Այս տղամարդուց 55 տարի թաքցրել էին նրա առաջին սիրուց ուղարկված նամակը
Թոնի Թրափանին հիմա 81 տարեկան է: Երբ նրա կինը մահացավ, նա որոշեց հավաքել կնոջ սենյակը և տարօրինակ նամակ գտավ: Նամակը գրել էր Թոնիի առաջին սերը դեռևս 1959 թ,. իսկ կինը դա թաքցրել էր Թոնիից: Նամակում ասվում էր. «Ես տղա ունեցա: Հիմա նա 5 տարեկան է: Թոնի, ես ուզում եմ, որ դու իմանաս՝ նա քո որդին է: Նա լույս աշխարհ եկավ 1953 թ. նոյեմբերի 13-ին»: Կինը չէր ուզում, որ Թոնին իմանար որդու մասին, քանի որ իրենք երեխա չունեին: Հղիանալու նրա բազմաթիվ փորձերն անհաջող էին: Թոնին անմիջապես ուղևորվեց որդու մոտ: Այդ ժամանակ Սեմյուել Չայլդրեսն արդեն 61 տարեկան էր: Հարցին ՝ ինչպես վերաբերվեց այդ հանդիպմանը, Թրափանին ասաց. «Ինչ-որ մեկն իրեն ինչպե՞ս է զգում, երբ նորածին որդի է ունենում»: Փենսիլվանիայում մեծացած Չայլդրեսը միշտ մտածում էր, որ իր հայրը ստացել էր նամակը և չէր ցանկացել իր հետ կապ ունենալ: «Ես մորս հարցնում էի՝ ինչ տեսք ունի հայրս, իսկ նա խորհուրդ էր տալիս հայելու մեջ նայել»,- ասում է Սեմյուելը: Նրանք գտան իրար և կարողացան ներել բոլորին, ովքեր մեղավոր էին իրենց դժբախտության համար: