթ, հին պարտքի վերադարձ:

Զգացմունքային դաշտը կայուն է: Խնդիրների դեպքում առանձնապես չեք անհանգստանա: Մտերիմներին ձեր արտաքին հանգստությունը զարմանալի կթվա: Նրանք կփորձեն ամեն  կերպ հրահրել և  հունից հանել ձեզ:

Ցուլ: Բարեհաջող օր է նոր գործեր սկսելու համար, պայմանով, որ դրանք բարդ և ձանձրալի չլինեն:  Գործում ներգրավեք համախոհների, սկզբնական փուլում վերջիններիս աջակցությունը շատ տեղին կլինի, իսկ հետագայում արդեն ինքնուրույն  գլուխ կհանեք:

Ձեր համբերատարությունն այսօր պարզապես կհիացնի: Հանգիստ կվերաբերվեք անախորժություններին, մտերիմների չմտածված քայլերին, նաև ձեր հասցեին արված քննադատական մեկնաբանություններին: Այսօր միայն երեխաներին կհաջողվի հունից հանել ձեզ, այն էլ՝ միանգամայն պատահաբար:

Երկվորյակ: Բարեհաջող, խոստումնալից և հետաքրքիր օր է: Նպատակահարմար գործնական հանդիպումների, ազդեցիկ մարդկանց հետ շփման, կարիերայի հետագա զարգացմանն ինչպես նաև աշխատավաձի բարձացմանը վերաբերող հարցերի քննարկման համար: Նոր գործեր սկսեք միայն այն դեպքում, եթե համոզված եք, որ ինքնուրույն կկարողանաք դրանք ավարտին հասցնել: Նրանք, ովքեր սկզբում կաջակցեն ձեզ, ավելի ուշ ստիպված կլինեն զբաղվել իրենց սեփական խնդիրներով:

Հնարավոր են հետաքրքիր հանդիպումներ: Թեև նոր ծանոթների վրա լավ տպավորություն կթողնեք, սակայն նրանց հանդեպ առանձնակի համակրանք չեք տածի,իսկ  շողոքորթություններին նշանակություն չեք տա:

Խեցգետին: Այսօր ստիպված կլինեք զբաղվել մի շարք բարդ ու ձանձրալի գործերով: Համախոհները միայն բարոյապես կաջակցեն ձեզ: Հնարավոր են չնախատեսված ծախսեր, չեն բացառվում զգալի տույժերը: Կարող եք փոքրիկ գնումներ  կատարել:

Ջանում եք հարազատներին ամեն գնով պարուրել  ուշադրությամբ,  սակայն երեբեմն կորցնում եք չափի զգացումը, դա կարող է վրդովմունքի պատճառ դառնալ, ուստի պատրաստվեք, սպասվում է մեղադրանքների տեղատարափ: Ցանկացած վեճի դեպքում անհապաղ հաշտության եզրեր գտեք, այլապես լրջագույն խնդրի առջև կկանգնեք:

Առյուծ: Ստիպված եք շատ ջանքեր գործադրել և անգամ ուժասպառ լինել մասնագիտական հաջողությունների հասնելու համար: Թվում է, թե ձեր ցանկություններն այնքան էլ անիրական չեն, սակայն, դրանց իրականացման համար շատ ժամանակ կպահանջվի: Նախկինում ծագած կոնֆլիկտները կսրվեն , վիրավորանքից առաջացած հին սպիները՝ իրենց մասին զգացնել կտան:

Մտերիմներին այսօր անհնար կլինի որևէ բան բացատրել, հույս չունենաք, թե կաջակցեն ձեզ, փոխարենը չպատճառաբանված քննադատության պակաս չեք զգա: Փորձեք խնայել ինքներդ ձեզ,  դա  անհրաժեշտ է՝ լավ տրամադրություն և ինքնազգացողություն պահպանելու համար:

Կույս: Օրը ծանր կանցնի բոլոր նրանց հմար, ովքեր, գործի բերումով, առնչվում են  մեծ գումարների և ֆինանսական փաստաթղթերի հետ: Աշխատեք ծայրահեղ  ուշադիր ու զգուշավոր լինել:  Իսկ նրանց, ովքեր ֆիզիկական աշխատանք են կատարում, թեթև օր է սպասվում:

Հարազատների հետ հեշտությամբ լեզու չեք գտնի: Այսօր նրանք չափազանց խստապահանջ կլինեն ձեր հանդեպ: Ամեն դեպքում, աշխատեք խուսափել վեճերից, անգամ եթե ձեր բոլոր փաստարկները հիմնված են առողջ դատողության վրա ,միևնույն է, դրանք այսօր կանտեսվեն:

Կշեռք:  Ձեր բոլոր որոշումներում այսօր հաստատակամ եք, ինչը միմիայն ձեր օգտին է: Նպատակին հասնելու համար, ստիպված կլինեք հաղթահարել մի շարք խոչընդոտներ: Հարավոր է անսպասելի, բայց և շատ գայթակղիչ գործնական առաջարկ մի մարդուց , ում հետ վաղուց եք ցանկացել համագործակցել: Առաջարկի շուրջ փոքր-ինչ կմտածեք և, ամենայն հավանականության, կընդունեք այն, ինչի համար հետագայում չեք զղջա:

Կենսական ներուժը ցածր է, հոգ տարեք ձեր մասին: Զգույշ եղեք սուր կտրող գործիքներով աշխատելիս, իսկ կենցաղային քիմիական նյութեր օգտագործելիս՝ պաշտպանիչ ձեռնեցներ կրեք: Մատնահարդարումը ցանկալի հետաձգել:

Կարիճ:  Ուշադրության արժանի հարցերն այսօր ձեզ չեն մտահոգի, փոխարենը  կզբաղվեք այն ամենով, ինչն այնքան էլ հրատապ և կարևոր չէ: Որքան էլ զարմանալի է, բայց հարցերին նման մոտեցումը արդյունավետ կլինի: Զբաղվեք այն ամենով, ինչն իրոք հետաքրքրում է, հավատացեք՛հաջողությունը սպասեցնել չի տա:

Այսօր լավ խորհուրդներ կստանաք ծանոթներից, ընկերներից, հարազատներից և անգամ պատահական  անցորդներից: Այն մարդը, ումից առանձնապես սպասելիքներ չունեիք, հաճելիորեն կզարմացնի: Հրաշալի օր է առողջարարական պրոցեդուրաների, մաշկի խնամքի, ինչպես նաև իմիջի փոփոխման համար:

Աղեղնավոր: Հրաշալի օր է կարճաժամկետ, սակայն, ձեզ համար շատ կարեվոր ծրագրի շուրջ աշխատելու համար: Կարող եք զբաղվել նաև այնպիսի գործերով, որոնք անմիջապես արդյունք կապահովեն: Երկարաժամկետ ծրագրերի իրականացմանը կարող եք ձեռնամուխ լինել միայն այն դեպքում, եթե շրջապատում գտնվեն հուսալի աջակիցներ և ազդեցիկ հովանավորներ:

Շփման մեջ հնարավոր են տարաձայնություններ, հարազատների շրջանում ձեզ անհրաժեշտ աջակցությունը չեք գտնի: Օգտակար է չափավոր ֆիզիկական ծանրաբեռնվածությունը, իսկ մարզական «սխրանք» գործելու մտքից աշխատեք զերծ մնալ:

Այծեղջյուր: Այսօր չարժե ռիսկի դիմել: Խուսափեք ամեն տեսակ փորձերից: Ոչ մի դեպքում մի ենթարկվեք սադրանքներին,  դրանք այսօր զարմանալիորեն շատ կլինեն: Թշնամիները, կրկին անգամ, կփորձեն  շահել ձեր վստահությունը, բարեբախտաբար,  ձեզ կհաջողվի տարբերել անկեղծ հաճոյախոսությունը կեղծ շողոքորթությունից:

Նպատակահարմար օր է ինքնուրույ աշխատանք ծավալելու, նաև երկարաժամկետ ծրագրեր կազմելու համար: Ազատ ժամանակ չարժե մեկուսանալ ,տրամադրեք այն մտերիմներին և լավ տրամադրությունն ապահովված է:

Ջրհոս: Անհապաղ գործի անցեք, քանզի օրվա առաջին կեսին շատ ավելի հեշտ կլինի կենտրոնանալը:  Ստացված տեղեկությունները կստիպեն որոշ փոփոխություններ կատարել ծրագրերում: Ստիպված կլինեք հրաժարվել որոշ գնումներից և զվարճանքներից: Նպատակահարմար օր է օտար լեզուներ սովորելու, ինչպես նաև բարձր որակավորում ստանալու համար:

Միայն ամենանրբանկատ Ջրհոսներին կհաջողվի խուսափել ընտանեկան վեճերից: Ձեր հարաբերություններն այսօր իսկական փորձության կենթարկվեն: Ավելի ուշ կգիտակցեք թույ տված սխալները և կաշխատեք շտկել դրանք:

Ձկներ: Եթե ի վերջո ստացվի կենտրոնանալ աշխատանքի վրա , ապա մեծ հաջողություններ կունենաք, անգամ ամենաբարդ հարցերին լուծումներ կգտնեք: Օգնություն, որպես այդպիսին, չի պահանջվի, իսկ շրջապատող մարդկանց խորհուրդներն ու լավ գաղափարները ճիշտ տեղին կլինեն: Հավանական է գումարային շահույթ:

Սիրելիի հետ հնարավոր են տարաձայնություններ: Նա, ասես միտումնավոր, կփորձի հունից հանել,նյարդայնացնել ձեզ: Մի՛ կորցրեք հավասարակշռությունը: Փորձեք հումորով վերաբերվել ստեղծված իրավիճակին: Ինքնազգացողությունը փոքր-ինչ կվատանա: Խնայեք ձեզ: