Տղամարդը ժայռից նետել է որդիներին,դաժանությամբ պատժել կնոջը, ապա իրեն. հարևանները ապշած են,ոստիկանությունը՝ շփոթված
57-ամյա տղամարդը հայտնաբերվել է երկու որդիների մարմինների կողքին, որոնց նետել էր Իշտբորնի ժայռից: Մեկ ժամ անց ոստիկանությունը գտել է Ադելինո Գաբրիել Ֆիգիրեա դը Ֆարիայի մեկ այլ զոհի՝ նրա 47-ամյա կնոջը՝ Լաուրա Սեսիլիային, ով դանակահարվել էր սեփական տանը:
7-ամյա Ջոուգուինը եւ 10-ամյա Կլաուդինոն սպանվել են իրենց հոր կողմից, ով կարճ ժամանակ առաջ սպանել էր իրենց մորը: Տղամարդը երեխաներին տարել է ափամերձ ժայռի մոտ եւ նետել նրանց բարձունքից, հետո ինքնասպանություն գործել,-հաղորդում է Daily Mail- ը:
Ընտանիքի հարեւանները շոկի մեջ են տեղի ունեցածի պատճառով:Քննիչներին նրանք ասել են, որ ընտանիքը հաճելի տպավորություն էր թողնում , երեխաները հաճախ խաղում էին պարտեզում եւ զվարճանում: Այնուամենայնիվ, զույգը ապրում էր բավականին մեկուսացված եւ գրեթե չէր շփվում հարևանների հետ, ուստի ոչ ոք չգիտեր, թե ինչ է տեղի ունենում իրենց փակ դռան հետևում:
Ոստիկանությանը մնում է միայն պարզել, թե ինչն է դրդել ընտանիքի հորը իր կնոջ եւ երեխաների նկատմամբ հրեշավոր հանցագործություն կատարել: Այս պահին քննիչներն ուսումնասիրում են սպանությունը, սակայն համոզված են, որ նրա միակ մեղավորը արդեն մեռած է: