Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ

IDBank supports the Opening Event of Wizz Air’s “Let’s Get Lost” CampaignUnibank provided cashback to more than 2 000 reliable SME borrowers AraratBank Supports Another Successful Entry into the Capital Market“Cannot deliver your package”. IDBank warns about fake messages from ‘’HayPost’’Ucom and SunChild Continue Joint Initiatives for a Greener Future Grant Akopian has been elected to the AmCham Board Unibank was a partner of the international forum “Yerevan Dialogue” EIB Group and Ameriabank strengthen support for Armenian businesses through EU-backed guarantee The Power of One Dram to ‘’Vahe Meliksetyan’’ FoundationThe international chess tournament supported by IDBank has concludedAraratBank and Urartu Football Club Team Up to Promote Financial LiteracyFINTECH360 International Conference Held in Armenia Ucom Upgrades Internet Speed for Unity Packages Two Milestones, One Celebration: Moneytun Turns 20, Partnership with AraratBank Marks 10 YearsBell Ringing Ceremony at the London Stock Exchange marks Ameriabank’s inclusion in the FTSE 100 as part of LFG AraratBank Announces Change in Executive Leadership Brilliant Performance of Khachaturian’s Piano Concerto by the Thessaloniki Symphony Orchestra — Dedicated to the Memory of the Victims of the Armenian GenocideAraratBank Supports Launch of the 15th Anniversary “Faces of Memory” Seminar “Your Relative is in Danger”: IDBank Warns About an Aggressive Wave of Phone ScamsSoft Construct Showcased New Career Opportunities at Career City Fest 2K26 Financial Literacy Course for Learning Mission non-profit organization. Idram&IDBank A New Level of Digital Banking: IDBank Launches Strategic Partnership with OracleInternational Mother Earth Day. Idram&IDBankUcom Announces the Launch of Its Carbon Footprint Management ProgramUnibank issues USD bonds with a 5.6% yieldAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 ProjectsIDBank and Idram participate in Career City FestAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 Projects Grant Akopian Appointed CEO and Chairman of the Management Board of Converse Bank Travel in comfort with the Mastercard World "Travel" Cards from Unibank Ucom Supports Free FPV Drone Training for Teenagers by the ArmDrone Community AraratBank’s Special Offer at Leasing Expo Attracts Strong Customer Interest Flexible Terms when Transferring your Mortgage Loan to AraratBankThe Defense Team of the “Sacred Struggle” Releases Evidence Exposing a Fabricated Terrorism Case Unibank Awarded Client Protection Certification by MFR The Power of One Dram April Beneficiary: Davitbek Games NGOUcom and Impact Hub Yerevan Announce the Third Year of Green Innovation FellowshipUnibank Launches Referral Campaign “Invite Friends and Get Bonuses"Team Holding: The second phase of the placement of USD-denominated bonds has been completed. Underwriter - Freedom Broker Armenia. “A friend” needs money urgently. IDBank warns that trust can be exploited on social media.Denationalizing the ‘Map’ (Reflections on the ‘Real Armenia Ideology’)AraratBank at Leasing EXPO 2026: Special Leasing Offer for Energy-Efficient EquipmentUcom Offers Virtual Cloud Server (VPS) ServiceIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of Armenia, Presenting Innovative Tools for the SME SectorUp to 25% idcoin When Buying Airline Tickets with IDBank Premium CardsAcba bank and the U.S.-based Interactive Brokers have signed an agreementIDBank and Idram Alongside the “Matemik” NGOIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of ArmeniaConverse Bank Receives STP Excellence Award Once AgainUnibank to participate in Leasing Expo 2026 with a special offer
Lifestyle

Էդգար Իգիթյանն այնպես է դերի մեջ մտել, որ իսկապես և շատ ուժգին հարվածել է Իննա Խոջամիրյանին և հարվածն անհետևանք չի մնացել

Դերասանուհի Իննա Խոջամիրյանը, ով այս շրջանում նկարահանվում է «Էլենի օրագիրը» հեռուստասերիալում, իր մասնակցությունն ունի նաև «Սահմանին» բազմասերիանոց ֆիլմում։ «Շանթ» հեռուստաընկերության այս նախագիծն առանձնանում է նկարահանման մասշտաբներով, թերևս դա է պատճառը, որ տևական ժամանակ առաջ նկարահանված ֆիլմը եթերում կլինի միայն ապրիլի 2–ից։ Այս նախագծում նկարահանված դերասանները փաստում են, որ մասնագիտական ձեռքբերում են համարում այն։

Իննան խաղացել է նաև «Սահմանին 1»-ում, սակայն երկրորդ ֆիլմում հեռուստադիտողներն Իննային կտեսնեն ոչ թե կերպարի շարունակությամբ, այլ նոր կերպարով։ Առաջին ֆիլմում սահմանամերձ գյուղում ապրող աղջկա մարմնավորող դերասանուհին երկրորդ ֆիլմում միացել է հատուկ ջոկատայիններին։

«Սահմանին 2»-ում մարմնավորում եմ դիպուկահար աղջկա՝ Մանեին, ով որոշ իրադարձությունների արդյունքում նոր հրամանով ժամանակավոր ծառայության է անցնում հատուկ ջոկատի կազմում։ Ուժեղ, սառը, հավասարակշռված աղջիկ է, ով իր նախապատմությունն ու ծառայության անցնելու հիմնավոր պատճառներն ունի։ Ծառայության ընթացքում Մանեն հասցնում է նաև իր անձնական ու սիրային ինտրիգն ունենալ հերոսներից մեկի հետ»,– ասաց Իննան, սակայն ավելին չբացահայտեց։ Ասում է` ֆիլմը, միանշանակ, դիտել է պետք։

Այստեղ խաղալու համար դերասանուհին հատուկ պատրաստվածություն չի անցել, քանի որ գործընկերներն այդ փուլն անցել էին առաջին ֆիլմի նկարահանումներից առաջ, սակայն դա չի խանգարել դերասանուհուն։ Նրա խոսքով` քիչ, թե շատ կոփված է՝ ֆիզիկական դժվարություններն իր համար անհաղթահարելի չէին։ Դիպուկահարուհին զենքի տիրապետում է դպրոցական տարիքից։ «Զենքերից փոքրիշատե տիրապետում եմ Կալաշնիկով ավտոմատի՝ դպրոցական ռազմական պատրաստվածության շրջանակներում։ Ուսուցչիս, իհարկե, չէի սիրում, բայց մի մեծ օգուտ մնաց՝ ավտոմատը 21 վայրկյանում եմ քանդում- հավաքում, մի քանի անգամ էլ կրակել եմ»։

Եթե առաջին ֆիլմում Իննան մարմնավորում էր սահմանամերձ գյուղում ապրող սիրահարված աղջկա, երկրորդ ֆիլմում իր կերտած հերոսուհին տրամագծորեն տարբերվում է։ Դերասանուհին չի ցանկանում կերպարներից որևէ մեկն առանձնացնել։ Ասում է` հետաքրքիր է յուրաքանչյուր կերպար, որը խաղում է։ Կարծում է` անհետաքրքիր կերպար չկա, ամեն կերպարի մեջ կարելի է համ ու հոտ ավելացնել. «Սխալ կլինի որոշել, թե որ կերպարն է ավելի հետաքրքիր։ Եթե ռեժիսորն ու պրոդյուսերը հարմար են գտնում, որ ես կարող եմ այս կամ այն, կամ էլ արդարացնել և՛ այս, և՛ այն կերպարները, շատ քիչ հավանական է, որ կերպարն ինձ համար կարող է անհետաքրքիր լինել»։

Ֆիլմի շարունակության դեպքում հանդիսատեսը, տեսնելով նույն դերասանին, ակնկալում է կերպարի շարունակություն։ Իննան վստահ է` կերպարային ասոցացիաներ չեն լինի։ «Կերպարներն ինքնին տարբեր են, ես էլ իմ հերթին փորձել եմ ամեն կերպ Շուշանիկին զատել Մանեից։ Այս ժամանակահատվածն ինձ համար բավականին շահարկային է դերասանական խաղի տեսանկյունից։ Այժմ եթեր է հեռարձակվում «Էլենի օրագիրը», մարտի 12-ից եթերում «Սահմանին 1»-ն է, որտեղ Շուշանիկին եմ մարմնավորում, իսկ ապրիլի 2-ից եթերում կլինի «Սահմանին 2»-ը, որտեղ արդեն Մանեն եմ։ Թե՛ ինձ, թե՛ հեռուստադիտողի համար ստուգիչ փորձ է՝ ինձ միանգամից 3 կերպարներում տեսնելու։ Ամեն կերպարին յուրովի եմ մոտեցել, չնայած ամեն անգամ նայելիս թե՛ Շուշանի, թե՛ Էլենի վրա անընդհատ շտկումների տեղ եմ տեսնում, բայց, ըստ իս, կերպարները ստացված են։ Մանեին մարմնավորել եմ, բայց դեռ չեմ դիտել. անհամբեր եմ... չեմ չափազանցնի, եթե ասեմ, որ հեռարձակման օրերն եմ հաշվում»,– ոգևորությամբ ասաց Իննան։

Դերասանները մեծ ոգևորությամբ են խոսում «Սահմանին» ֆիլմում մասնակցության մասին` նշելով, որ տարբերվում էր աշխատանքի որակով։ Իննան շեշտեց, որ սիրում է յուրաքանչյուր նախագիծ, որտեղ ներկայանում է, սակայն «Սահմանին»–ից մեծ սպասելիքներ ունի։

«Իսկապես, չեմ կարող նկարագրել։ Բոլոր նախագծերում, որտեղ մասնակցություն եմ ունեցել, մեծագույն սիրով եմ աշխատել, ինչպես և անում եմ ներկա պահին։ Սակայն այն սպասումներն ու ապրումները, որ ունեցել եմ «Սահմանինի» երկու եթերաշրջաններում էլ, չեմ կարող բացատրել... Առավոտյան ժամը 5–ին անձնակազմը կազմ–պատրաստ «Շանթ» հը-ից շարժվում էր քաղաքից դուրս` հարյուրավոր կիլոմետրեր հեռու։ Շոգի, ցրտի, պատահել է, անբարենպաստ արտաքին պայմանների մեջ հսկայական անձնակազմից ոչ ոք ոչ մի օր ոչ մի հոգոց չհանեց ու չտրտնջաց։ Իմ մասնակցությունն այս նախագծում լավագույն առաջարկն էր երբևէ, և եթե հնարավորություն լիներ ևս մեկ անգամ վերսկսել այն, ես նոր` ավելի մեծ ջանք ու եռանդով կանցնեի նույն ճանապարհը` գուցեև ընդառաջ գնալով ավելի ծանր պայմանների։ Ինչ խոսք, կնոջ համար մեծ կամք ու աշխատանք է պետք ոչ միայն հողերի ու թաց մացառուտների միջով սողալու, դիպուկահարի ծանր զենքը ձեռքին կիլոմետրեր վազելու, այլև նույնիսկ զինվորական համազգեստ, մինչև այդ երբեք չփորձած, բոլորովին ուրիշ կոշիկներ հագնելու համար»,– պատմեց դերասանուհին, ով չէր կարող նկարահանումների ընթացքում որևէ պատահարի մեջ չընկնել:)

Մշտապես փորձությունների կիզակետում հայտնվող դերասանուհուն այս անգամ «դժբախտ պատահարն» այցելել է նկարահանման վերջին օրը։ «Իհարկե, պատահարներն ինձնից անպակաս են, ցավոտ, բայց ուրախ ու հիշարժան։ Նկարահանման վերջին օրը խաղընկերս ՝ Էդգար Իգիթյանը, ռազմական հեռադիտակով պատահմամբ շատ ուժեղ հարվածեց քթիս... Հիշում եմ, որ ցավից գալարվում էի գետնին՝ հողերի մեջ, ժողովրդի լեզվով ասած` «աչքերիս դեմը սևացել էր»։ Անձնակազմը ևս վախեցել էր, խառնաշփոթ ստեղծվեց։ Պարադոքս է, բայց պատահարն իմ հիշողություններում որպես ջերմ ու զավեշտալի իրողություն է տպվել»,– ժպիտով հիշեց դերասանուհին։