Հերթական ստուգայցի ժամանակ ոստիկանները 30 մարմնավաճառ բերման ենթարկեցին ոստիկանություն. Կային նրանք, ում Ձեր մտքով անգամ չէր անցնի
Մարմնավաճառության, պոռնկության, բռնաբարության բոլոր տեսակի դրսևորումները ուղղակի ներխուժել են հայկական իրականություն՝ քաղաքից գյուղ, հայկական օջախ, Հայաստանից էլ՝ արտերկիր:
Դրանով զբաղվում կամ մասնակից են դառնում գրեթե բոլոր տարիքի տղամարդիկ և կանայք՝ տուժողի կամ ամբաստանյալի կարգավիճակով: Տուժողների մեջ 80-ամյա տատիկներ են, 70-ամյա պապիկներից հղիացած անչափահաս աղջիկներ կամ չհղիացած անչափահաս տղաներ, որդիների կողմից բռնաբարության վտանգի տակ հայտնված մայրեր, հոգեկան հիվանդներ, չափահաս կանայք, աղջիկներ, նույնիսկ մարմնավաճառներ: Իսկ ամբաստանյալների կարգավիճակում կին և տղամարդ կավատներ են, անգործ տատիկներ, հանկարծ էքստազի մեջ ընկած պապիկներ… Ցավոք, սա այն իրականությունն է, որն արձանագրել ենք վերջին տարիներին՝ մեր լրագրողական ուսումնասիրությունների ընթացքում: