Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ

The Winners of the Third Round of the Junius Competition Have Been AnnouncedWhat to gift men on January 28: Idram&IDBankIdram Conducted a Financial Literacy Class for Roboton ParticipantsRegarding Payments for Viva Armenia Services via IdramVahe Hakobyan Is a Political Prisoner: Past.amUp to 2% Cashback with IDBank Mastercard and ARCA CardUp to 2% cashback, free Mastercard and free ArCa card when you join IDSalaryAraratBank Sums Up “You Choose the Destination” Campaign Implemented in Partnership with MastercardBook by March 31 and get 15% off your FINTECH360 ticket Ucom Launches Fixed Network Services in Zovuni The FINTECH360 conference will be held in Yerevan from April 27 to 29 AraratBank Partners as General Sponsor of 4090 Charity Foundation's Five-Year Milestone EventAraratBank Takes the Lead in Brand PR Performance Unforgettable Moments and a Profitable Offer at Myler. Idram&IDBank Idram Summarizes 2025The Power of One Dram Donates 5,788,105 AMD to the City of Smile Charity Foundation Converse Bank Successfully Completes Globbing Bond Placement Why the Pressure on Vahe Hakobyan Continues Ucom Introduces Hecttor AI to Improve Call Center Communications The Armenian Apostolic Church: Refutation of a False Premise Vahe Hakobyan Is Being Politically PersecutedIdram employees are the Secret Santa Claus for the students of the Orran Day Care CenterAraratBank Donates AMD 8 million to the Reconstruction of the Spandaryan CanalUnibank Launches Gift Cards New Education Platforms through Cooperation between AraratBank and Aren Mehrabyan FoundationTech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationUcom Reopens Sales and Service Center on Tigran Mets Avenue AraratBank Receives Visa Trusted Partnership Award 2025 Secret Santa at idplus: Anonymous Gift CardsWe condemn the unlawful actions by Armenia’s Gov. against the Armenian Apostolic Church. Jan Figel Free Style issues Armenia’s first corporate bonds in the fashion retail sector, placed by Cube InvestUnibank Completed the Placement of Its Third Issuance of Perpetual BondsScholarship for 100 Artsakh Students as Part of IDBank’s “Side by Side” Program The results of the second Junius financial literacy competition have been summarized From idea to implementation: Ameriabank Presents the Programs Implemented under My Ameria, My Armenia CSR Campaign Ucom and SunChild Launch the “Smart Birdwatching” Educational Program AraratBank Supports Digitization of "Karin" Scientific Center ArchiveWelcome to the ID booth: Big Christmas MarketWidest 5G Coverage, the Launch of the Uplay Platform, and the Integration of Cerillion: Ucom Summarizes 2025 Ucom and Armflix Present “13 Seconds” at KinoPark How to Choose a Career Path and What Skills are Considered Crucial: AraratBank on the GoTeach Platform Unibank Issues a New Tranche of Perpetual Bonds with 13.75% Coupon Unibank Became a Member of BAFTThe December beneficiary of “The Power of One Dram” initiative is the “City of Smile” Foundation EBRD lends US$ 40 million to Acba bank for youth-led firms in ArmeniaHeading Into 2026 at Ucom Speed։ New Year Offers Are Now Live Bvik and Idram Standing by Young ReadersIDBank participated in the conference dedicated to the 10th anniversary of the Armenian Institute of Directors AxelMondrian Wins Three Major International Awards for Branding, PR and Film Production in 2025Ucom Promotes Space Engineering Education
Lifestyle

Ահա, թե ինչ է սպասվում Ձեզ 2018 թվականին՝ ըստ արևելյան հորոսկոպի

2018 թ., ըստ չինական օրացույցի, խաղաղ Դեղին հողե շան տարի է: Հաջորդ տարի հաջողությունը երաշխավորված կլինի կենդանակերպի շատ նշանների համար: Աստղագուշակության համաձայն՝ դրական միտումները վերաբերում են ինչպես կարիերայի աճին, այնպես էլ՝ անձնական կյանքին: Այդ շրջանը կբերի շատ հաճելի զգացումներ և ձեռքբերումներ աշխատանքում: Պետք է կենտրոնանալ արդյունքի վրա:

BlogNews-ը ձեզ է ներկայացնում չինական հորոսկոպ 2018 թվականի համար:

 

Ըստ չինական օրացույցի՝ Շունն օգնության կգա բոլոր տառապողներին և կպատժի վիրավորողներին, սրիկաներին և խաբեբաներին: Նա աշխարհին խաղաղություն և համաձայնություն կբերի: Ըստ աստղագուշակների՝ Շան տարին հանգիստ և չափված կլինի: Այն իդեալական կլինի դիվանագիտական կապեր հաստատելու, պայմանագրեր կնքելու և զինադադարի համար: 2018 թ. նաև դրական փոփոխություններ կբերի անձնական կյանքում:

Շան համար տարին հաջող կլինի ցանկացած նախաձեռնության դեպքում:

Առնետները պետք է շատ աշխատեն: Այդ տարին բարդ կլինի, սակայն գոհ կմնաք աշխատանքի արդյունքից և լիարժեք երջանկություն կզգաք: Գլխավորը՝ ուժերը չխնայեք, մի ծուլացեք:

Ցուլի համար 2018 թ. անակնկալ է պատրաստել դրամական շահույթի կամ կարիերայի աճի տեսքով: Նոյեմբերին միայնակ Ցուլերը կգտնեն սիրելիի սրտի բանալին և ամուր ընտանիք կստեղծեն:

Վագրերի համար առաջիկա տարին կնպաստի իրենց ներուժի իրացմանը և տաղանդների բացահայտմանը: Մի վախեցեք նոր բան փորձելուց կամ տարօրինակ թվալուց, առաջ շարժվեք դեպի երազանքը:

Ճագարը (Կատու) ամբողջ տարին կձգտի հաղթել ցանկացած գործում, ամեն ինչում առաջինը լինել: Գլխավորը չափը չանցնելն է, այդ դեպքում ջանքերն արդյունք կտան:

Վիշապները նոր ընկերներ ձեռք կբերեն Շան տարում: Այս նշանի տակ ծնվածներին կլսեն, խորհուրդ կհարցնեն: Խաղաղությունը և ազնվությունը ձեզ կծածկեն իրենց ալիքով:

Օձի տարում ծնվածների համար տարին յուրահատուկ կլինի ինքնազարգացման առումով: Կարող եք ձեր անձի նոր եզրեր բացահայտել, մշակել ձեր զարգացմանը խանգարող բացասական ասպեկտները, ավելի իմաստուն և համբերատար դառնալ:

Ձիերին խաղաղ և հաճելի տարի է սպասվում: Միակ խնդիրը կարող է առողջությունը լինել: Դրա հետ պետք չէ կատակել: Շունը ձեզ հրահանգում է չձգձգել հիվանդությունների բուժման հարցում, դա ձեզ համար պետք է առաջին տեղում լինի:

Եկող տարին Այծի (Ոչխար) համար հաջող կլինի: Նոր տարում ինքնավստահ կլինեք, լիովին կենթարկեցնեք ձեր զգացմունքները: Տարվա կեսը ձեզ համար մի քանի յուրահատուկ հանդիպում է պատրաստել:

Կապիկները չեն կարողանում նույն տեղում նստել, փոփոխություններ և արկածներ եք ուզում: Բայց ճակատագիրը ձեզ հետ կապված իր ծրագրերն ունի: Տարին խոստանում է անցնել «Սովորել, սովորել, ևս մեկ անգամ սովորել» կարգախոսի ներքո, այնպես որ, հանդիպումներն ու ծանոթությունները երկրորդ պլան կմղվեն:

Աքաղաղների համար բարձրագույն ուժերը բավական անսպասելի նվեր են պատրաստել, որն արմատապես կփոխի ձեր կանքը: Անասելի հնարավորություններ կստանաք, այնպես որ, բաց մի թողեք ձեր հնարավորությունը:

Վարազի (Խոզ) համար տարին հոգսաշատ կլինի: Ձեզ մշտապես կդիմեն օգնության, խորհրդատվության համար: Դրանից կհոգնեք, բայց Շունը խորհուրդ է տալիս դիմանալ, իսկ ավելի լավ է՝ լիարժեք հանգիստ կազմակերպել ձեզ համար:

Ընդհանուր առմամբ, եկող տարին արդարացի և խաղաղ կլինի: Ավելի մոտ եղեք ընտանիքին և ավելի համբերատար՝ մյուս մարդկանց հանդեպ: