5 բան, որոնք ավելի ինտիմ են, քան սիրով զբաղվելը
Ներկայացնում ենք 5 բան, որոնք ավելի ինտիմ են, քան սիրով զբաղվելը:
1․ Սիրային նամակ գրեք
Թերևս, դժվար է բոլոր զգացմունքները բառերով արտահայտել: Թղթե նամակը կարող է օգնել բացահայտել և պատմել նրա հանդեպ ձեր զգացմունքների մասին: Անկեղծ եղեք և մի ամաչեք նուրբ բառերից և հաճոյախոսություններից:
2. Միասին գոնե մեկ ճամփորդության գնացեք
Ճանապարհը միավորում է: Նաև բացահայտում է մարդու բնավորության գծեր, որոնց մասին դեռ չգիտեիք: Ուղևորությունից հետո կհասկանաք՝ նա ձեր մարդն է, թե ոչ:
3. Հոգ տարեք նրա մասին հիվանդ ժամանակ և թույլ տվեք հոգ տանել ձեր մասին, երբ հիվանդ լինեք
Այդպիսի պահերին մարդն ուզում է, որ նրա հետ հարազատ մեկը լինի, ով կաջակցի և կուրախացնի:
4. Միասին քնեք առանց ինտիմ մտերմության
«Հենց այնպես» քնեք, գրկախառնված: Այդպես զուգընկերն իրեն պաշտպանված կզգա: Դա ավելի կմտերմացնի, քան ֆիզիկական կապը:
5. Ոչինչ մի արեք
Ձեզ համար հավանաբար հարմարավետ է մարդու հետ, ում հետ պետք չէ ձևացնել և մշտապես զրույցը պահել: Երբ բավականաչափ մտերմանաք, կարող եք պարզապես լռել և ոչինչ չանել: