Ռամզան Կադիրովի գեղեցկուհի դստեր գերշքեղ հարսանեկան արարողությունը ձեզ անտարբեր չի թողնի
Չեչենական Հանրապետության նախագահ Ռամզան Կադիրովի դուստր Այշատ Կադիրովան ամուսնացել է: Tatler-ը հայտնում է, որ նրանց հարսանեկան արարողությունը տեղի է ունեցել 2017 թվականին, Այշատը չի ասել ամուսնու անունը, սական նշել է, որ նա 19 տարեկան է և նա իր հոր՝ Ռամզան Կադիրովի մահացած ընկերոջ տղան է:
«Կինը իր ճանապարհը ընտրում է ամուսնու խորհրդով: Մեր հասարակությունում կան կին հասարակական գործիչներ, պոետներ, բժիշկներ և լրագրողներ, ամենակարևորը, որ այդ ամենը լինի կրոնի սահմանում: Եթե կինը հետևի Սուրբ գրքի խորհուրդներին, նա կարող է դառնալ լավ մայր և լավ կին, սա է պատճառը, որ մեր երկրում քիչ են լինում ամուսնալուծության դեպքերը»,- ասել է Այշատը:
Այշատը դարձել է Firdaws նորաձևության կենտրոնի տնօրենը, որը բացել էր իր մայրը դեռևս 2009 թվականին: