Հորոսկոպի 3 ամենանախանձ նշանները
Հորոսկոպի տարբեր նշանների տակ ծնված մարդիկ տարբեր մտածելակերպ ու աշխարհայացք ունեն: Ոմանք սիրում են օգնել մյուսներին, իսկ ոմանք էլ նախանձում են, երբ ինչ-որ մեկը հաջողության է հասնում:
Postila-ը գրում է, որ կան հորոսկոպի այնպիսի նշաններ, որոնք նախանձ են: Ահա, թե ովքեր են նրանք.
Խոյ
Խոյերը սիրում են մտածել ուրիշների ունեցվածքի մասին: Դա մոտիվացնում է նրանց, քանի որ այս նշանի ներկայացուցիչները նաև շատ աշխատասեր են: Նրանք ձգտում են ունենալ այն ամենը, ինչ ունեն իրենց մտերիմները, իսկ եթե չի ստացվում, ապա պարզապես լուռ նախանձում են:
Խեցգետին
Խեցգետինները մշտապես կասկածում են իրենց որոշումներում: Նրանք չեն կողմնորոշվում, թե ինչ են ցանկանում և հենց այդ պատճառով էլ բոլորին նախանձում են: Այս նշանի ներկայացուցիչները կարծում են, որ շատ ավելին կարող էին անել, եթե ինչ-որ մեկը չխանգարեր իրենց: Իրենց անհաջողություններում միայն ուրիշներին են մեղադրում, իսկ հետո նախանձում են, որ չունեն այն ամենը, ինչ ունեն մյուսները:
Կույս
Կույսերը չափազանց նախանձ են: Նրանք երբեք չեն բավարավում իրենց ունեցածով։ Նույնիսկ եթե տվյալ իրն իրենց պետք չէ, կույսերը, միևնույն է գնում են այն, որպեսզի ոչ ոք իրենցից առավել չլինի: Այս նշանի ներկայացուցիչները չեն կարողանում պատվով պարտվել ու նախանձում են իրենց շրջապատող մարդկանց բոլոր ձեռքբերումներին: