9 վնասակար մթերքներ, որոնք իրականում դրական ազդեցություն են ունենում մեր առողջության վրա
Բոլորս լավ գիտենք, որ կան ուտելիքներ, որոնք մենք պաշտում ենք, սակայն դրանք իրականում շատ վտանգավոր են։
Բացի այդ, մեզ ամեն տեղ ասում են, որ այդ ուտեստները որոնք մենք շատ ենք սիրում պարունակում են վտանգավոր յուղեր, շաքարի ավելցուկներ, իսկ աղը ընդհանրապես ինչպես գիտենք համարվում է «սպիտակ մահ»։
Սակայն հարկավոր չէ այդպես քննադատորեն տրամադրվել։ Չէ որ երբեմն հարկավոր է ստամոքսի համար տոն կազմակերպել))։
Չէ որ այդքան քննարկվող վնասակար մթերքները նաև պարունակում են օգտակար նյութեր։ Անխոս դիետոլոգները ովքեր խորհուրդ են տալիս առողջ սնունդ՝ ճիշտ են։ Սակայն երբեմն նրանք շատ սահմանափակումներ են դնում։
Կարագ
Կարագը վնասակար է նրանով, որ պարունակում է մեծ քանակությամբ խոլեստերին։ Սակայն այն նաև ունի բազմաթիվ օգտակար վիտամիններ (օրինակ А, В, С, D և այլ վիտամինները)։
Բացի այդ խոլեստերինը մեզ նաև հարկավոր է որոշ ֆիզիոլոգիական պրոցեսների համար։ Հարկավոր չէ այն չարաշահել, սակայն տեղին օգտագործելը նույնպես այդքան չի վնասի։
Շոկոլադ
Սև շոկոլադը ոչ միայն նպաստում է երջանկության հորմոնի արտադրմանը՝ սերոտոնին, այլ նաև պարունակում է շատ մագնեզիում, որը դրական ազդեցություն է ունենում զարկերակային ճնշման դեպքում։
Բեկոն
Շատ համեղ մթրեք, որը պարունակում է շատ սպիտակուց և մեր ուղեղի աշխատանքի համար շատ կարևոր և անհրաժեշտ նյութեր։ Մի փոքր բեկոնը ձեր օրգանիզմի համար միայն օգտակար կլինի։
Կետչուպ
Կոտչուպները, որոնք չեն պարունակում չափից շատ քացախ, շատ օգտակար են սրտի համար։ Գդալներով ուտել հարկավոր չէ, սակայն մի փոքր ուտելը չի խանգարի։
Պոպկորն
Մանրաթելերի և միկրոտարրերի հրաշակի աղբյուր։ Կարևոր է միայն չչարաշահել համեմունքների, աղի և շաքարի առկայությունը այն պատրաստելուց։
Պանիր
Որակյալ պանիրը համարվում է ամինաթթուների և սպիտակուցների աղբյուր։ Պանիրը նաև նվազեցնում է սրտային հիվանդությունների հավանականությունը։ Սակայն իհարկե իսկական որակյալ պանիրը հարկավոր է փնտրել, քանի որ խանութներում շատ քիչ են պանիրները, որոնք պարունակում են նույն օգտակար նյութերը, որը պարունակում է որակյալ պանիրը։
Գինի
Կես բաժակ կարմիր բնական չոր գինին միմիայն օգտակար կլինի ձեր օրգանզիմի համար։ Այդ գինիներում կան հակաօքսիդանտներ, որոնք ամրացնում են իմունային համակարգը։ Միայն թե հիշեք, 50 մլ․, այլ ոչ թե 500 և ավել․․․
Կարմիր միս
Օգտակար ամինաթթուներ, ցինկ և շատ սպիտակուցներ։ Այս բոլոր օգտակար նյութերը պարունակում է կարմիր միսը։
Ձվի դեղնուց
Ոմանք հաստատում են, որ դեղնուցը՝ խոլեստերին է։ Սակայն այն ավելի շատ պարունակում է նյութեր, որոնք կոչվում են լիցետին։ Այն շատ լավ է ազդում ուղեղի և լյարդի աշխատանքի վրա։ Դրանից բացի, հենց լեցիտինն է ստիպում խոլեստերինը մաքրել արյան անոթների պատերից։