Այս տղամարդը ամուսնացել և ապրում է սեքս-տիկնիկի հետ. Դուք կապշեք՝ տեսնելով, թե ինչպես է վարվում նրա հետ
Դեռևս երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին Նացիստական Գերմանիան իր զինվորներին տրամադրում էր սեքս խաղալիքներ՝ Բորգհիլդ ծրագրի շրջանակներում, որը պայքարում էր զինվորների շրջանում սիֆիլիսի տարածման դեմ, քանի որ վտանգ կար, որ ֆրանսիական պոռնիկների հետ սեռական հարաբերություն ունենալիս նրանք կարող են վարակվել:
Բայց սկզբում սեքս խաղալիքներն էին, որոնք իրենցից ներկայացնում էին մարմնի տարբեր մասեր, վիբրատորներ:
Աստիճանաբար այդ խղճուկ տեսականուն օգնության եկավ մարդու հնարամիտ ուղեղը: «Ինչո՞ւ մարմնի առանձին մասեր և ոչ ամբողջական մարմին»: Ու այդպես մտածվեց ստեղծել սեքս տիկնիկներ: Եվ ինչպես ամեն բան, տեխնոլոգիական առաջընթացին զուգահեռ մեծ զարգացում ապրեց սեքս խաղալիքների ինդուստրիան:
Սեքս տիկնիկներն էլ ժամանակի ընթացքում հղկվեցին ու արդեն այսօր, շնորհիվ Ճապոնական «Օրիենտ» ընկերության, կարելի է ունենալ մարդուց համարյա ոչ մի բանով չտարբերվող սեքս տիկնիկներ: Այդ ընկերությունից տիկնիկներ պատվիրելիս անգամ կարելի է ընտրել նրա մաշկի, աչքերի, մազերի գույնը, կրծքերի չափը և այլն: Այդ տիկնիկները սիլիկոնից են ու շարժունակ: Այսինքն՝ կարելի է շարժել նրանց, տեղադրել քո ուզած դիրքով ու անել քո գործը: Բա՛: Էլ ինչ ընկերուհի, էլ ինչ պոռնիկներ... մի անգամ վճարում ես մի 1,200 դոլար կամ ավել, և նա հավիտյան ծառայում է քեզ առանց դժգոհելու: