7 պարզ ճշմարտություն փողի մասին, որոնք կօգնեն արագ հարստանալ
Ցանկանու՞մ եք հարստանալ՝ փոխեք հարստության մասին ձեր պատկերացումները: Երիտասարդ միլիոնատեր Սթիվ Զիբոլդը հարցումներ է կատարել ավելի քանի հազար հարուստ երիտասարդների շրջանում և հեղինակել է «Ինչպես են մտածում հարուստները» գիրքը:
«Եթե հետևեք այն փիլիսոփայությանն ու համոզմունքներին, որոնց հետևում են հարուստները, ապա կունենաք հարստանալու բոլոր շանսերը»,- գրում է Սթիվը:
twizz.ru-ն գրում է, որ Սթիվը խոստովանել է, որ իր կյանքի առաջին 25 տարիներն ինքն էլ է այդպես արել: Նա ասում է, որ բոլորի պես մտածել է փողի մասին ու երազել այն ունենալու մասին, իսկ երբ փոխել է մտածելակերպը՝ իր կյանքը միանգամից փոխվել է:
Բոլոր միլիոնատերերը համաձայն են, որ փողի մասին հենց այս 7 պարզ ճշմարտությունը կօգնեն ձեզ փոխել ձեր կյանքը:
1. Փողը կարող է մի շարք խնդիրներ լուծել:
Առաջին հերթին պետք չէ վախենալ ընդունել այն հանգամանքը, որ փողն իրոք ամեն բան լուծում է: Հենց փողի միջոցով հազարավոր մարդիկ հաջողության են հասնում և կառուցում են իրենց երազած կյանքը: Փողի միջոցով քաղաքական գործիչները փոխում են մեր կյանքը:
2. Հարստությունը քիչ է կապված մեր գրագիտության մակարդակի հետ:
Սթիվը գրում է. «Այն մարդիկ, որոնք հաջողության են հասել գիտեն, որ հարստությունը կապված չէ մեր գրագիտության հետ, այն ավելի շատ կենտրոնացման ու նպատակասլացության հետ կապ ունի»: Իրականում, շատ հարուստ ու հաջողակ մարդիկ ժամանակին թողել են ուսումնառությունը:
3. Եթե զբաղվում եք ձեր սիրելի գործով, փողը հայտնվում է:
Հարստանալու ևս մեկ կարևոր հանգամանք է այն, որ մարդը պետք է զբաղվի նրանով, ինչ իրեն դուր է գալիս և ինչ իր մոտ լավ է ստացվում: Ստիպված աշխատելու դեպքում երբեք հաջողության չեք հասնի:
4. Փող աշխատելու համար փող պետք չէ:
Մարդիկ մի կարծրատիպի են հավատում, որ եթե գումար չունես, ապա երբեք չես կարող հարստանալ: Իրականում, գումար աշխատելու համար դուք պետք է մտքեր ունենաք և պատրաստ լինեք դրանք իրագործել: Մնացած ամեն բան նշանակություն չունի:
5. Գումար աշխատելու համար պետք է շատ ջանք թափել:
Մարդիկ կարծում են, որ ամեն բան շատ հեշտ է, որ հարուստ մարդկանց մեծ մասի համար շատ հեշտ էր հաջողության հասնել: Սակայն, այդ մարդիկ քրտնաջան աշխատել են մինչ հարուստ դառնալը: Այս դեպքում կարևոր չէ, թե ինչ մեթոդներ են օգտագործել նպատակին հասնելու համար, կարևոր է միայն նպատակասլացությունը:
6. Սեփական անձի համար աշխատելը հարստանալու ամենակարճ ճանապարհն է:
Սովորական մարդիկ նախընտրում են գումար ստանալ վատնած ժամանակի համար, այլ ոչ աշխատել սեփական անձի համար: Նրանք ցանկանում են պատասխանատվության քիչ մակարդակ ապահովվել ու աշխատել փոքր գումար վաստակելու համար: Մի փոքր խիզախության դեպքում մարդը կարող է սկսել իր համար աշխատել և ավելի մեծ գումարներ վաստակել: Իհարկե, այս դեպքում մեծանում է նաև պատասխանատվության աստիճանը:
7. Հարուստ լինելը հոգեվիճակ է:
Հարստությունն այն չէ, թե ինչ եք կարծում կամ ինչ եք անում, երբ խոսքը հասնում է փողին, ամբողջ գաղտնիքը ձեր մտքերն են: Դրանք պետք է ճիշտ ուղղությամբ աշխատեն: Հարստությունը պետք է ձեզ համար հոգեվիճակ դառնա, այլ ոչ ֆիզիկական բավարարվածություն: