Երգչուհի Ֆերջին պատմել է` ինչպես է իրեն հաջողվում երիտասարդ մնալ
«People» ամսագիրը երգչուհի Ֆերջիի 43-ամյակի կապակցությամբ հոդված է հրապարակել, որում նա պատմում է, թե ինչպես է իրեն հաջողվում միշտ գեղեցիկ լինել և մնալ երիտասարդ:
Երգչուհուն այդ հարցում օգնում է որդին՝ Աքսելը և այն կարգախոսը, որով նա առաջնորդվում է կյանքում. մարդու տարիքն ընդամենը թիվ է, երիտասարդ պետք է լինեն ոգին ու սիրտը:
Ֆերգին պատմել է, որ շատ ժամանակ է անցկացնում որդու հետ, իրենք շատ են միասին խաղում, և այդ պահերին ինքն ասես մանկանում է: Բացի այդ, Ֆերջին սիրում է փոփոխել ոճը, մանավանդ մազերի գույնը: Դա նրան զվարճացնում է, իսկ Աքսելին դուր է գալիս կարմրավուն երանգով այն սանրվածքը, որով Ֆերջին մի փոքր անսովոր, բայց ավելի թարմ տեսք ունի:
Ինչ վերաբերվում է մաշկի խնամքին, ապա Ֆերջիի համար լավագույն միջոցը կոկոսի յուղն է: